[ Խմբագրության ընտրանի ] Քանդվող Երևանը, կուսակցական պոլիտբոսսերն ու կաշառված եվրոպատգամավորները

January 31, 2016

1. Շաբաթը newmag-ում սկսվեց յուրահատուկ ահազանգով: Արամի 30 հասցեում գտնվող կարմիր տուֆից փոքրիկ շենքը քանդելուց հետո հիմա  քննարկվում է հարևան մյուս շինությունները քանդելու հավանականությունը: Աղվան Ասոյանը շրջել է մայրաքաղաքի փոքր կենտրոնով ու լուսանկարել այն շենքերը, որոնք կարող են արժանանալ Արամի 30-ի ճակատագրին:

Հին Երևանի վերջին վկաները. Ո՞ր շենքը կարող է լինել հաջորդը Արամի 30-ից հետո


Հին Երևանի քանդվող շենքեր. Ֆոտոշարք


Գնել Նալբանդյանի սյունակում:

Պոլիտբոսսերի պայքարն ինքնակազմակերպվող երիտասարդության դեմ


Զոհրաբ Հարոյանը փորձել է հասկանալ՝ կարո՞ղ էր հայկական պատվիրակությունը թույլ չտալ, որ դրանք մտնեն ԵԽԽՎ մեծ օրակարգ:

Հնարավո՞ր էր ԵԽԽՎ-ում կանխել հակահայկական բանաձևը Հնարավո՞ր էր ԵԽԽՎ-ում կանխել հակահայկական բանաձևը


Աղվան Ասոյանը այդ ցուրտ գիշերը ֆոտոխցիկը ձեռքին Երևանում փնտրում էր քաղաքի մոռացվածներին: newmag-ի ֆոտոպատմությունը  այն մարդկանց մասին էր, որոնք դրսում են գիշերում նույնիսկ  -18-ի պայմաններում:

Անօթևանների Երևանը. Ինչպե՞ս են անցկացրել ամենացուրտ գիշերը քաղաքի մոռացվածները


Դիանա Մարտիրոսյանը հավաքել է Վլադիմիր Վիսոցկու մասին անհայտ փաստերը:

Վ. Վիսոցկի. Հայ առաքելական եկեղեցու հետևորդ դառնալուց մինչև ժամադրություն Արարատում


Ինչո՞վ են հայտնի «Լենինգրադ» խմբի կուլտային տեսահոլովակի «Լաբութեն» կոշիկները


Գռեհիկ, սեքսուալ ու չարացած. Դի Կապրիոյի կարիերայի սև բիծը