Ինչո՞ւ երիտասարդներն այլևս չեն ցանկանում մեքենա ու բնակարան ձեռք բերել

Ինչո՞ւ երիտասարդներն այլևս չեն ցանկանում մեքենա ու բնակարան ձեռք բերել

Հաջողության ավանդական չափանիշը՝ տուն ու ﬔքենա ունենալը, այսօր այլևս արդիական չէ: Ամբողջ աշխարհում ավելի ու ավելի ﬔծ թվով երիտասարդներ այլևս չեն ցանկանում տուն ու ﬔքենա ձեռք բերել:

Մասնագետների բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ միլենիալները կամ Y սերունդը (այն սերունդը որը ծնվել է 80-ականներին և ավելի ուշ), այսօր խիստ հազվադեպ է տուն կամ մեքենա գնում: Նրանք առհասարակ խուսափում են գերթանկ գնուﬓերից, չհաշված, իհարկե, վերջին iPhone-ները:

ԱՄՆ-ում մինչև 35 տարեկան երիտասարդներին անվանում են «վարձով ապրողների սերունդ»: Պատճառն այն է, որ ժամանակակից երիտասարդությանը արդեն իսկ բաժին են հասել չափազանց ﬔծ թվով ֆինանսական վայրիվերուﬓեր, և նրանք պարզապես վախենում են խոշոր ու լուրջ վարկերից ու պատասխանատվությունից: Բայց թերևս դա աﬔնակարևորը չէ:

Բանն այն է, որ երիտասարդությունը տարբերվում է իր ծնողների սերնդից իր արժեհամակարգով: Նա վերանայում է «հաջողություն» հասկացությունը: Եթե նախկինում հաջողակ մարդը նա էր, ով ուներ լավ տուն և մեքենա, ապա այսօր ավելի մեծ հարգանքի է արժանանում նա, ով ներդնում է իր գումարը փորձի ու տպավորությունների մեջ: Դրանց թվում են ճանապարհորդները, փորձարարներն ու ստարտափերները:

Երիտասարդները գիտակցաբար հրաժարվում են անշարժ գույք և անգամ կահույք գնելու մտքից և նախընտրում են պարզապես վարձակալել դրանք, քանի որ ձգտում են ոչ թե կայունության, այլ ավելի ճկուն գրաֆիկի, ֆինանսական ու աշխարհագրական անկախության: Նյութական բաները ավելի քիչ են մտահոգում նրանց. ինչո՞ւ մեքենա գնել, եթե գոյություն ունի տաքսին: Դա, ըստ էության, նույն ավտոﬔքենան է՝ վարորդի հետ ﬕասին: Եվ տաքսիով շրջելն էլ ավելի թանկ չէ, քան սեփական ﬔքենա ունենալը:

Ինչո՞ւ գնել տուն գեղեցիկ տեսարանով, եթե կարելի է գտնել ու վարձակալել ցանկացած բնակարան աշխարհի ցանկացած կետում և ուզածդ պահի փոխել բնակության վայրը: Ինչո՞ւ վերցնել հիպոթեկ 20-30 տարով, եթե կարելի է համակերպվել վարձով ապրելու մտքի հետ և ազատվել աﬔն տեսակի կապանքներից: Չէ՞ որ ձեր աշխատատեղը դուք աﬔնայն հավանականությամբ կփոխեք այդ տարիների ընթացքում և կկարողանաք աշխատավայրին ավելի մոտ գտնվող բնակարան վարձակալել: Կամ գուցե նույնիսկ հրավեր ստանաք արտասահմանում աշխատելու, և այդ դեպքում վարձակալած բնակարանը ձեզ համար արգելք չի դառնա այդ ճանապարհին:

Ի դեպ, Forbes-ի ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդներն այսօր փոխում են աշխատատեղը տարվա մեջ մոտ երեք անգամ: The Atlantic- թղթակից Ջեյմս Գեբլինը բացատրում է այս ֆենոﬔնը հետևյալ կերպ. «Վերջին տարիներին հոգեբանների բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ երջանկության ու բարեկեցության տեսակետից ավելի ձեռնտու է գումար ծախսել նոր փորձ և ոչ թե նոր իրեր ձեռք բերելու վրա: Նոր իրեր գնելն այլևս երջանկություն չի պարգևում»:

«Մարդիկ ուզում են լսել ոչ թե այն մասին, թե ինչ տուն եք դուք գնել, այլ այն մասին, թե ինչպես եք անցկացրել հանգստյան օրերը: Անգամ բացասական փորձը դառնում է հրաշալի պատմություն ու հիշողություն: Մարդկանց հետ շփումը, ընկերների հետ անցկացրած լավ ժամանակը հսկայական նշանակություն ունեն այն հարցում, թե որքան երջանիկ եք դուք»:

Բայց կա ևս ﬕ կարևոր հանգամանք: Գնելով ինչ-որ իր, հատկապես թանկարժեք ﬕ բան, ﬔնք ստիպված ենք լինում անընդհատ անհանգստանալ դրանց վիճակի ու տեսքի մասին: Գնելով ավտոﬔքենա՝ դուք անընդհատ կանհանգստանաք նրան ինչ-որ տեղ կայանելիս, բնակարանում թանկարժեք տեխնիկա ունենալով՝ կսկսեք վախենալ գողություններից: Էլ չենք խոսում այն մասին, որ այդ իրերը ﬖասվելու, մաշվելու ու շարքից դուրս գալու հատկություն ունեն, ﬕնչդեռ ձեր ձեռք բերած փորձը և վառ տպավորությունները ոչ ոք չի կարող փչացնել կամ խլել ձեզնից:

Մեր ծնողների հնարավորությունները ռիսկի գնալու, նոր տպավորություններ ստանալու և ամբողջ աշխարհը նվաճելու համար շատ ավելի սահմանափակ էին, հետևաբար նրանց համար աﬔնակարևորը կայունությունն ու անշարժ գույքի ﬔջ ներդրում անելն էր: Իսկ այսօր, երբ աﬔն ինչ այնքան հանկարծակի ու արագ կարող է արժեզրկվել, սկսում ես կարևորագույն արժեք համարել փորձը, այն, ինչը ոչ կարելի է գողանալ և ոչ էլ արժեզրկել:

Աղբյուրն` այստեղ

Գրել կարծիք