BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը հրատարակել է «Խավիարային դիվանագիտությու

Newmag-ը հրատարակել է «Խավիարային դիվանագիտություն․Ինչպե՞ս Ադրբեջանը լռեցրեց Եվրոպային» սկանդալային զեկույցը (թրեյլեր)

newmag-y-n

Տարիներ առաջ եվրոպացի հետաքննողները բացահայտեցին Բաքվի եվրաբյուրոկրատներին կաշառելու մեխանիզմները ու դրանք ներկայացրին երկմասանոց զեկույցով։ Սկանդալային աշխատությունը բացահայտում է, թե ինչու է հանդուրժում Եվրոպան Ալիևի բռնատիրությունն ու հանցանքները: New

«Խավիարային դիվանագիտություն» եզրույթն առաջին անգամ կիրառվել է 10 տարի առաջ՝ «Եվրոպական կայունության նախաձեռնության» հրապարակած զեկույցում։ Այն վերնագրված էր հենց այդպես՝ «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին»: Փաստաթղթում եզրույթն օգտագործվում էր մատնանշելու համար ադրբեջանական պաշտոնյաների թանկարժեք նվերները՝ օտարերկրյա քաղաքական գործիչներին: Զեկույցը գրքի վերածել ու թարգմանել է լրագրող Սիրանույշ Մուրադյանը:

«Գրքի թարգմանությունը սկսել եմ 2020-ին, պատերազմի ընթացքում: Հայաստանի ամերիկյան համալսարանի Հումանիտար և հասարկակական գիտությունների  ֆակուլտետում թարգմանական գործն էի ուսումնասիրում, և ձեռնարկեցի «Խավիարային դիվանագիտություն» զեկույցի թարգմանությունը: Մինչև այդ էլ, որպես լրագրող շատ էի գրել այդ «դիվանագիտության» մասին: Եվ, պատերազմի ընթացքում, երբ աշխարհն անհամարժեք էր արձագանքում կամ պարզապես աչքը փակում էր, երբ Բաքուն ծննդատուն էր ռմբակոծում, Եվրոպական կոնվենցիայով արգելված ֆոսֆորային զենք օտգագործում կամ այլ գազանությունների դիմում, ես թարգմանությունն ավելի ինտենսիվ էի շարունակում, որ փաստերն «աղաղակեն», թե ինչպես է Բաքուն լռեցնում աշխարհին»:

Խավիարային դիվանագիտության հիմքում կա հստակ քաղաքականություն. լռեցնել Մարդու իրավունքների ոտնահարումների մասին ահազանգերը, Եվրոպայով տարածել Արցախի հարցում պատմաքաղաքական կեղծիքները: Ալիևը տարիներ առաջ ստեղծել էր եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու սխեմա։ Նախ բարձրաստիճան օտարերկրյա պաշտոնյաներին և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին հրավիրում էր իր երկիր իր հաշվին, իսկ վերջում, խավիարային դիվանագիտության արարողակարգի համաձայն, հյուրին ճանապարհում էր թանկարժեք նվերներով:

                                                                                   

Ադրբեջանի լոբբիստները գումարներից բացի, պաշտոնյաներին ապահովում էին թեթևաբարո կանանց հետ ժամանց և իհարկե, խավիար։  Ըստ հետաքննող խմբի, Ադրբեջանն ավելի քան 30 մլն եվրո է ծախսել, որ կաշառի Եվրոպացի  պատգամավորներին։ Կաշառակերների  ցանկում էին իսպանացի, իտալացի, գերմանացի Քրիստոնեա-դեմոկրատները, բելգիացի, ֆրանսիացի, բրիտանացի լիբերալները: «Խավիարային դիվանագիտությանը» հետևեց ԵԽԽՎ Հետաքննող մարմնի զեկույցը: ԵԽԽՎ-ն նրանց բոլորին  ցմահ զրկել է Եվրոպայի խորհրդի շենք մուտքի հնարավորությունից:  

Սակայն ըստ հետաքննողների, իրավապահները բացահայտել են կաշառակերների մի մասին։ Մինչդեռ շատերը ազատության մեջ են ու դեռ Եվրախորհրդում, ինչը հաստատում է նաև գրքի թարգմանիչը. «Ադրբեջանն այսօր էլ չի փոխել ձեռագիրը, աշխարհն էլ նույն վերաբերմունքն ունի այդ ձեռագրին… Թարգմանությունն ավարտեցի, ամբողջացրի, որ առավել հանրամատչելի դառնա այդ լռության հիմնական պատճառը: Հույս ունեմ, որ Ադրբեջանի դեմքը ցուցադրող փաստերի այս ժողովածուն, Newmag-ի որակյալ, բարձրաճաշակ փաթեթավորմամբ, լայն լսարանի սեղանի գիրքը կդառնա»:         

«Խավիարային դիվանագիտություն»  գրքի հեռուստաշնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 7-ին, Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի շրջանակում: Շնորհանդեսին ստեղծագործական թիմը կներկայացնի սկանդալային զեկույցն ու կխոսի հայերեն հրատարակելու կարևորության և արդիականության մասին:

Տարածել