Գլխավոր Լուրեր

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբի 100-ամյակի առթիվ

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբի 100-ամյակի առթիվ հանդիպում Newmag Signature Club-ի անդամների հետ (լուսանկարներ)

04/14/2026

newmag-y-n

Այս տարի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը նշում էր իր 100-ամյակը։ Նվագախմբի գլխավոր դիրիժոր, մաեստրո Էդուարդ Թոփչյանը Newmag Signature Club-ի անդամների հետ հանդիպեց, խոսեց դասական երաժշտության մասին, պատմեց, թե «Ինչպես լսել ու հասկանալ դասական երաժշտությունը»։

Մաեստրոն Ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարում է 2012-ից, երբ 29 տարեկան էր. «Սիմֆոնիկ նվագախումբը ունենալու համար մեծ ֆինանսական միջոցներ են պետք։ 


Գերմանիան, Ֆրանսիան, Անգլիան ու նման երկրները, որոնք ունեն Սիմֆոնիկ նվագախումբը, ունեն շատ մեծ բյուջե, տարեկան մոտ 120 հազար դոլար։

Նվագախումբ պահելը շատ թանկ է։

Եթե մեր բյուջեն գոնե մի քիչ ավել լիներ, մենք կմոտենանք լավագույն լիգային։ Վստահ եմ, որ հետո շատ ավելին կանենք»։

Էդուարդ Թոփչյանը խոսեց երաժշտական ճաշակի մասին, որը Հայաստանում, ըստ նրա, սահմռկեցուցիչ որակ ունի. «Մենք էլ տիպված ենք երբեմն անել բաներ, որոնք ֆինանսական միջոցներ ունենալու դեպքում չէինք անի։ Օրինակ, Սելին Դիոնի համերգն եմ ղեկավարելու։ 


Շատ լավ երգչուհի է, Տիտանիկի երգն էլ սիրում եմ, բայց ես կապ չունեմ դրա հետ, պարզապես, ստիպված եմ անել, քանի որ տոմս է վաճառվում»։

Մաեստրոն ակումբականների համար դասական երաժշտություն լսելու ու այն ընկալելու մասին դասախոսություն կարդաց։ Թոփչյանը կարծում է, որ դասականը սիրելու ու հասկանալու համար պետք է պատրաստվել, այն ընտրյալների համար է, ոչ թե բոլորի.

«Կիրթ, զարգացած մարդիկ արդեն ընտրյալների ակումբ են։ Նույնը վերաբերում է նաև արվեստը հասկանալուն ու գիրք կարդալուն։ 

Ես լսել եմ, որ Շեքսպիրի նոր տպագրությունը 500 օրինակով մեկ տարում է վաճառվել։ Դասական երաժշտությունն այնպիսի երաժշտություն չէ, որ միացնես ու լսես։ Դրան պետք է պատրաստվել, հաճախ` մանկությունից։ 

Հետո այն դառնում է կյանքի մի մասը։ Երբ լսում ես Ֆաուստը, ուզում ես կարդալ նաև Գյոթեի Ֆաուստը։ Ու այդպես նոր աշխարհներ ես բացահայտում, էլ չեմ խոսում իմպրեսիոնիստական երաժշտության ու նկարների մասին։ 

Ի դեպ, իմպրեսիոնիստական նկարչությունն ավելի շատ եմ սիրում, քան երաժշտությունը։ Դասական երաժշտությունը նախ պետք է ֆիզիկական էմոցիա առաջացնի։ 

Եթե մարդու վրա ֆիզիկապես ազդում է այդ երաժշտությունը, հետո արդեն սկսում էր հետաքրքրվել, հասկանալ պատմությունը, ժամանակաշրջանը և այլն։ 

Դասականի և Սելին Դիոնի տարբերությունը. Նման հինգ րոպեանոց երգում մի քանի հուզիչ բան է կուտակված, կհուզվես, կլացես, դասականը այդպես չէ։ Այն սկսվում է, զարգանում է, ընթացք ունի։ 

Երբ շատ ես լսում, բացահայտում ես հարմոնիան, գույները, էմոցիաներ են առաջանում, ու մի օր սիրահարվում ես։ Դա առաջին րոպեին ու առաջին պահին չի լինում»։


Մաեստրո Թոփչյանը տվեց նաև դասական երաժշտության ձևակերպումը. այն հիմնականում դարեր առաջ սկսել է ստեղծվել, լուրջ ակադեմիական երաժշտություն է։ 

Այն չի հնանում, չի մեռնում ու չի մաշվում։ Նույն հետաքրքրությամբ Մոցարտի սիմֆոնիաները լսում ենք այսօր, ինչպես 150 տարի առաջ։ 

Ժամանակակից դասական երաժշտություն նույնպես կա, բայց հաճախ մարդիկ լսում են, օրինակ՝ Հանս Ցիմեր ու կարծում են, որ դա դասական երաժշտություն է, մինչդեռ Ցիմերը պարզապես ստեղծում է սաունդտրեկեր` ֆիլմերին ուղեկցող երաժշտություն։


Տարածել