ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

ԲԱՑԱՌԻԿ. Մարիո Վարգաս Լյոսա. Բռնակալին սպանելը վատ

ԲԱՑԱՌԻԿ. Մարիո Վարգաս Լյոսա. Բռնակալին սպանելը վատ բան չէ

«Ես Twitter-ում չկամ: Facebook-ում էլ: Ես չեմ պատասխանում հեռախոսազանգին: Չեմ բացում իմ տան դուռը». Մարիո Վարգաս Լյոսան ինձ այսպես ընդունեց: Անկեղծորեն զրուցեցինք Մադրիդի իր տան գրադարանում:

Ես մի հիանալի կին ունեմ այդ ամբողջ գործը անելու համար, և դա ինձ հնարավորություն է տալիս ամբողջովին նվիրվել իմ սիրած գործին՝ կարդալուն ու գրելուն:

Բացի սոցիալական մեդիան արհամարհելուց, Վարգաս Լյոսան նաև չի օգտվում Google-ից՝ նախընտրելով հարկ եղած դեպքում «խորհրդակցել» իր գրասեղանին դրված բառարանների հետ:
«Ինձ համար մոդեռնացումը մղձավանջ է: Tweet-ների 90%-ը հրեշային է, աբսուրդ, դատարկության կեր»: Նոբելյան դափնեկիրը խուսափում է tweeting և facebooking տերմիններն օգրագործել խոսքում. «Վատ բառեր են: Անպարկեշտ ու գռեհիկ են: Կարծես, այլ լեզվից վերցված լինեն»:
«Ավելի շատ ընթերցում եմ մահացած հեղինակների գործերը: Եվ հիմա անում եմ մի բան, որ նախկինում երբեք չեմ արել. եթե գիրքը չի կլանում իմ ուշադրությունը, փակում եմ այն և թողնում անավարտ»:
Վարգաս Լյոսան տալիս է իսպանացի ժամանակակից գրող Խավիեր Սարեկասի անունը. «Ինձ համար նա ժամանակակից լավագույն հեղինակներից մեկն է: Դժբախտաբար, այնքան հայտնի չէ, որքան պե՛տք է լիներ: Նրա գործերից մեկը՝ «Ասա ամեն ինչ» վեպը, վերջերս է հրատարակվել Պերուում: Այն ինձ մի փոքր համարձակ է թվում»:
Կոպիտ սխալ թույլ տվեցի, հարցրեցի ճապոնացի հեղինակ Հարուկի Մուրակամիի մասին, որը համաշխարհային բեսթսելլերներ է գրում. «Չեմ սիրում Մուրակամիին: Չնչին է:Կարծում եմ` նա սարսափելի մակերեսային է»:
Զրույցի ավարտին համարձակվեցի մի անձնական թեմա էլ շոշափել: Վարգաս Լյոսան ագնոստիկ է, ու ասաց, որ չի պատրաստվում փոխել Աստծո մասին իր պատկերացումները, ինչպես մահից առաջ արեց արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսը:
Ես չեմ վախենում մահից: Ըստ իս, մահն է կյանքում ամենայն լավի պատճառը: Եթե չլիներ մահը, կյանքը շատ ձանձրալի կլիներ:

Եվ վերջին հարցը. ինչո՞ւ է գրում:
Որովհետև, ինչպես Ֆլուբերտն է ասել, գրելը ապրելակերպ է: Իմ ներքին կյանքը կառուցված է այն ամենի շուրջ, ինչ գրում եմ և ինչ գրելու եմ: Չեմ կարող երևակայել այլ կյանք ինձ համար:


Զրուցեց` Խորխե Ռամոսը


(Emmy-ի հաղթող լրագրող է: Fusion-ի «Ամերիկան Խորխե Ռամոսի հետ» հեռուստաշոուի և Univision Network-ի լուրերի հաղորդավարը: Ծագումով Մեքսկիայից է: Ապրում է Ֆլորիդայում, ԱՄՆ: Ռամոսը նաև 9 բեսթսելլերների հեղինակ է: Վերջին գիրքն է` «Երկիր բոլորի համար. Էմիգրանտի մանիֆեստը»)

Թարգմանեց` Անի Հակոբյանը

Տարածել