[ Արգելված սեքս ] Հայ սվինգ զույգի անկեղծ պատմությունը
Հայաստանը, չնայած լիբերալ կանխատեսումներին ու փաբային դաունթաունյան երիտասարդությանն, այնուամենայնիվ, պուրիտանական հասարակություն է: Հենց պուրիտանական, ոչ կրոնական ու ոչ էլ հայրիշխանական: Այդ իմաստով սեքսուալ նախասիրությունների մասին մեր մոտ նախընտրում են լռել: Ու ոչ թե այն պատճառով, որ դա ամեն մեկի անձնական գործն է կամ նախընտրությունը, այլ որովհետև գավառական հասարակությանը բնորոշ պուրիտանությունը կարող է քեզ դարձնել սպիտակ ագռավ կամ ուղղակի դուրսպրծուկ կամ հանրային լուսանցքից դուրս:
Հենց այդ պատճառով է, որ սեքսուալ նախասիրությունների մասին հայկական մամուլը հիմնականում կամ արտատպում է կամ հորինում հերոսներ: Դժվար է գտնել իրական հերոսներ, ովքեր կարող են խոսել: Մեր հերոսները այն եզակիցներից են, ովքեր իրական են և խոսում են, բայց անանուն:
Նրանց հասկանալը հեշտ է, չէ որ դժվար է բացատրել, թե ինչպես կարող է հայ տղամարդը կամ կինը տեսնել, թե ինչպես է իր զուգընկերը/զուգընկերուհին զբաղվում սեքսով ուրիշի հետ` հենց քո ներկայությամբ: Խոսքն անշուշտ սվինգերի մասին է: Եթե կարճ, որովհետև եթե գուգլեք, ավելին կհայտնաբերեք, սվինգերները մարդիկ են, ովքեր փոխանակվում են զույգերով:
Սվինգ զույգերը որպես կանոն լինում են ամուսիններ, կամ ծայրահեղ դեպքում՝ ամուր զույգեր: Սվինգի մասնակիցներն իրենց սվինգեր են անվանում: Միևնույն հայացքներ ունեցող զույգերի հետ շփումների և նոր զուգընկերներ որոնելու համար սվինգերները սովորաբար հավաքվում են հատուկ իրենց համար նախատեսված ակումբներում: Նրանք պնդում են, որ իրենց սեքսուալ պրակտիկան թույլ է տալիս բազմազան դարձնել անկողնային կյանքը՝ պահպանելով վստահությունը կողակցի հանդեպ: Սվինգը նաև դրդում է հետևել արտաքինին, ու լավ կազմվածք ունենալ: Սա` Արևմուտքում:
Հայաստանում չկան սվինգ ակումբներ, ու կարելի է ասել` չկան նաև սվինգերներ: Բայց ես Երևանում զրուցել եմ մի սվինգեր տղամարդու հետ: Հայ է, ակտիվ ֆեյսբուքյան օգտատեր: Ահա ինչու նրա նախապայմանը անանուն մնալն էր: Նա համաձայնեց պատմել իր և իր կնոջ սվինգային ժամանցի մասին, կամ ավելի ճիշտ` թե ինչպես դարձան սվինգ զույգ: Նրա պատմությունը ներկայացնում եմ գրեթե առանց փոփոխության:
♥
- Մենք արդեն 12 տարի ամուսնացած ենք և ժամանակ առ ժամանակ ապրում ենք նաև Երևանում: Կինս շատ հետաքրքիր և ուրախ մարդ է: Մեր սեքսուալ կյանքը գրեթե ամեն օր անցնում է ժամերով անկողմնում թավալվելով, ինչը, իմ կարծիքով, մեզ միայն օգուտ է տալիս: Բայց միշտ չէ, որ այդպես է եղել:
Մի քանի տարի առաջ մենք աբստրակատ նկարների ցուցահանդեսում ծանոթացանք նույն հետաքրքրությունն ունեցող մի ամուսնական զույգի հետ, մտերմացանք և սկսեցինք շփվել հեռախոսով, ֆեյսբուքով, հազվադեպ էլ՝ հանդիպել: Մեկ-երկու անգամ նրանք մեզ հրավիրեցին երեկույթների, որոնք չափազանց ձանձրալի ու անիմաստ էին անցնում, քանի որ հավաքվածները խոսում էին աբստրակտ բաների մասին:
Մի երեկույթի ժամանակ մենք ծանոթացանք հետաքրքիր ամուսնական զույգի հետ. ամուսինը` ռուս, կինը` Լորան, ուկրաինուհի: Նրանք միանգամից միացան մեզ: Լորան բարձրահասակ, սլացիկ, սպիտակամաշկ կին էր: Նա ինձ միանգամից գրավեց իր աննկարագրելի էրոտիկ, նման երեկույթներին ոչ հարիր զգեստով: Այն բացում էր այն ամենը, ինչ սովորաբար թաքցնում են: Երբ նրա նուրբ, երկար մատները հայտնվեցին ափիս մեջ, ես անսովոր գրգռվածություն զգացի: Նա նայում էր ուղիղ աչքերիս մեջ և մատները դանդաղ սահեցնում ափիս միջով: Դենիսի՝ նրա ամուսնու հետ ձեռքսեղմումն արագ և ուժեղ էր: Դենիսը բարձրահասակ էր, ամրակազմ, ամբողջովին ճաղատ, կարծես Հոլիվուդի դերասան լիներ:
Քիչ անց մենք արդեն նստած էինք հարմարավետ պարտեզի տաղավարում՝ տանը թողնելով հավաքվածներին: Մենք շարունակում էինք խոսել աբստրակտ նկարների մասին, երբ Դենիսը գնաց տուն` բաժակը լցնելու: Հանկարծ ես զգացի Լորայի հայացքն ու ոտքը` իմ ոտքի վրա: Տաքությունը միանգամից խփեց դեմքիս: Կողքիս նստած էր կինս, և վախս դրանից կրկնապատկվում էր: Մեր հարաբերությունները միապաղաղ էին, ինչը նորմալ էր փոքր-ինչ իրարից ձանձրացած, բայց իրար սիրող զույգի համար: Եվ մեր` ռոմանտիկայից զուրկ, շաբաթը 2-3 անգամ սեքսը ոչ մի անակնկալ չէր խոստանում: Իմ կինն իր էությամբ «շուտ ավարտող» է, իմ ամեն երկրորդ շարժումն առաջացնում է նրա բարձր տնքոցն ու բուռն օրգազմը: Այդ պատճառով մենք մեր սեքսի մեջ ոչ մի նոր բարձունք չէինք փնտրում, բավարարվածության էլ շուտ էինք հասնում: Երբ նա մի քիչ հոգնում էր, մարմնիս վրա գտնում էր միայն երկուսիս հայտնի այն կետերը, որոնց հպումից ես միանգամից ժայթքում էի: Մեր համատեղ կյանքի ընթացքում ես ոչ մի անգամ չեմ մտածել ուրիշ կանանց մասին, չնայած կրքոտ պատանեկություն եմ ունեցել:
Իսկ հիմա երիտասարդ, գեղեցիկ կինն ինձ ուշադրության էր արժանացնում, այն էլ` հենց կնոջս ներկայությամբ: Լորան, նկատելով իմ շփոթմունքը, հետ քաշեց ոտքը: Ես միանգամից գնացի ինձ ու կնոջս խմիչք բերելու: Վերադառնալով տեսա, որ Դենիսը նստել է սեղանի մոտ ու զրուցում է հեռախոսով, իսկ կինս աշխույժ զրուցում է Լորայի հետ: Խոսակցությունը ռուսական էստրադայի երկու երգչուհիների հարաբերությունների մասին էր, և ինձ հետաքրքիր չէր: Ես ակամա սկսեցի փնտրել Լորայի վարքի պատճառը: Ես` 30 տարեկան, սովորական, զոքանչիս խոսքով՝ սատանայից մի քիչ սարսափելի մեկն եմ, որը ոչ մի կերպ չէր կարող հետաքրքրել Լորային: Հենց այս մտքերն էին իմ գլխում, երբ միացա խոսակցությանը:
Հանկարծ տեսա կնոջս անսովոր կարմրատակած դեմքը: Հետո հայացքս գցեցի սեղանի տակ ու նկատեցի Լորայի ձեռքը` կնոջս ծնկներին: Դենիսը, տեսնելով իմ շփոթվածությունը, առաջարկեց գնալ խմելու բան բերելու: Խմիչք լցնելու ընթացքում նա սկսեց պատմել, որ Լորան հետաքրքրություն ունի կանանց նկատմամբ, ու որ նա դրան նորմալ է վերաբերվում՝ հարգելով նրա ցանկությունները: Բայց ես դեռ զգում էի Լորայի հպումն ինձ: Ի՞նչ էր այս ամենը նշանակում: Կես ականջով լսելով Դենիսին՝ շրջվեցի, որ կրկին դուրս գամ պարտեզ ու տեսա, որ մեր կանայք արդեն ներսում են: Պարզվեց՝ անձրև էր սկսվել, և նրանք ստիպված էին եղել տուն մտնել:
Հյուրերը սկսել էին ցրվել: Ես ու Դենիսը հեռախոսահամարներ փոխանակվեցինք, երբ հանկարծ Լորան առաջարկեց երեկույթը շարունակել իրենց տանը, որը այնքան էլ հեռու չէր այդտեղից: Մերժելն անհարմար կլիներ, ես տեսնում էի, որ կնոջս այդ ամենը հետաքրքիր է: Ու բացի այդ, ինքս էլ հմայված էի Լորայով, և մենք գնացինք՝ հետևելով Դենիսի մեքենային: Նրանց տունը համեմատաբար փոքր էր, բայց անասելի հարմարավետ: Դենիսն ասաց, որ Լորան պրոֆեսիոնալ դիզայներ է, ու տունն ամբողջությամբ կառուցված ու զարդարված է նրա ճաշակով: Հյուրասենյակի ապակե դռները տանում էին դեպի փակ այգի, որտեղ 4 հոգու համար նախատեսված օվալաձև, փոքրիկ ջակուզի կար: Դենիսը կրկին սկսեց խմիչքով զբաղվել, Լորան էլ հանեց մի քանի փոքր ֆոտոալբոմներ, որոնցում միայն ներքնազգեստ էր: Այն, ինչ կատարվեց հետո, ապշեցուցիչ էր ու շոկային:
Նստեցինք հեռուստացույցի դիմաց, ու էկրանին հայտնվեց` Լորան ուրիշ կնոջ հետ: Աչքի պոչով նայեցի կնոջս ու տեսա, որ նա շունչը պահած նայում է: Հանկարծ ես զգացի Լորայի ձեռքը արմունկիս. նա նուրբ շոյում էր ինձ՝ ամենայն հավանականությամբ էկրանին տեղի ունեցածով տարված: Մյուս ձեռքով էլ դիպչում էր կնոջս՝ ճիշտ նույն կերպ շոյելով նրան: Դենիսն այդ ընթացքում վիսկի էր կոնծում: Թվում էր՝ այն, ինչ կատարվում է, նրան չի վերաբերում: Հետո էկրանին հայտնվեց Դենիսն ու միացավ կանանց: Նա սկսեց շոյել երկուսին, մինչ նրանք զբաղված էին իրարով: Հենց այդ պահին պարզ դարձավ, որ մենք մեկ այլ ամուսնական զույգի սեքսուալ հետաքրքրության օբյեկտն ենք դարձել:
Մենք լսել էինք սվինգերների մասին՝ ամուսինների, ովքեր փոխվում են զույգերով: Բնականաբար ոչ ես, ոչ կինս դրան պատրաստ չէինք, չնայած ես զգում էի, որ նրան հետաքրքիր է այդ ամենը: Բայց զարմանալի էր այն, որ Դենիսը ոչ մի հետաքրքրության նշան չէր ցուցաբերում կնոջս հանդեպ: Կամ գուցե ես չէի նկատում:
Լորան մեզ առաջարկեց մտնել լողավազան: Լողազգեստի բացակայության հարցը ինձ չէր հուզում, ես սպասում էի կնոջս ռեակցիային: Նա, ինձ համար անսպասելի, համաձայնեց, և մենք արագ մերկանալով ՝ թռանք պղպջակներով լի ջակուզիի մեջ: Լորան ու Դենիսը շատ համահունչ էին: Լորայի կրծքին նայելով ես զգացի, որ խենթանում եմ: Ես տեսնում էի, որ կինս գրգռված է իր տեսածով: Լորան հայտնվեց իմ աջ կողմում, կինս՝ ձախ, Դենիսը՝ դիմացս: Հանկարծ ես զգացի, որ միանգամից երկու ձեռք է պայքարում իմ՝ անդամի համար: Լորան այն փորձում էր վերցնել իր ձեռքի մեջ, կինս չէր թողնում: Ծիծաղելի վիճակում էի: Փրկելով դրությունը՝ ես սկսեցի կրքոտ շոյել կնոջս՝ մտածելով մյուսի մասին, ու շատ ուժեղ ցանկանալով նրան:
Կինս պատասխանում էր ինձ. նա ընդհանրապես արագ է գրգռվում շոյանքներից: Ականջի ծայրով լսում էի, որ տանտերերը ինչ-որ բանով են զբաղված: Պտտեցի գլուխս ու հանկարծ տեսա, որ կնոջս ձեռքը ձգված է Դենիսի կողմը: Չեմ ասի, որ դա ինձ դուր եկավ, բայց հենց այդ պահին Լորան միանգամայն գրավեց իմ ուշադրությունը՝ սկսելով համբուրել դեմքս, և նուրբ շոյելով ինձ՝ սեղմվեց: Ես հանձնվեցի՝ ամբողջովին տրվելով նրան: Դենիսը մեկնվեց դեպի կինս, և ես տեսա, որ նրանք համբուրվում են: Ես ու Լորան ինքնամոռաց շոյում էինք իրար, և իմ ձեռքը հայտնվեց նրա ոտքերի արանքում: Կիրքն ամբողջովին կլանեց ինձ, ես արդեն երկար տարիներ կնոջիցս բացի ոչ մի կնոջ չէի հպվել: Ես գլուխս կորցնում էի: Լորան ինձ առաջարկեց ննջարան գնալ: Մենք դուրս եկանք ջրից, սակայն կինս նայեց ուղիղ աչքերիս մեջ ու շուրթերը բաց ու խուփ անելով հասկացրեց, որ միայն ինձ հետ է ուզում: Դա իմ պլանների մեջ չէր մտնում, ես ամբողջովին Լորայի հետ էի: Լորան ու Դենիսը, իհարկե, հասկացան, թե ինչ է կատարվում և նրբանկատորեն թողնելով մեզ՝ գնացին ննջարան:
Մենք հագնվեցինք, արագ հրաժեշտ տվեցինք, համբուրվեցինք ու դուրս եկանք: Կնոջս համար այդ ամենը չափազանց նոր էր, ռիսկային ու էքստրեմալ, և ես հասկանում էի, որ նա խելամիտ է վարվել՝ չթողնելով, որ այդ ամենը շարունակվի: Տուն գալով՝ մենք նետվեցինք անկողին և ինքամոռաց սիրեցինք իրար ամբողջ գիշեր: Ավելի ուշ կինս խոստովանեց, որ վայրի սեքս էր ուզում Դենիսի հետ, բայց պատրաստ չէր ինձ տեսնել ուրիշ կնոջ հետ:
Մենք երկուսս էլ հասկանում էինք, որ մեզ հետ կատարվածն ընդմիշտ կփոխի մեր կյանքը, մենք հասկանում էինք, որ այլ զույգի հետ հանդիպումն ավելի մոտ ու ցանկալի կդարձնի մեզ: Հենց այսպես էլ մենք դարձանք սվինգերներ: Հաջորդ օրը Դենիսը զանգեց ու շնորհակալություն հայտնելով՝ առաջարկեց կրկին հանդիպել: Մենք մի քանի անգամ հանդիպեցինք, բայց նրանց հետ այդպես էլ սեքսով չզբաղվեցինք: Արտասահմանում ուրիշ շատ զույգերի հետ ծանոթացանք, բայց այդ մասին չեմ ցանկանում խոսել:
Հեղինակ` Սվետլանա Խասմուրադյան
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է անկախ Հայաստանի ամենահայտնի ֆիլմերից մեկի մոտիվներով գրված գիրքը՝ «Մի՛ վախեցիր» (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է Հերմինե Ավագյանի ու Ուլիս Մանեսի «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա» հուշագրությունը (թրեյլեր)
Տեղի ունեցավ գերմանացի ռեժիսոր, գրող Նուրան Դավիթ Քալիսի դեբյուտային գրքի հեռուստաշնորհանդեսը՝ «Լուսինը մեր արևն է» (տեսանյութ)
Տեղի ունեցավ սատիրիկ ու գրոտեսկային «Սատանայի արհեստանոցը» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)