JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Բոբ Դիլան. 5 երգ ու մի քանի կարևոր «դիլանիզմ» ական

Բոբ Դիլան. 5 երգ ու մի քանի կարևոր «դիլանիզմ» ականջին օղ անելու համար


Նրա երաժշտությունը ազդեցություն է ունեցել նույնիսկ նրանց վրա, ովքեր մերժում են Դիլանի երաժշտական կոնցեպտները: 1960-ականներին ռոքի սկզբնավորման ակունքներում կանգնած լեգենդներից է: Ֆոլկ երաժշտություն, ընդվզող կատարումներ, հակապատերազմական գործողությունների օրհներգեր, ֆոլկ ռոք, քանթրի.Դիլանին  լսում են ավելի քան կես դար:



1. Blowin' In The Wind (1963)


Ըստ Rolling Stone՝ այս երգը զբաղեցնում է բոլոր ժամանակների 500 զիլ երգերի շարքում 14-րդ տեղը: 20-րդ դարի 60-ական թվականներին Blowin' In The Wind-ը, բացելով պատերազմի և խաղաղության, ազատության ու երջանկության թեմաները, դարձել է ԱՄՆ-ի քաղաքացիների քաղաքացիական իրավունքի օրհներգը:
http://www.youtube.com/watch?v=vWwgrjjIMXA

  • Մարդիկ հազվադեպ են անում այն, ինչին հավատում են: Ավելի հաճախ նրանք անում են այն, ինչ հարմար է տվյալ պահին, իսկ հետո հասցնում են փոշմանել դրա համար:

  • Երբ ես նորությունների թողարկում եմ դիտում, հասկանում եմ, որ աշխարհը ղեկավարում են նրանք, ովքեր երբեք չեն լսում երաժշտություն:

  • Երբ առաջին անգամ լսեցի Էլվիս Փրեսլիին, հասկացա, որ երբեք ոչ ոքի մոտ չեմ աշխատի, ու ոչ ոք չի լինի իմ ղեկավարը: Ես լսեցի նրան ու կարծես բանտից ազատվեի:


2. The Times They Are a-Changin' (1964)


Բոբ Դիլանն այս երգը ստեղծեց այդ ժամանակների փոփոխությունների համար օրհներգ դառնալու նպատակով: Cover տարբերակները շատ են՝ Simon and Garfunkel, The Birds, Blackmore's Night և այլոց կատարմամբ:
http://www.youtube.com/watch?v=e7qQ6_RV4VQ

  • Տանել չեմ կարողանում հավասարության մասին դատարկաբանությունները: Միակ բանը, ինչում մարդիկ հավասար են, այն է, որ նրանք բոլորն էլ ինչ-որ ժամանակ մահանալու են:

  • Որպեսզի իմ մասին ինչ-որ բան իմանաք, բավական է լսեք իմ երգերը: Իհարկե կարևոր է, որ ճիշտ երգեր ընտրեք. չէ՞ որ ես դրամատուրգ չեմ, իմ երգերում բոլոր կերպարները ես եմ:

  • Այն, որ քեզ դուր չի գա իմ երաժշտությունը, չի նշանակի, որ ես քեզ ինչ-որ բան պարտք կլինեմ:


3. Like a Rolling Stone (1965)


2004 թվականին կազմված բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկում №1 ստեղծագործությունն է: Այս երգի առաջին կենդանի կատարումը Նյու Պորտի ֆոլկ փառատոնում է հնչել:
http://www.youtube.com/watch?v=4F0ytNzHDj8

  • Երաժշտությունը պետք է ատամի ցավի նման խրվի գլխում:

  • Չեմ կարծում, թե ապրում եմ ժամանակակից աշխարհից դուրս: Ուղղակի, փոքր ինչ այն կողմ:

  • Շատ հաճախ չէ, որ ոգեշնչումը քեզ հյուր կգա, ուրեմն բռնիր նրան այնտեղ, որտեղ հանդիպեցիր:


4. Knockin' on Heaven's Door (1973)


Պետ Գերրեթի և Բիլլի Քիդի համատեղ ֆիլմի համար գրված յուրօրինակ սաունդթրեք: Ներառված է Բոբ Դիլանի լավագույն երգերի հավաքածուում:
http://www.youtube.com/watch?v=cJpB_AEZf6U

  • Հաջողությունը առավոտյան արթնանալ ու երեկոյան քնելու մեջտեղում հասցնելն է անել այն, ինչը քեզ իրոք դուր է գալիս:

  • Ինձ թվում է՝ խրվել-մնացել եմ 80-ականներում:

  • Վաճառել եմ  ավելի քան 100 մլն օրինակ ձայնասկավառակ: Բայց ես գաղափար էլ չունեմ, թե ոնց կարող էր նման բան պատահել:


5.Things Have Changed (2000)


Դիլանի այս գործն էլ Wunderkind ֆիլմի սաունդթրեքն է: Հենց այս ստեղծագործությունը Բոբ Դիլանին Օսկար և Ոսկե գլոբուս  բերեց որպես ֆիլմի լավագույն երգ: Դիլանը նաև մի քանի տեսարանաններում երևում է Կյորտիս Հենսոնի օսկարակիր ֆիլմում.
http://www.youtube.com/watch?v=U4zlA6NoSVE

  • Եթե խորը մտածենք, ես չեմ գրել և ոչ մի քաղաքական երգ: Որովհետև երաժշտությունը չի կարող փրկել աշխարհը;

  • Կարևորը ես չեմ, կարևորն իմ երգերն են: Ես ուղղակի փոստատար եմ, որ տեղ եմ հասցնում դրանք:

  • Բոբ Դիլանը գոյություն է ունեցել միշտ, մինչև իմ ծնվելը: Ես հավանաբար  խաղում եմ այս դերը նրա համար, որ ավելի եմ համապատասխանում դրան:

Տարածել