[Իրականում` ՈՉ] ՃՈ-ն կարո՞ղ է տեսանկարահանող սարքով արձանագրել ամրագոտի չկապելը, ղեկին ծխելը եւ հեռախոսով խոսելը

June 16, 2017

Վերջին շաբաթվա ընթացքում վարորդները ծխելու, ամրագոտի չպակելու եւ հեռախոսով խոսելու համար տեսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքներ են ստանում ճանապարհային ոստիկանությունից: Մինչև այդ, այս խախտումների համար տուգանքները տեսանկարահանող սարքերով չէին արձանագրվում, տուգանում էին միայն ճանապարհային ոստիկանները, երբ և եթե ֆիքսում էին:
Ոստիկանության լրատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրատվամիջոցներին պարզաբանեց, որ Եթե կա օրենքի խախտում, բնականաբար, դրան պետք է արձագանքել: Բացի այդ, ոստիկանությունը ոչ մի խնդիր չտեսավ այն բանում, որ մեքենայի սրահը մարդու անձնական տարածքն է:
Իսկ ի՞նչ տարբերություն, թե ոստիկանությունն ի՛նչ ճանապարհով է ձեռք բերում օրենքը խախտելու ապացույցներ: Եթե խախտում ես օրենքը, պատրաստ եղիր վճարել դրա համար: Հատկապես, որ ղեկին ծխելը, հեռախոսով խոսելն ու ամրագոտին չկապելը վաղուց է տուգանվում: Առաջ դա երբեմն նկատում էին ճանապարհային ոստիկանները, հիմա նկատում են նաեւ տեսանկարահանող սարքերը:
Ճանապարհային ոստիկանությունը կարող է տեսանկարահանել մեքենայի սրահում չամրակապված, ծխող եւ հեռախոսով խոսող վարորդին, որովհետեւ առաջինը հենց այդ վարորդն է օրենքը խախտում: Երբ խախտում ես օրենքը, ի՞նչ տարբերություն, թե ինչ եղանակով են բացահայտում` տեսանկարահանելո՞վ, թե՞ առանց: Չե՞ս ուզում նկարահանեն անձնական տարածքդ, ուրեմն մի՛ խախտիր օրենքը:



Իրականում` ՈՉ շարքի մյուս հոդվածները



Ճանապարհային ոստիկանությունը նկարահանում է մեքենայի սրահը, բայց չի բացահայտում, թե ովքեր են մեքենայի սրահում` փակելով վարորդի եւ ուղեւորների դեմքերը: Այսինքն, ճանապարհային ոստիկանության նպատակը ոչ թե մեքենայում ձեր անձնական տարածքի մանրամասները ներկայացնելն է, այլ ձեր օրինազանցությունն ապացուցելը: Բացի այդ, խախտման արձանագրությունն ուղարկվում է փակ նամակով, կամ անձնական գաղտնաբառով:
Հիմա` Ճանապարհային ոստիկանությունը կարո՞ղ  է տուգանելու համար արձանագրել (տեսանկարահանող սարքով) ամրագոտի չկապելը, ղեկին ծխելն ու հեռախոսով խոսելը և դա:

Իրականում` ոչ:


Բանն այն է, որ մեր Սահմանադրությունն ամրագրում է մեր անձնական ու ընտանեկան կյանքը ունենալու իրավունքը: Այդ դրույթում գրել են, որ  առանց անձի համաձայնության, նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել տեղեկություններ: Սա քիչ էր` մի պարբերություն ներքեւ էլ գրել են, թե յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք և այն կարելի է խուզարկել միայն դատարանի որոշմամբ: Քրեական օրենսգրքում էլ «բնակարան» տերմինը նկարագրելիս ներառել են նաեւ մասնավոր ավտոմեքենան: Այսինքն` մասնավոր տարածքում տեսանկարահանելու համար անհրաժեշտ է դատարանի որոշում:


Այս թեմայով կարդացեք նաև



Եթե չկա դատարանի որոշում, ապա վարորդների խախտումների ապացույցները ձեռք են բերվել անօրինական ճանապարհով: Բայց գրոշ արժի այն ապացույցը, որը հակաօրինական ճանապարհով է ձեռք բերվում: Հասկացանք` քաղաքացին օրենք է խախտում, բայց ինչո՞ւ է օրենք խախտում ոստիկանությունը:
Ի վերջո ո՞րն է ավելի կարեւոր իրավունք. անձնական կյանքի անձեռնմխելիությո՞ւնը, թե՞ առանց ծխելու երթևեկելու իրավունքը: Հայաստանի ոստիկանությունը խորապես համոզված է, որ ղեկին ծխելը աններելի սխալ է, մի հանցագործություն, որը բացահայտելու համար` հաշվի առնելով հասարակական շահը, անտեսում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիան, Սահմանադրությունը ու տուգանում չարագործ վարորդին:


Թեմատիկ Ֆոտոշարքեր



Կարծես ճանապարհային ոստիկանությունը ազարտի մեջ է ընկել` անխտիր բոլոր վարորդների բոլոր խախտումները գտնել եւ տուգանել: Չէ՞ որ բոլոր մարդասպաններին չի կարողանում հայտնաբերել ոստիկանությունը: Ուրեմն ինչո՛ւ է փորձում հայտնաբերել բոլո՛ր վարորդների խախտումները:
Իրականում ճանապարհային ոստիկանությունը ծառայություն մատուցող է, այնպես, ինչպես տաքսի ծառայությունը: Եթե տաքսի ծառայությանը մենք վճարում ենք մեզ տեղափոխելու համար, ապա ճանապարհային ոստիկանությանը վճարում ենք այդ ճանապարհն անվտանգ դարձնելու համար:  Մինչեռ ճանապարհային ոստիկանությունը վերածվել է բռնող, պատժող, տուգանող մարմնի: Եվ կարեւոր չէ` ինչի համար: Այսօր` ծխելու, ամրագոտի չկապելու, գուցե վաղը` չսափրված երթևեկելու և չստերով մեքենա վարելու: