Ինչպե՞ս Շառլ Ազնավուրը հասավ Ղարաբաղ կոմիտեի անդամների ազատմանը (տեսանյութ)

January 29, 2020

Ազնավուրը գրքում նկատում է, որ մտքովն անգամ չէր անցնում, որ այդ քայլով խառնվում է քաղաքականությանը։ Իր համոզմամբ իր փաստարկները շատ բարեկամական էին և մարդասիրական․ նա արել է հանուն իր հայրենակից եղբայրների։

Քչերը գիտեն, որ Ազնավուրը անմիջական մասնակցություն է ունեցել «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ազատ արձակման հարցում։ Այդ մասին գրքում գրում է Ազնավուրը, իսկ ավելի մանրամասն և առաջին անգամ ծանոթագրություններում պատմում է թարգմանիչ Սամվել Գասպարյանը։ Ըստ թարգմանչի, 1989 թվականին գարնանը՝ Մոսկվա մեկնելու օրն, Ազնավուրը «Արմենիա»  հյուրանոցի ռեստորանում ավարտել էր նախաճաշը և պատուհանից նայում էր Հանրապետության հրապարակին, որտեղ այդ օրերին շարված էին տանկերը։

Հայաստանից Ազնավուրը մեկնում է Մոսկվա, որտեղ նրան պետք է ընդուներ ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Ռիժկովը։ Ազնավուրը Լևոն Սայանին ասում է, որ Ռիժկովի 2 հարց պետք է ուղղի․ ի՞նչ գործ ունեն տանկերը Երևանում և մինչև ե՞րբ են աքսորված մնալու կոմիտեի անդամները։ Ազնավուրը հետո տեղեկացնում է, որ սկզբում բարեհամբույր կլինի, կխնդրի, իսկ հետո կսպառնա։ Եթե ազատ չարձակեն, ապա ձերբակալությունների մասին կհայտնի համաշխարհային մամուլին։ Ահա, թե ինչպես է նկարագրում այդ հանդիպումը Ազնավուրը «Մեղմ շշուկով» գրքում։

Սրանք արդեն բացառիկ կադրեր են, Ղարաբաղ կոմիտեի անդամների հետ ընդամենը մի քանի ամիս անց Շառլ Ազնավուրը նորից է հանդիպում։ 1990-ի հունվարի 5-ին ղարաբաղյան շարժման առաջնորդը նրա հետ նշում է Սուրբ ծնունդը։ Ազնավուրը տոնում է նրանց ազատագրումն ու խմում է Հայաստանի համար։