10 պոպուլիստական միտք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից

January 29, 2020

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հաճախ մեղադրում են պոպուլիստական վարքագիծ ունենալու մեջ:

Ամերիկացիների աչքից չեն վրիպել նաև 2017-ի հունվարին երդմնակալության ժամանակ Թրամփի ելույթի պոպուլիստական կոչերն ու արտահայտությունները: 2020-ի նախագահական ընտրություններին ընդառաջ ամերիկյան լրատվամիջոցները Թրամփի հայտնի ելույթից առանձնացրել են 10 պոպուլիստ տող:

  1. Մենք` Ամերիկայի քաղաքացիներս, միասնական ջանքերով կառուցելու ենք մեր երկիրը և իրականացնելու ենք բոլոր անկատար խոստումները:
  2. Այս արարողությունը շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև այսօր մենք ոչ թե իշխանությունը մի կուսակցությունից մյուսին ենք փոխանցում, այլ հետ ենք վերադարձնում ժողովրդին:
  3. Էական չէ, թե որ կուսակցությունն է ղեկավարում կառավարությունը, կարևոր է, որ ժողովուրդը ղեկավարի կառավարությանը: Այս օրը կհիշվի որպես օր, երբ ժողովուրդը վերականգնեց իր իշխանությունը:
  4. Մեր երկրի մոռացված և անտեսված կանայք ու տղամարդիկ այլևս երբեք չեն անտեսվի: Այսուհետև ձեզ բոլորը կլսեն:
  5. Մենք կիսում ենք մեկ սիրտ, մեկ տուն և մեկ ճակատագիր: Սա հավատարմության երդում է բոլոր ամերիկացիներին:
  6. Այսուհետև մեր երկիրը կկառավարվի բոլորովին այլ, նոր տեսլականով: Այսուհետև Ամերիկան միշտ առաջին է լինելու:
  7. Առևտրի, փախստականների, հարկերի կամ արտաքին քաղաքականության հետ կապված բոլոր որոշումներն ընդունվելու են ամերիկացի ընտանիքների շահերին համախատասխան:
  8. Մենք կվերակառուցենք մեր երկիրը հենց մեր հայրենակիցների աշխատանքով:
  9. Դիմում եմ բոլոր ամերիկացիներին` հեռու և մոտ, մեծ և փոքր քաղաքներից` դուք այլևս երբեք անտեսված չեք լինի:
  10. Ձեր ձայնը, ձեր հույսերը և ձեր երազանքներն են սահմանում Ամերիկայի ճակատագիրը և ձեր քաջությունն ու սերը մեզ միշտ ուղեկցելու են այդ ճանապարհին: