JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

«Բիճ լինել նշանակում է անցյալ չունենալ...». Ստամբո

«Բիճ լինել նշանակում է անցյալ չունենալ...». Ստամբուլի բիճը

«ՍՏԱՄԲՈՒԼԻ ԲԻՃԸ»
Էլիֆ Շաֆաքը մերօրյա Թուրքիայի ամենահայտնի կին գրողն է: «Ստամբուլի բիճը» վեպի հեղինակի դեմ 2006-ին 301-րդ հոդվածով հարուցվեց քրեական գործ: Էլիֆին սպառնում էր երեք տարվա ազատազրկում` իր հեղինակած վեպում Հայոց ցեղասպանության փաստն ու հիշողությունը գեղարվեստորեն ներկայացնելու համար: Վեպի դրամայի հիմնական հերոսները երկուսն են:
Թրքուհի Ասյան հենց Ստամբուլի բիճն է. նա փորձում է ամեն կերպ մոռանալ իր անցյալը. «Ամբողջ կյանքում ուզել եմ անցյալ չունենալ... Երազում էի սկլերոզ ունենալ: Բիճ լինել նշանակում է ոչ միայն հայր չունենալ, այլև անցյալ չունենալ...»:
Հայուհի Արմանուշն էլ փորձում է բացահայտել ծնողների խոսուն լռությունը` անցյալը. «Հայրի՛կ, խոսիր, - ասաց Արմանուշը: Բարսամ Չաքմաքչյանն այլ բաներ էլ էր հիշում, երբեմն ավելին, քան կարող էր դիմանալ: Մոր նման հայրն էլ էր 1915-ին աքսորված մի ընտանիքից: Սարգիս Չաքմաքչյանը ու Շուշան Իստամբուլյանն ընդհանուր բաներ ունեին, որ երեխաները զգում էին...»:
Հեղինակ՝ Վահե Արսեն
newmag #46

Տարածել