10 փաստ` «Խավիարային դիվանագիտություն» սկանդալային զեկույց մասին (տեսանյութ)

June 5, 2023

«Եվրոպական կայունության նախաձեռնություն» անկախ հետազոտական կենտրոնը տարիներ առաջ հրապարակել էր «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» աղմկահարույց զեկույցը, որտեղ փորձագետները բացահայտել էին եվրոպացի կաշառակեր պաշտոնյաներին։ Վերջիններս ընդգրկված էին ադրբեջանական լոբբիստական խմբում: «Խավիարային դիվանագիտություն» զեկույցը հայերեն թարգմանել է լրագրող Սիրանույշ Մուրադյանը, որը հրատարակել է Newmag-ը։ Ներկայացնում ենք 10-ը փաստ սկանդալային զեկույց մասին։

Ըստ հետաքննողների, Ադրբեջանն ավելի քան 30 մլն եվրո է ծախսել՝ կաշառելու Եվրոպացի  պատգամավորներին։ Կաշառակերների «Խավիարասերների ինտերնացիոնալում» էին իսպանացի, իտալացի, գերմանացի Քրիստոնեա-դեմոկրատներին, բելգիացի, ֆրանսիացի, բրիտանացի լիբերալներին: Ամենամեծ սկալդալն առաջացավ Գերմանիայում, որտեղ դատախազությունը սկսեց հետաքննություն։ Ըստ Գերմանական դատախազության, «Քրիստոնեա-դեմոկրատական միության» պատգամավոր Մարկ Հաուպտմանն ու իր շատ կուսակիցներ «ծախվել են» Բաքվին ու զբաղվել ադրբեջանական լոբբինգով: Նա Բեռլինում Ադրբեջանի դեսպանատնից ստացել է հազարավոր դոլարներ Ադրբեջանը գովազդելու համար։  

Հերալդ Կնաուս, «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կենտրոնի ղեկավար. «Մեր զեկույցի գլխավոր հերոսներից մեկը Ակսել Ֆիշերն է Եվրոպայի խորհրդից»:  

Եվրոպական կայունության նախաձեռնությունը դիտարկելով մարդու իրավունքների վիճակն Ադրբեջանում, տարօրինակ իրողության էև բախվել. Ըստ զեկույցի հեղինակների, երկրում ճնշումներն ուժգնանում էին, բայց Եվրախորհրդի գնահատականներում վիճակն ավելի ու ավելի դրական էր ներկայացվում: Այդ պատճառով են սկսել ուսումնասիրել պատճառները: 30 մլն եվրո պորտֆելով խավիարային դիվանագիտությունը խորհրդարանական սկանդալ առաջացրեց Բունդեսթագում:  

Հերալդ Կնաուս, «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կենտրոնի ղեկավար. «Մարդիկ ստացել են փող, նվերներ, վճարվող արձակուրդներ, կաշառվել են մարմնավաճառներով, ամենով, ինչով հնարավոր է: Ես ցնցված էի»:  

Էդուարդ Լինթները «հին գայլ է» Բունդեսթագում: Հետաքննողների խոշորացույցի տակ է հայտնվել դեռևս 10 տարի առաջ: Ունի մի քանի ընկերություն, որոնք ֆինանսավորվել են Ադրբեջանից: Նրա աշխատասենյակը իրավապահներն արդեն խուզարկել են: Նա մեղադրվում է Բաքվից 4 մլն եվրո կաշառք ստանալու համար. «Շատ հնչեղ է, բայց գրասենյակ ենք վարձել, սարքավորումներ գնել, աշխատակազմ պահել»:

Մեղադրանքի համաձայն, սակայն, Լինթները Բաքվի փողը բաժանել է գերմանացի մյուս լոբբիստներին, առաջին՝ Կարին Շտրենցին։ Բունդեսթագը նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից, Գերմանական դատախազությունը մեղադրանք առաջադրեց Շտրենցին, խուզարկեց նրա բնակարանը։ Մեկ ամիս չանցած, Շտրենցը հանկարծամահ եղավ օդանավում։  Գերմանացի Ակսել Ֆիշերը ԵԽԽՎ կենտրոնական ֆիգուրներից էր, Գերմանիայի պատվիրակության ղեկավարը:  

Նա նաև եղել է Հայաստանի հարցով համազեկուցող: Իրավապահները կասկածում են, որ նա էլ է փող ստացել Լինթներից: ԵԽԽՎ-ն նրանց բոլորին ցմահ զրկել է Եվրոպայի խորհրդի շենք մուտքի հնարավորությունից: «Խավիարային դիվանագիտության» հրապարակումից հետո  Խորհրդարանական Վեհաժողովը հաստատեց վարքագծի կանոնները, որոնք կտրուկ արգելում են «ընդունել որևէ փոխհատուցում»:  

Հերալդ Կնաուս, «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կենտրոնի ղեկավար. «Գերմանիան պետք է ապահովի, որպեսզի  նոր հետաքննություն անցկացնի, թե Ադրբեջանն այս խնդրում ինչ դերակատարում ունի: Եթե Գերմանիան իրականացնի այդ արշավը, ապա դա հստակ ազդանշան կլինի, որ մարդիկ լուրջ են վերաբերվում այս սկանդալին»:  

Խավիարային դիվանագիտության գլխավոր «հերոսներից» մեկը Իտալացի Լուկա Վոլոնտեն է։ Նա վերցրել է  երկուսուկես մլն եվրո կաշառք։ Սա արդեն փաստ է, որի համար իտալացին դատապարտվել է 4 տարի ազատազրկման արդեն 2 տարի ճաղերի հետևվում է:

«Խավիարային դիվանագիտության» զեկույցի սկանդալը դեռ շարունակում է։ Ըստ հետաքննողների, իրավապահները բացահայտել են կաշառակերների մի մասին։ Մինչդեռ շատերը դեռ ազատության մեջ են ու դեռ Եվրոպայի խորհրդում։ 

Կարդացեք նաև