Ինչպե՞ս պայքարել պոպուլիզմի դեմ

May 2, 2020

Որոշ երկրներում քաղաքական էլիտան արդեն զիջում է պոպուլիստներին: Սա հաճախ ժողովրդի հանդեպ էլիտայի ակնհայտ անտարբերության և ուղիղ կապ չպահելու հետևանքն է: Եվ երբ պոպուլիստներն իշխանության են գալիս, սկսվում է ժողովրդավարության աննկատ քայքայումը:

Տրամաբանությունը և պատմությունը ցույց են տալիս, որ պոպուլիստներին հաղթելու ամենաապահով տարբերակը ընտրություններում նրանց հաղթելն է, քանի դեռ այդ ընտրությունները ժողովրդավարական են և շատ ուշ չէ: Դրա համար պոպուլիստների դեմ պայքարող քաղաքական գործիչները պետք է մի քանի կանոն իմանան`

  • Մի փորձեք բևեռացնել մարդկանց: Պոպուլիստները բևեռացնելու վարպետ են և դուք հաստատ չեք հաղթի նրանց այդ պայքարում:

 

  • Ծրագիրը կազմեք հստակ փաստերով, թվերով և շոշափելի առաջարկներով: Սա պոպուլիստների թույլ կողմն է: Նրանք շատ լավ հռետորներ են, բայց խոսքը համեմում են էմոցիաներով, ոչ թե փաստերով:

 

  • Կարեկցեք փոքրամասնություններին: Փախստականներն օրինակ, հաճախ պոպուլիստների թիրախում են: Փորձեք այդ պահվածքը քննադատողներին բերել ձեր ճամբար:

 

  • Ձանձրալի մի եղեք: 21-րդ դարը տեխնոլոգիաներինն է: Մարդկանց հետ ուղիղ կապի համար սոցցանցերը լավագույն տարբերակներից է: Կազմակերպեք նաև ֆորումներ, քննարկումներ և ցույց տվեք, որ այդ հանդիպումներն ազդում են ձեր որոշումների վրա ու մարդկանց ձայնը լսելի է:

 

  • Պոպուլիստները միշտ բաժանարար գծեր են դնում մարդկանց միջև: Դուք եղեք համախմբողը: