BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սեքսը, սերը, փողն ու պոկերը. Newmag-ը ներկայացնում

Սեքսը, սերը, փողն ու պոկերը. Newmag-ը ներկայացնում է Դեն Բիլզերյանի ինքնակենսագրականը (թրեյլեր)

newmag-y-n

Լույս է տեսել դերասան, մուլտիմիլիոնատեր, շքեղ կենսակերպի և անհավանական խաղադրույքներով պոկերի երկրպագու Դեն Բիլզերյանի գիրքը: «Դրվածքը» Դենի առաջին գիրքն է: Նա սոցցանցերում ամենաակտիվ աստղերից մեկն է, Բիլզերյանին կոչում են «Ինստագրամի արքա»: Իր ամբողջ կյա

Ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, էքստրեմալ մարզաձևերի սիրահար, դերասան և համացանցի աստղ Դեն Բիլզերյանը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 7-ին Ֆլորիդայում: Հայրն ամերիկահայ սկանդալային թրեյդեր էր: Դպրոցահասակ էր, երբ հայրը կալանավորվեց, իսկ նրան էլ հեռացրին սկզբում դպրոցից, հետո էլ Յուտա նահանգից, քանի որ որոշել էր ուսումնական հաստատություն մտնել հոր զենքով:

Ընդամենը 10,000 դոլարով առաջին անգամ խաղաց պոկեր ու լքեց տարածքը սեղանը՝ գումարը կրկնապատկած: 2013 թվականի դեկտեմբերին նրա ունեցվածքը 100 միլիոն դոլար էր, իսկ 2015-ի կեսին՝  արդեն 150 միլիոն։ Ստացվում է՝ 1.5 տարում վաստակել է 50 միլիոն դոլար:  

Դեն Բիլզերյանը Instagram-ում ունի ավելի քան 30 միլիոն հետևորդ: Ինստագրամի ամերիկահայ արքան միշտ ամենաարտառոց ու սարսափազդու պատմությունների առանցքում է։ Լաս Վեգասի ամենաարյունալի ահաբեկչությունից մինչև Ադրբեջանում հետախուզման մեջ հայտնվելը, անհագուրդ սեռական կյանքն ու աշխարհի ամենաթանկարժեք տները։ Նա ամենուր հայտնվում է գեղեցիկ աղջիկների հետ, հայտնվում պապարացիների օբյեկտիվներում, հաճախ էլ ամենաթեժ սկանդալներում:

                                                                      

Իր հետ կատարվող ամենաանիրական պատմությունների, արտառոց դրվագների մասին Դենը նկարագրել է իր գրքում: Ինչպես նրա կյանքը, այնպես էլ գիրքը՝ «Դրվածքը»,  18+ է, էրոտիկ նկարները, նկարագրությունները նախատեսված են չափահաս ընթերցողի համար: Իր սկանդալային կյանքը ներկայացնելուց բացի, Բիլզերյանը գրքում նաև անդրադառնում է երջանկության ու հոջողության իր բանաձևերին. «Մշտական երջանկություն գտնելը դժվար գործ է, բայց պարզեցի, որ ինձ երջանկացնում է այլ մարդկանց երջանկացնելը»։

Ցուցամոլությու՞ն, թե՞ պարզապես կենսակերպ՝ այս հարցի պատասխանը համացանցում միշտ արդիական է: Ու մինչև հազարավոր օգտատերեր փորձում են հասկանալ, այդ ընթացքում Դենը լուսանկարներ է հրապարակում, թե ինչ շքեղ կյանքով է ապրում՝ հազվագյուտ զենքերով, շքեղ մեքենաներով, սեփական օդանավով ճամփորդում աշխարհի ամենաանհավանական մասեր՝ շրջապատված կիսամերկ ու շենշող աղջիկներով. «Երբ հանդիպում ես աղջկա հետ. աղջկան ստիպիր, որ աշխատի դուր գալ քեզ, և ոչ թե հակառակը»։

Ու որքան էլ թվում է՝ Դենի կյանքն իսկական կինո է, բայց դա նրան չի բավարարում: Բիլզերյանն ակտիվ է նաև ֆիլարտադրության ոլորտում: Մասնակցել է «Օլիմպոսի անկումը» ֆիլմի նկարահանմանը։ Մեկ միլիոն դոլար է ներդրել «Վերապրող» ֆիլմի ստեղծման համար և ստացել է դերերից մեկը։

Դեն Բիլզերյանի «Դրվածք» գրքի հեռուստաշնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 9-ին, երեկոյան, 23:00-ին, ATV հեռուստաընկերության «Ներս արի» շոուի ընթացքում:

2014-ին նկարահանվել է «Այլ կին» և «Մեծ հավասարեցնող» ֆիլմերում:  2018-ի օգոստոսին Դենն այցելել է Հայաստան և ստացել Հայաստանի քաղաքացիություն: Նրան ուղեկցում էր սևահեր գեղեցկուհի`Սուելին Մեդերեոսը, եղբայրը` Ադամը և հայրը` Փոլ Բիլզերյանը։ Նրանք իջևանել են Երևանում, եղել Սևանում, այցելել Արցախ։ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Դենն ակտիվ հայանպաստ գրառումներ էր կատարում և ֆինանսական շոշափելի օգնություն կատարում:

Դեն Բիլզերյանի «Դրվածք» գրքի հեռուստաշնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 9-ին, երեկոյան, 23:00-ին, ATV հեռուստաընկերության «Ներս արի» շոուի ընթացքում: Հաղորդման ընթացքում Newmag-ի ստեղծագործական թիմը կներկայացնի այս սկանդալային գրքի ստեղծման պատմությունը, իսկ Դեն Բիլզերյանի շքեղ կյանքի ու արտառոց հոբբիների մասին կխոսի նրա երկրպագուն, համացանցային գործունեության վերաբերյալ՝ փորձագետը: 

Տարածել