Ո՞վ ես դու` էքստրավե՞րտ, թե՞ ինտրովերտ. որոշիր քո հոգետիպը՝ ըստ Յունգի տեսության.

September 1, 2016

Նիդերլանդների գիտնականները եկել են այն եզրակացության, որ, այնուամենայնիվ, էքստրավերտ երջանիկներն ավելի են գերակշռում: Իրոք դա այդպե՞ս է, առավել ևս, երբ հոգեբանության մեջ կան ալտերանտիվ տեսակետներ:
Էքստրավերտներին հատուկ է այնպիսի վարք, որի դեպքում մարդ ձգտում է.


  • ակտիվորեն հաղորդակցվել այլ մարդկանց հետ,

  •  մշտապես գտնվել այլ մարդկանց ուշադրության կենտրոնում,

  • մասնակցել հանրային միջոցառումներին,

  • մասնակցել մարդաշատ միջոցառումներին ու երեկույթներին:


Էքստրավերտները հակված են.

  • կիսվել իրենց էներգիայով ու ոգեշնչվածությամբ բոլոր նրանց հետ, ում տեսնում են իրենց շուրջը,

  • արագ  պատասխանել հարցերին և արձագանքել իրադարձություններին,

  • հեշտությամբ կիսվել անձնական տեղեկատվությամբ,

  • մարդկանց  հետ առերես շփվել նույնքան հեշտությամբ, որքան խմբում,

  • մտածել բարձրաձայն` միմյանց հետ համագործակցելով: Բացի դրանից, նրանք հաճախ դիմացինին խոսելու հնարավորություն չեն տալիս ու միշտ չէ, որ իրենց ասածին կարևորություն են տալիս:


Հոգեբանները հաստատում են, որ էքստրավերտների ու ինտրովերտների հոգետիպերի «լրիվ մաքուր տարբերակներ» գրեթե չկան: Բայց թեստերի միջոցով կարելի է համընդգրկուն պատկերացում կազմել և փորձել առանձնացել այս երկու հոգետիպերը միմյանցից:

Էքստրավերտները երջանկության «կարթում»


Ուրլեմանսի և Բեկերի էքսպերիմենտին մասնակցելու համար հրավիրվեցին ավելի քան 1300 մարդ: Գիտնականները կամավորներին առաջադրել էին վերցնել օրագիր և նկարագրել իրենց առօրյա կյանքը: Արդյունքում հավաքվեց 5600 օրվա (յուրաքանչյուր մասնակից 4-5 օր պահել է օրագիր) և մոտավորապես 14000 գործունեության ինֆորմացիա:
Պարզվել է, երբ ինտրովերտները շփվում են հետաքրքիր մարդկանց հետ կամ զբաղվում են սիրելի գործով, ոչնչով չեն տարբերվում էքստրավերտներից:

Առօրյա գործերն ինտրովերտներին տխրեցնում են: Եվ եթե հաշվենք, թե որքան ժամանակ են մեզնից խլում այդ գործողությունները, ուրեմն ինտրովերտների երջանկության մակարդը բավականին հուսալքող է:


Ինտրովերտներ. Ի՞նչ չեն ասի ու չեն անի նրանք





Էքաստրավերտների համար կարևոր է պարգևատրությունը. ի՞նչ ես կստանամ, եթե մաքրեմ սենյակը, ի՞նչ ինձ կտա ամենօրյա վազքը, առողջություն:
Էքստրավերտները կատարած յուրաքանչյուր գործողության մեջ շահույթ են գտնում, որը նրանց օգնում է էլ ավելի շահութաբեր աշխատանքներ կատարել:

Ցավոք, ինտրովերտների համար էքստրավերտները առավել երջանիկ են իրենց կատարած գործողություններում, ուրեմնև ամբողջ կյանքում վերցրած՝ նույնպես:

Ինտրովերտների խնամքով թաքցրած երջանկությունը


Սյուզան Քեյնը՝ նախկին իրավաբան, «Ինտրովերտներ» բեսթսելլերի հեղինակը, կարծում է, որ մինչև ասելը, թե երկու հոգետիպերից որը կլինի առավել երջանիկ, պետք է կոնկրետացնել, թե ինչ ենք հասկանում երջանկություն ասելով: Քանի որ այն շատ անհատական հասկացողություն է, ուրեմն պետք է որոշել տերմինի նշանակությունը:
Քեյնը համաձայն է.«Էքստրավերտների համար առավել կարևոր է պարգևատրությունը, և դրա ստացումը կարող է տալ հաճելի ու դրական էմոցիաներ»: Բայց նրա կարծիքով` երջանկությունը երբեմն շփոթեցնող է էյֆորիայի դեպքերում:
Շատ մշակույթներում երջանկությունը կամ հուզմունքի, անհանգստության դեպքում անընդհատ ակտիվությունն է, կամ էլ ի հակադրության դրա՝ խաղաղության ու բավարարվածության արդյունքը: Քեյնի խոսքերով, ինտրովերտներն ավելի խոհուն բնավորության մարդիկ են: Եթե Էքստրավերտների համար հաճախ են գոյություն ունենում միայն «սևն ու սպիտակը» (ուտելիքը համեղ է, կամ ոչ, երաժիշտը լավ է կատարում, կամ վատ), ապա ինտրովերտները կարծիք, վերաբերմունք հայտնելիս ավելի ուշադիր են ու մանրամանս:
Հնարավոր է՝ նրանք չզգան ակնթարթային երջանկությունը, սակայն իրենց բնավորության շնորհիվ հետո կկարողանան վստահաբար փաստել՝ դրական էր կամ բացաասական այս կամ այն փորձը: Այնպիսի զբաղմունքներն, ինչպիսիք են՝ ընթերցանությունը, զբոսանքը երեխաների կամ տարեցների հետ զրույցը, էքստրովերտների համար կարող են մահապատիժ լինել, մինչդեռ ինտրովերտները սա հաճույքով կընկալեն որպես հիանալի ժամանակ անցկացնելու հնարավորություն:
Հաջողակ մարդիկ կարող են և՛ ինտրովերտ լինել, և՛ էքստրավերտ: Սակայն երկու տիպին էլ անհրաժեշտ է սովորել ձեռք բերել մյուս տիպին բնորոշ հմտություններ: Աստիճանաբար այդ հատկանիշների կրողը դառնում է ալտրուիստ` մարդ, ով կարող է հարգել և՛ սեփական, և՛ ուրիշների հետաքրքրությունները և արդյունքում հասնել առավելագույն հաջողությունների:
Ճիշտ ընտրություն կատարելիս կարևոր է հետևել այն ապրելակերպին, որը կհամապատասխանի ձեր պահանջներին, և դուք կզգաք, թե ինչպես եք ձեզ վերագտնում ձեր իսկ ստեղծած երջանկության մեջ: Ինչպես երևում է, գիտնականների շրջանակում չկա միասնական կարծիք, թե ով է մեզնից առավել երջանիկ: