Թե ինչպես է Բաքվի խավիարը «շատ խնդիրներ հարթել» Եվրախորհրդում՝ բացահայտումներ գրքից (տեսանյութ)

August 7, 2023

«Եվրոպական կայունության նախաձեռնությունը» ջրի երես է հանել Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաներն ու կաշառատվության համակարգված գործարքները Եվրոպայի խորհրդում։ Հետաքննության փաստերն ամփոփել են երկմասանի այս զեկույցում: Առաջին մասը` «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» վերնագրով, հրապարակվել է 2012-ի մայիսին: Լրագրող Սիրանույշ Մուրադյանն այն թարգմանել, Newmag-ն էլ հրատարակել է հայերեն։

Եթե եվրոպացի որևէ լրագրող Բաքվի դեմ տառ անգամ գրի, տեղնուտեղը persona non grata կհայտարարվի: Իտալական RAI3 հեռոսւտաընկերության լրագրող Միլենա Գաբանելլի խոսքով, այս պահին ձերբակալված չէ, քանի որ Բաքվում չի ապրում. «Իմ գործով զբաղվելու համար պետք է ներողությւոն խնդրեմ: Իսկ եթե ես Բաքվում ապրեի, կարծում եմ, ինձ արդեն ձերբակալած կլինեին»:

Բռնաճնշումները՝ Բաքվի կենտրոնում, լրագրողները՝ բանտում, օֆշորները՝ Պանամայում: «Խավիարային դիվանագիտություն» գրքի փաստերն էկրանավորել են իտալացի Միելնա Գաբանելլին ու Պաոլո Մոնդանին:

Եվրոպայի խորհրդի պատնմության մեջ աննախադեպն էր բացահայտվել: Լուիջի Վիտալին ու Լուկա Վոլոնտեն միասին էին վիժեցրել Ադրբեջանի դեմ զեկույցը, որի հեղինակ Քրիստոֆ Շտրասսերը հասցեական, մեկ առ մեկ ներկայացրել էր, թե որ քաղբանտարկյալը Ադրբեջանի որ բանտում է ձերբակալված:  

Սերջիո Դիվինա, ԵԽԽՎ նախկին անդամ. «Մեր արեւմտյան ժողովրդավարությունները, ես կասեի, մի քիչ թառամել են»:

Իտալիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկվար Սերջիո Դիվինան ևս քվեարկությամբ մերժել էր Բաքվում քաղբանտարկյալների առկայությունը փաստող բանաձեւը:  

Հերալդ Կնաուս, «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կենտրոնի ղեկավար. «Եվրախորհրդի շատ աշխատակիցներ են պատմել, թե ինչպես են Ադրբեջան այցելող պատվիրակություններին նախ մարմնավաճառներ հրամցնում, հետո գումարներ առաջարկում, ներներ, գորգեր և վերջապես՝ հայտնի խավիարը»:

Մինչև բանտախուց տեղափոխվելը, ԵԽԽՎ-ում ամենամեծ՝ ԵԺԿ խմբի իտալացի ղեկավար Վոլոնտեն ամենաֆանտաստիկ պատճառաբանությւոններն էր բերում. Խորհուրդներ է տվել Բաքվի գլխավոր լոբբիստ Էլհան Սուլեյմանովին: Նախ՝  ԵԺԿ խմբում սպառնացել էր, թե ինչ-որ արել ենք միասին ենք արել, աջակցեք՛ ինձ, ապա Միլանի իրավապահներին ասել էր, թե ում հետ է կիսել Բաքվի միլինոնները՝ առաջինը նշելով ԵԽԽՎ նախկին նախագահ ու իր մտերիմ ընկեր Պեդրո Ագրամունտի անունը:

Մինչ այդ Ագրամունտն ինքը տեղում լռեցնում էր Վոլոնտեին դեմ ցանկացած խոսք: Շատ չանցած Ագրամունտին ևս վռնդեցին ԵԽԽՎ-ից: Մինչ այդ, դեռևս 10 տարի առաջ էր, երբ «Խավիարային դիվանագիտությունը» մերկացրել էր նրան ու նրա սերն առ Բաքու: Իսպանիայի Սենատում դժգոհության ալիքը մինչև այսօր չի մարում: Ցանկանում են, որ բացատրություն տա Սենատին, թե ինչու խայտառակեց իրենց երկիրը՝ եվրոպական կենտրոնակայանում:

«Խավիարային դիվանագիտությանը» հետևեց ԵԽԽՎ Հետաքննող մարմնի զեկույցը: Անկախ փորձագետներից ու ՄԻԵԴ նախկին դատավորների հետաքննող խումբը, ըստ էության, հաստատեց ուշագրավ փաստերը:

Բայց ԵԿՆ հետաքննողների թիմը գոհ չէ. մինչեւ այսօր նույնիսկ Ադրբեջանի ձայնի իրավունքը կասեցված չէ: Որեւէ պատժամիջոց չի կիրառվել կաշառք տվողի, Եվրոպայի խորհրդի չափանիշները ոտքի տակ դնողի դեմ:  

Կարդացեք նաև