BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Ալիբիից» մինչև «մանուշակագույն». ի՞նչ են ասում գր

«Ալիբիից» մինչև «մանուշակագույն». ի՞նչ են ասում գրողների մասին նրանց նախընտրած բառերը

Երբ Ռեյ Բերդբերիին խնդրեցին ասել իր սիրած բառը, նա ընտրեց «դարչինը». «Կարծում եմ, «դարչինը» մնացել է տատիկի մառանից. երեխա ժամանակ էի այնտեղ մտնում: Սիրում էի համեմունքով լի տուփերի պիտակները կարդալ. «քարի՝ հեռավոր Հնդկաստանից», «դարչին՝ ամբողջ աշխարհից»:
Եթե վերլուծենք Ռեյ Բրեդբերիի գրվածքները, նրա ընտրությունն ամենևին էլ պատահական չէ: «Դարչին» բառը նրա գործերում ամենից հաճախ հանդիպողներից է: Նա այդ բառն ավելի շատ է օգտագործել, քան Ջեյն Օսթինը, Ագաթա Քրիստին, Ուիլյամ Ֆոլքները, Սքոթ Ֆիցջերալդը, Էռնեստ Հեմինգուեյը, Վլադիմիր Նաբոկովը, Ջոան Ռոուլինգը, Ջոն Սթայնբեքն ու Էդիթ Ուորթոնը միասին:
Հարցը միայն դարչինը չէ: Տատիկի մառանը մեծ ազդեցություն է թողել գրողի վրա. Դա երևում է նաև «451 աստիճան՝ ըստ Ֆարենհայթի» վեպում: Մյուս գրողների համեմատ՝ նրա ստեղծագործություններում ավելի հաճախ են հանդիպում «վանիլ», «անանուխ», «մատուտակ», «մշկընկույզ» բառերը: Բրեդբերիի գործերը հագեցած են մառանի համով ու հոտով:  
«Մանուշակագույնը» Նաբոկովի սիրած բառն է: Գրողը, որքան հնարավոր է, հաճախ է օգտագործել այն: Եթե Նաբոկովի կյանքից կտրված նայենք, այդ գույնն անիմաստ կդառնա: Բայց ինչպես գրողն ինքն էր ասում, «գունային լսողություն» ուներ: Երբ նա մտածում էր որևէ տառի կամ հնչյունի մասին, տեսնում էր նաև դրա գույնը: Զարմանալի չէ, որ նա գունային բնորոշիչներն ավելի հաճախ է գործածում, քան դրանք հանդիպում են անգլիական մյուս ստեղծագործություններում:
Չարլզ Դիքենսին բնորոշ էին «բարեհոգի», «ծայրահեղ անհրաժեշտություն», «վերամիավորում» բառերն ու արտահայտությունները, Ջոն Տոլկինի համար առաջնային են «էլֆ», «գաճաճ» ու «հրաշագործ» բառերը, Ուորթոնին կճանաչեք «մտերմություն», «կհամարձակվեմ ասել», «խղճի խայթ» արտահայտություններով:
«Կլիշե բառերի» գործածությամբ աչքի է ընկնում հատկապես Ջեմս Պատերսոնը՝ Ամերիկայում ամենավաճառվող հեղինակներից մեկը: Նրա գրքերում ավելի քան 160 «շտամպ» է կիրառվում 100 հազար բառի հաշվով: Սա կրկնակի ավել է, քան Ռոուլինգի և Ջիլիան Ֆլինի մոտ: «Կհավատաք, թե ոչ» արտահայտությունը Պատերսոնն օգտագործում է իր գործերի մեծ մասում:
Բայց նա միակ գրողը չէ, որ շտամպեր է օգտագործում: Օսթինը սիրում էր «ի սրտե» արտահայտությունը, Դեն Բրաունը չարաշահում է «ամբողջական շրջան»-ը, Ստեֆանի Մայերի գրքերը լի են «թեթևացած շունչ քաշել» արտահայտությամբ, Ռոուլինգի մոտ՝ «մութ գիշեր»-ն է:
Պարզվում է, որ երեք բառն էլ բավական է՝ գրողի ոճը հասկանալու ու նրան մյուսներից տարբերելու համար: Ընդամենը երեք բառ, և որքան բացահայտումներ է հնարավոր անել:

Աղբյուրը

Տարածել