BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Վահան Իշխանյանն իր գերդաստանի պատմության առեղծվածն

Վահան Իշխանյանն իր գերդաստանի պատմության առեղծվածները բացահայտել է վերջին գրքում (տեսանյութ)

newmag-y-n

Գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանն իր գերդաստանի մասին գրել է վերջին գրքում՝ «Դառը ծովում»-ում։ Որոշել էր, որ հաջորդ գիրքը պապերի՝ կոմունիստ Ավետիս Կիրակոսյանի ու ազգայնական Վահան Չերազի մասին է լինելու։ Հետաքրքիր զուգադիպությամբ ստալինյան ռեպրեսիայի զոհ

«Կապ դաշնակցականների հետ: Սկաուտական շարժման ղեկավարը դաշնակների համար մարդկանց էր վերբովկա անում». Սա գրված է Վահան Իշխանյանի պապու՝ Վահան Չերազի գնդակահարության մեղադրականում: Մորական, հորական պապերին ու տատերին չի տեսել, ոչ մեկին: Հետաքրքիր զուգադիպությամբ  ստալինյան ռեպրեսիայի զոհ են դարձել և կոմունիստ, և դաշնակցական պապերը: Որոշել էր, որ hաջորդ գիրքը պապերի՝ կոմունիստ Ավետիս Կիրակոսյանի ու ազգայնական Վահան Չերազի մասին է լինելու.  

«Դպրոց, համալսարան, բոլորն ունեցել են մեկ տատ, երկու պապ: Ես բացառություն էի, որ հերս էլ, մերս էլ որբ են եղել: Ինչ-որ մեկի պապուն, ինչ-որ մեկի տատուն, բայց որ ոչ մեկ չորսից չլինի, տենց չկար: Որ մեծացա, ավելի սկսեցի մտածել: Մանավանդ, որ Չերազի մասին կարդացի Չերազի, բանտից հուշերը: Եթե լիներ, ահագին ազդեցությունն կունենար»: 

2006 թվականին դիմեց ԱԱԾ, նախ ստացավ մերժում: Այն, ինչ հասավ Վահան Իշխանյանին, դժվար ընթեռնելի էր: Գետառի վարարումից հետո արխիվի մեծ մասը փչացել էր: Նաև Վահան Իշխանյանի պապերին վերաբերող փաստաթղթերը:  

Փաստաթղերի մի մասն էլ հույժ գաղտնի նշումով էին, չտվեցին, քանի որ երևում էին մատնիչների անունները, նրանցից մեկի որդուն էլ ճանաչում էր. «Էդ մարդու տղային ճանաչում եմ, բարեվում ենք: Մեր ընտանիքի հետ շփվել է: Մեկ էլ տեսնում ես մատնիչ է: Մեկ էլ հետո իմանում ես, իրան բռնել են: Սերունդն, ինչ պատասխանատու է իր պապու համար: Ես տենց եմ մտածում»: 

Եվս մեկ զուգադիպությամբ՝ Վահան Իշխանյանի երկու պապերին ու մորական տատին գնդակահարել են Թիֆլիսում: Հորական պապին՝ Ավետիս Կիրակոսյանին՝ Ռատիխանին գնդակահարել են Թիֆլիսի մոտակայքում 37թվականին: Մորական պապին՝ Վահան Չերազին, 1928-ին, իսկ մորական տատին՝ Վարդանուշին, ամուսնու գնդակահարությունից 9 տարի հետո. «Փաստաթղթերը հենց տվեցին, դուրս եկա կգբից, կարդալով քայլում էի: Անի հյուրանոցի դեմն էի: Գնդակահարել: Էդ ինձ ցնցեց: Գիտեմ, որ 37 թվին տարել են, անընդհատ խոսել ենք, հիմնականում պարզ էր, որ գնհադակահարել են, բայց հույս կա միշտ»:  

Մյուս արխիվային թղթերի համար որոշել էր Թիֆլիս գնալ: Անընդհատ ափսոսում էր, ինչու ավելի շուտ չսկսեց հետաքրքրվել անցյալով, գերդաստանով:  Նախնական գրառումներն արդեն արել էր «Դառը ծով» վեպում, հետո անպայման ավելի մանրամասն գրելու համար. «Ականջիս մեջ է մամայիս հիշողությունը, ոնց  որ հորն ու մորն երեկ տարած լինեն: Երկու օր հիմա գնամ, մնամ, էլի սկսում է հիշել, ոնց էդ օրը մորը տարան: Ես փոքրուց անընդհատ լսել եմ, ոնց է մերը հագցրել, տարել դաշնամուրի: Հետո իրա դաժան կյանքը, քեռու տանը քեռակինը, ոնց է ճնշել իրեն»:  

Ափսոսում էր իր չարածի, իր պետության չարածի համար: Ինչու հայրենիքի ու մարդու միջև խզումն այդեպս էլ չվերացավ: Ինչու  Հայաստանի Հնարապետությունն իր կորցրածի ու կորուստների ժառանգն ու իրավահաջորդը չդարձավ: Նեղսրտում էր, որ 37 ի բռնությունների զոհերին երկիրն այդպես էլ տեր չեղավ, ինքն էլ գրել չհասցրեց: 

Կարդացեք նաև

Տարածել