Էդիկ Պողոսյան. Աշխարհը բավական փոքր է, որ կորցրածդ գտած համարես
«Սպասող մարդու օրագրով» Էդիկը հայ ընթերցողին ծանոթացնում է Իրանի ժամանակակից գրականության հետ: Գրքում ներկայւացված են իրանցի բանաստեղծների 365 գործ` տարվա յուրաքանչյուր օրվա համար մեկ բանաստեղծություն։ «Սպասող մարդու օրագիրն» էլ հրատարակվել է հենց 365 օրինակով։
ԳՐՔԻ ՇՈՒՐՋ
- Ե՞րբ ծնվեց գրքի գաղափարը:
Երբ բոլոր շորերս տակնուվրա արեցի, ու պարզվեց` վերքերիցս մեկը կորել է:
- Գրքի առանցքային գաղափարը ո՞րն է։
Սերը այլ կերպ էի ուզում, կանաչը՝ կարմիր: Այսքանը:
- Գիրքն ի՞նչ է տվել ընթերցողին։
Այն, որ ամեն առավոտ ինչպես պիտի արևին մեջքով նստած մտածել կյանքի մասին:
- Գիրքը մեծ համակրանք է վայելում: Գուցե ընթերցողի կյանքը թեթևացնո՞ւմ է։
Սկիզբ չի վերադառնում՝ ֆիլմ չէ, ֆոտոշոփով չի շտկվում՝ նկար չէ, կյանքը կյանք է և այնպես է քեզ իրենով անում, որ ոչ մի ֆիլմ ու նկար չեն փրկի:
- Ստեղծագործական ընթացքը հաճելի՞ է:
Արևն էլ ոչ միշտ է բարեգութ. դաժանորեն մեզնից խլում է ձնեմարդին։
- Երբ մասնակցեցիր, սպասո՞ւմ էիր` մրցանակ կստանաս։
Պարտադրա՛նք է։ Սպասել:
Հ.Գ. Հարց ու պատասխանները մասամբ վերցված են «Սպասող մարդու օրագիր» գրքից։
Էդիկ Պողոսյանի աշխատանքները` այստեղ
Կարդա նաև
Signature Club․ Newmag-ի գրական համայնքն ազդարարում է նոր գրաշրջանի մեկնարկը (թրեյլեր)
Newmag-ը «Մինասյան» մատենաշարով ներկայացնում է Աշոտ Հայրունիի «Եվրոպային սպասելիս» գիրքը (թրեյլեր)
Yandex Armenia-ն Newmag հրատարակչության մանկական և մեծահասակների համար նախատեսված գրքեր է նվիրել մարզային գրադարաններին (լուսանկարներ)
Newmag-ը հրատարակել է Սթիվեն Բարթլետի «Գործադիր տնօրենի օրագիրը․ Բիզնեսի և կյանքի 33 կանոնները» գիրքը (թրեյլեր)