JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ո՞վ էր «Էմմանուել» էրոտիկ գրքի իրական հերոսուհին

Ո՞վ էր «Էմմանուել» էրոտիկ գրքի իրական հերոսուհին

Մարայա Բիբիդին փոքր հասակից դաստիարակել էին գահաժառանգի հարճը լինելու համար: Երբ աղջկա 16 տարին լրանում է, նրան, ինչպես և ընդունված էր, ներկայացնում են գահաժառանգին: Սակայն արքայազնին նա այդքան էլ դուր չի գալիս: Ուստի արքայազնը որոշում է նրան նվիրել իր դպրոցական ընկերոջը՝ ֆրանսիական դիվանագետ կոմս Լուի Ժակ Ռոլե-Անդրիանին: Կոմսը մեծ ուրախությամբ ընդունում է արքայազնի նվերը, ավելի՝ շուտով ամուսնում է Մարայա Բիբիդի հետ:
Նրանց միությունը երջանիկ էր: Մարայան կոմսին պարգևեց երկու դուստր: Ամուսնությունից 10 տարի անց Մարայան վերադարձավ հայրենիք, որպես Թայլանդում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Լուի Ժակ Ռոլե-Անդրիանի կին:  Քանի որ երիտասարդ կոմսուհին ազատ ժամանակ շատ ուներ, պարապությունը լրացնելու համար օրագիր էր պահում, ամեն օր նշումներ անում:

1959 թվականին Ֆրանսիայի դեսպանի հետ կանչեցին Թայլանդից: Ընտանիքը հայտնվեց ֆինանսական դժվարությունների մեջ, ու Մարայան որոշեց հրատարակել իր գիրքը, որը նրան հանրաճանաչ դարձրեց, այլ նաև մեծ հումար բերեց:
Միայն տարիներ հետո պարզ դարձավ, որ գրքի հրատարակմանն աջակցել է Մարայայի ամուսինը: Կոմսը նկատել է, որ կինն օրագիր է պահում, կարդացել էր, հիացել նրա պատմություններով ու համոզել հրատարակել:  Ասում են՝ որոշ շտկումներ էլ է կոմսը մտցրել գրքում:
Ու այդպես կոմսի կնոջ «անմեղ օրագիրը» դարձավ բեսթսելեր. գիրք՝ երիտասարդ ֆրանսուհու բանգկոկյան արկածների մասին է:
http://www.youtube.com/watch?v=QcZLWLi7CNk
«Էմմանուել» գրքի էկրանավորումը 1974-ին: Այդ ժամանակ Ֆրանսիայում նախագահի ընտրություններ էր: Նախագահի պաշտոնի հավանական թենածուն Ժիսկար Դ' Էստենն էր: Նրա սիրուհին՝ Սիլվիա Կրիստելը, «Էմմանուել» ֆիլմի գլխավոր դերասանուհին էր: Ընտրարշավի կազմակերպիչները քարոզարշավի հիմնական շեշտը դրել էին հենց այդ ֆիմի վրա: Ընտրությունների երկրորդ փուլին Փարիզի կենտրոնում հայտնվեց ֆիլմը գովազդող պաստառ, որի վրա մերկ Սիլիվիան էր՝ Էմմանուելը: Նկարը դերասանուհու իրական սիրեկանի թաքնված գովազդն էր: Հաշվարկը ճիշտ էր՝ Ժիսկար Դ' Էստենն ընտրվեց նախագահ, իսկ Սիլվիան դարձավ նրա ոչ օրինական կինը: Չնայած նախագահը Սիլվիայից մեծ էր 26 տարով, նրանք երկուսն էլ չէին թաքցնում իրենց միջև եղած սիրային կապը։
Ասում են, երբ 1975 թվականին ԽՍՀՄ ղեկավար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն այցելել է Ֆրանսիա, նախագահի ամառանոցում նրան դիմավորել է տանտիրուհին՝ Սիլվիա Կրիստելը: Ասում են՝ Բրեժնևը գլուխը կորցրել է դերասանուհու գեղեցկությունից և ամբողջ օր նրա շուրջը պտտվելով՝ կրկնել է. «Դուք հրաշք եք, տիկին Յամանուել»:
Ոչ պակաս սիրել է նաև ֆիլմի երգը: Իհարկե, գրքի մեծ ճանաչումը թանկ արժեցավ կոմսի համար, նրան զրկեցին դիվանագիտական աստիճանից: Սակայն ամուսիններն ապրեցի երկար ու երջանիկ: Կոմսուհի Մարայա Բիբիդ-Ռոլե-Անդրիանը մահացել է 2005-ին, նրա մահից 4 տարի անց կյանքից հեռացել է նաև ամուսին՝ կոմս Լուի Ժակ Ռոլե-Անդրիանը:

Աղբյուրը

Տարածել