JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Կյանքը բռնապետության պայմաններում. թուրքմենական օր

Կյանքը բռնապետության պայմաններում. թուրքմենական օրագիր

Թուրքմենստանի հանրապետություն ժամանած յուրաքանչյուր մարդ օդակայան իջնելուն պես պետք է ամեն քայլը զգուշությամբ կատարի, քանի որ ամեն պահի քեզ հետևում են, և հետեվում են երկրի անվտանգության աշխատակիցները: Մի հետաքրքիր դեպք պատահեց հենց Հայաստանից Թուրքմենստան ժամանած լրագրողների հետ: Թուրքմենստանում`Հայաստանի դեսպանը հորդորեց լրագրողներին հարցազրույցներ չանել բնակիչների հետ, չհարցնել նրանցից սոցիալ տնտեսական պայմանների, ապրելակերպի մասին: Պարզվում է` յուրաքանչյուր թուրքմենի խոսք լավ թե վատ, կարող է ճակատագրական լինել հենց հարցազրույց տվողի համար:
Երեկոյան 23.00-ից հետո Աշգաբադի փողոցներով զբոսնել չի թույլատրվում: Ուշ երեկոյան զբոսնելիս կարող են քեզ «տեսնել» փողոցներում դրված տեսախցիկները: Աշգաբադի փողոցներում 23.00-ից հետո զբոսնելն արգելված է: Թուրքմեններն այս երկրում վաղ առավոտյան ժամը 5-ին,  նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ են արթնանում, գրեթե նույն ժամին աշխատանքի են մեկնում : Տրանսպորտային փոխադրամիջոցները կարելի է ասել դատարկ են միշտ փողոցներում երթևեկում, քանի որ երթեվեկող մարդ չկա: Մեքեննաերի վառելիքն էլ չնչին գումարներ է կազմում:
Ծխելու համար փողոցներում տոււգանում են: Կտուգանեն նույնիսկ այն դեպքում, եթե ծխախոտի մնացորդները չես թափում փողոցում, ձեռքումդ ես պահում և փնտրում ես աղբաման դրա մեջ գցելու համար:






Թուրքմենստանը փակ երկիր է` բառի բուն իմաստով, զբոսաշրջիկներ էլ քիչ կան: Այս երկրում հնարավոր չէ նաև սոցցանցեր մուտք գործելը, տեղեկատվություն փոխանցել: Չեն աշխատում «Ֆեյսբուքն» ու «Վայբերը»: Այստեղ մարդիկ միմյանց հետ mail.ru-ով են շփվում:
 
Թուրքմենստանի կառավարություն բջջային հեռախոսով մուտք գործելն արգելված էր: Այս երկրի առաջին նախագահ, թուրքմենբաշի Սափարմուրադ Նիյազովի դամբարան մտնելիս պետք է կոշիկներդ հանես: Թուրքմեններն իրենց ներկայիս նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պատկերով վահանակների , նկարների կողքով անցնելիս խոնարհվում են: Աշգաբադում կեղտոտ փողոցներ չես տեսնի, անցումներից տհաճ հոտ չի գալիս: Այս երկրի մայրաքաղաքում տարբեր անկյուններում տեղադրված աղբամանները երբեք այրված չես տեսնի:
Այս երկրում կարելի է ասել ամենաթանկ և անհրաժեշտ ապրանքներից մեկը խմելու սովորական ջուրն է: Թուրքմենստան եկածներից շատերը կարելիէ ասել հենց ջրի վաճառքի բիզնեսով են զբաղվում: Կապույտ վառելիքի` բնական գազի համար, բնակիչներն կարելի է ասել գումար չեն վճարում: Յուրաքանչյուր ընտանիք գազի համար տարեկան մոտ 45 դոլարի չափով սինվոլիկ գումար է վճարում: Հայաստանից Թուրքմենստան հայկական ապրանքներ ևս հասնում են`բնական հյութեր, միրգ, ծխախոտ:

Տարածել