Մեկ օր 63 համարի ավտոբուսում (ՖՈՏՈՇԱՐՔ)

Մեկ օր 63 համարի ավտոբուսում (ՖՈՏՈՇԱՐՔ)

Ապրիլի 25-ի երեկոյան տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո, ասում են` 63 համարի երթուղուց քչերն են համարձակվում օգտվել: newmag-ը մեկ օր շրջել է 63 համարի ավտոբուսով և լուսանկարել ուղևորներին:

63 ավտոբուսի երթուղի. Նոր Նորքի 9-րդ զ-ծ (սկ. կ.) – Վիլնյուսի – Ավետիսյան – Դ. Բեկի – Բ. Մուրադյան փող-ներ – Գայի – Մյասնիկյան պող-ներ – Աբովյան պուրակ – Աբովյան – Մոսկովյան – Խանջյան փող-ներ – Տիգրան Մեծի պող. – Հանրապետության հրապ. – Ամիրյան փող. – Մաշտոցի պող. – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – Ծիծեռնակաբերդի խճ. – Լենինգրադյան – Հալաբյան – Մարգարյան – Բաշինջաղյան փող-ներ – 15 թաղամաս (վերջ. կ.)։ 

Այս ուղեգծով ամեն օր ճանապարհ է ընկնում վարպետ Հակոբը: 15 տարվա վարորդական փորձի մասին խոսելիս աչքերը փայլում են: Իր վարած «63»-ն էլ երթուղու ամենաուրախ ավտոբուսն է: Զավեշտալի դիպվծաներn անպակաս են նրա մարդատարում. «Մի օր մեկը կանգնացրել ա, ես էլ գծի մեջ չեմ, ձեռքով եմ անում, որ չէ, չեմ կանգնում: Մի փոքր հեռու ցայտաղբյուրի մոտ կանգնեցրի ավտոբուսը, տեսնեմ` էս կինը վազելով ավտոբուսի հետևից էկել ա, ասում ա` ինչի՞ չկանգնեցիր: Ասում եմ ձեռքով արեցի, որ գծի մեջ չեմ: Բարկացած վրա ա բերում, թե կանգնեիր, իջնեիր նորմալ խոսայիր, ձեռքով անելը ո՞րն ա: Նեղացավ գնաց»:

Վարորդ Հակոբն իր պատմություն չէր ավարտել, երբ մոտ 60-ամյա կինը բարձրացավ ավտոբուս: Ծանր փաթեթները տեղավորեց, հայացքով զննեց շուրջը, ինձ նկատեց` տեսախցիկով.

– Դու ինչի՞ համար ես նկարում:

– Ամսագրի:

– Բա չե՞ք ստուգում` ով ա նստում, ով չէ: Լավ կլներ, որ բոլոր ավտոբուսների մեջ տեսախցիկ լինի:

Վերջին դեպքերից հետո «63»-ում ուղևորները չեն պակասել: Ուղևորներին մտահոգող միակ խնդիրը հասարարական տրանսպորտի անվտանգությունն է: Վերահսկող մեխանիզմներ տեղադրելու անհրաժեշտության մասին խոսում են նաև ոլորտի պատասխանատուները:

17

3

4

5

6

7

8

9

10

12

13

14

15

16

19

21

23

30

31

33

34

Գրել կարծիք