Ինչո՞վ են հայտնի «Լենինգրադ» խմբի տեսահոլովակի «Լաբութեն» կոշիկները

Ինչո՞վ են հայտնի «Լենինգրադ» խմբի տեսահոլովակի «Լաբութեն» կոշիկները

Ռուսական «Լենինգրադ» խումբը ծաղրում է դեմոդե «Լաբութենները»: Արմեն Գալյանն էլ newmag-ի համար ներկայացնում է կարմիր տակացույով կոշիկների պատմությունը:

Ռուսական «Լենինգրադ» խմբի նոր տեսահոլովակը YouTube-յան սենսացիա է դարձել` մի քանի օրում հավաքելով ավելի քան 20 մլն. դիտում: Եթե ամերիկյան աստղերի կամ Ադելի համար դա սովորական ցուցանիշ է, ապա ռուսական շոու-բիզնեսի համար` գրեթե ռեկորդային:

658x440_0_f4d6832d06b78add732fc40cfd4cd454@785x525_0xd42ee437_12380801361453297629

Նոր տեսահոլովակում ժամադրության պատրաստվող աղջիկը փորձում է հագնել նեղ ջինս և բարձրակրունկներ, որոնք շատ նման են ֆրանսիական հայտնի «Լաբութեն» ֆիրմայի կոշիկներին: Ֆրանսիական հայտնի ընկերությունն արդեն հայտարարել է` դեմ չէ, որ տեսահոլովակի հերոսուհին խոսում է իրենց բրենդի մասին, թեև մյուս կողմից, նկատել են, որ վաճառքը դրանից չի ավելացել:

Լաբութեն բրենդի կոշիկները հայտնի են նրանով, որ կոշիկի տակի հատվածը կարմիր գույնի է: Տեսահոլովակում, «Լաբութենի» կոշիկներին նման կոշիկները կարմիր լաքով է ներկում` բրենդի պահանջներին բավարարելու համար: Թեև, քչերը գիտեն, որ կարմիր տակացույով կոշիկի գաղափարը ծնվել է հենց նույնպիսի մի փորձից:

20160127_loubutin_postՆախ, պետք է նկատել, որ քիչ կան կոշիկներ, որոնք կարծես ստեղծված են ոչ թէ քայլելու, այլ պառկելու համար… պառկելու ժանյակազարդ, գայթակղիչ ներքնազգեստով և full make-up-ով:

 

Սա ոչ չափազանցություն է, ոչ էլ բրենդի ֆետիշացում: Ժամանակին Լաբութենների գովազդը պոռնոգրաֆիկ ֆիլմի նախաբան լիներ: Չնայած կոշիկի արքա ֆրանսիացի Քրիստիան Լաբութենը ստեղծել է անթիվ անհամար կոշիկների տարատեսակ մոդելներ, միևնույն է ժողովրդական ֆոլկլորի մեջ նրա ազգանունով անվանում են մարմնագույն կամ սև, բարձրակրունկները:

Կանայք պնդում են, որ դրանք երբեմն այնքան բարձր են, որ բավականին անհարմար են, թեև ունեն երկու առավելություն` գայթակղիչ են և տպավորիչ` շնորհիվ կարմիր տակացուի:

nah1Լեգենդի համաձայն կարմիր տակացուի գաղափարը Լաբութենի մոտ ծագել է, երբ նա տեսել է, թէ ինչպես է նրա օգնականներից մեկը կարմիր լաքով ներկում եղունգները, վերցրել է լաքը և ներկել կոշիկներից մեկի տակի հատվածը, համարյա այնպես ինչպես «Լենինգրադ» խմբի «Էքսպոնատ» տեսահոլովակում:

Այդ օրվանից էլ կարմիր տակացույով բարձրակրունկները սիրվեցին, ֆետիշացվեցին, ունեցան բազմաթիվ կրկնօրինակներ և տարածվեցին ամբողջ աշխարհում:

 


Նորաձևություն Գալյանից՝


«Լաբութենները» 2000-ականների սկզբի «ճռճռան» գլամուրի նույնքան վառ էլեմենտներից են, որքան Hermes-ի Birkin պայուսակները և ունեն երևի հավասար չափով կեղծված կրկնօրինակներ ամբողջ աշխարհում։ Բայց պետք է նկատել, որ չնայած ռուս հերոսուհու ֆետիշին, «Բիրկիններն» ու «Լուբութենները» արդեն մոդայիկ չեն և վաղուց անցյալ են: Իսկ թե տեսահոլովակում ինչն է դասական, ապա դա «ախուիծելնի» ջինսն է, որ երբեք դուրս չի գա նորաձևությունից: Այնպես որ, եթե որոշեք դուք էլ դառնաք Վան Գոգի ցուցահանդեսի գլխավոր «էքսպոնատ», գնեք լավ, նեղ, տեղ -տեղ կտրտված ջինս,  բայց ոչ` «Լաբութեն»: Մեծ է հավանականությունը, որ այն նախ կեղծված է, հետո` արդեն մոդայիկ չէ:

Գրել կարծիք