JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Newmag-ը 2021 թվականին կհրատարակի Էլվինա Մակարյանի

Newmag-ը 2021 թվականին կհրատարակի Էլվինա Մակարյանի կենսագրական գիրքը

newmag-y-n

Օգոստոսի 16-ին հայ երգչուհի և երգահան Էլվինա Մակարյանը կդառնար 70 տարեկան։ Այս առիթով Newmag-ը հատուկ նրա երկրպագուների համար պատրաստել է անակնկալ։

Հայտնի է, որ երգչուհին կյանքից հեռացել է 2007 թվականին։ Մահից մի քանի օր առաջ նա ծավալուն հարցազրույց է տվել լրագրող Արտակ Ալեքսանյանին, որը նա հրապարակել է 168 ժամ կայքում։ Տպագիր տարբերակում տեղ է գտել գրեթե 4 ժամանոց հարցազրույցի մի մասը միայն։ 

ԵՎ ահա, 13 տարի անց Newmag–ը որոշել է այդ ձայնագրությունների հիման վրա ստեղծել անվանի երգչուհու մասին կենսագրական գիրքը։ Գրքի հեղինակը Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանն է։

«Արտակը մի քանի տարի մտածում էր այդ գիրքը գրելու մասին և զբաղվածության պատճառով չէր կարողանում սկսել։ Հիմա, երբ արդեն ունենք նաև գրահրատարակչության փորձ, կարծում եմ, ճիշտ ժամանակն է»,- ասում է Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։

2020-ի աշնանը նախատեսված են հարցազրույցներ հայաստանյան ընկերների և գործընկերներ հետ։ 2021-ի գարնանը՝ հարցազրույցներ Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Նախատեսվում է, որ գիրքը լույս կտեսնի 2021-ի աշնանը։

Տարածել