JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Նորա Արմանի. Սիրո մասին` ժեստերով

Նորա Արմանի. Սիրո մասին` ժեստերով

Ամերիկահայ դերասանուհի Նորա Արմանին ազգակցական որևէ կապ չունի իտալական հայտնի բրենդի նախահայր Ջորջիո Արմանիի հետ: Իտալիային կապող միակ գործոնը իտալուհիներին բնորոշ ջերմությունը, կանացիությունն ու նրբագեղությունն են: Նորայի իրական ազգանունը Էսքերջյան է: Սակայն, երբ ծննդավայր Եգիտպոսից տեղափոխվել է Եվրոպա, հետո էլ ԱՄՆ, Էսկերջյանը փոխել է անգլախոսների համար ավելի հեշտ արտաբերվող ազգանվամբ: Մոր` Արմինեի, անունը վերածել է Արմանի ազգանվան:
- Դերասանական կարերան Դուք սկսել եք Հայաստանում: Ինչպե՞ս հետո հասաք ամերիկյան թատերաբեմեր:
- Ծնվել եմ Եգիպտոսի Գիզա քաղաքում, նահապետական հայ ընտանիքում: Մանկուց երազում էի մեծ բեմերի մասին, ոգեշնչվում է Եգիպտոսի թատրոնների ներկայացումներով: Հայրս, իհարկե, դեմ էր իմ նախընտրությանը: Երազանքս միայն հրաշքով կարող էր դառնալ իրականություն: Այդ հրաշքը դարձավ մեր ընտանիքին լավ ծանոթ դերասան Ժիրայր Փափազյանը: Ժիրայրը Երևանի թատերական ինստիտուտում էր սովորում, երբ առաջարկեց ինձ գալ Երևան և փորձել հնարավորություններս իր ներկայացման մեջ: Եկա, խաղացի, Ժիրայրը հավանեց ու ամուսնացանք Ժիրայրի հետ: Դրանից կարճ ժամանակ անց տեղափոխվեցինք Լոնդոն: Այդ ընթացքում Ժիրայրի ծնողները Եգիպտոսից տեղափոխվել էին ԱՄՆ: Լոնդոնի բիզնես դպրոցն ավարտելուց հետո, մենք էլ տեղափոխվեցինք Լոս Անջելես:
- Հոլիվուդը Ձեզ ջե՞րմ ընդունեց:
- Հոլիվուդյան աստղերի պահանջները շատ խիստ էին: Նորեկներին դերեր գրեթե չէին տալիս: Իսկ գլխավոր դերերը տալիս էին միմիայն ամերիկյան ակցենտ և ամերիկյան արտաքին ունեցողներին:

Ստիպված է բավարարվել փոքրիկ դերերով` հեռուստասերիալներում:

Բայց Ժիրայրն այդպես էլ չհամակերպվեց ամերիկյան ապրելաոճին: Տեղափոխվեցինք Փարիզ, Ժիրայրի երազանքի քաղաք: Չխալվեցինք: Փարիզում հաջողեցի, կարողացա զբաղվել պրոդյուսինգով, սեփական ընկերություն բացեցի, միևնույն ժամանակ խաղում էի բեմում:
- Սփյուռքահայերի շրջանում ընդունված է արտասահմանում հաջողության հասնել և հետո միայն այցելել Հայաստան: Դուք նո՞ւյնպես այդ ճանապարհն եք ընտրել:
- Դասական մոտեցում է: Այո, ես էլ այդպես վարվեցի: Բայց իմ հաջողության սկիզբը համընկավ Հայաստանում ամենաբարդ ժամանկների հետ: 90-ականների սկիզբն էր, երբ վերադարձա Երևան: Անսովոր էր  մայրաքաղաքն այդքան մռայլ և անգույն տեսնելը: Այդ ժամանակ Միքայել Դովլաթյանն ինձ առաջարկեց մի դեր իր «Լաբիրինթոս» ֆիլմում: Համաձայնեցի: Լավագույն դերասանուհի անվանակարգում արժանացա մրցանակի:

Տարածել