ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

10 փաստ 2014-ի Նոբելյան մրցանակակրի մասին

10 փաստ 2014-ի Նոբելյան մրցանակակրի մասին

«Մեր ժամանակների Մարսել Պրուստ». Շվեդական ակադեմիայի պաշտոնյան նրան այսպես ներկայացրեց Նոբելյան մրցանակի լուրը հաղորդելիս: Ֆանսիացի գրող Պատրիկ Մոդիանոն համաշխարհային գրականության Օլիմպոսը գրավեց 2014-ին: Նոբելյան մրցանակը նրան շնորհեցին «հիշողության արվեստի համար, որով բացահայտում է աննկատելին մարդկային ճակատագրում և ցույց է տալիս կյանքը ֆաշիստական օկուպացիայի տարիներին»: Ո՞վ է նորընծա Նոբելյան մրցանակակիր գրողը: Ներկայացնում ենք 10 փաստ «անհայտ» գրողի մասին, որը հեղինակել է ավելի քան 30 գրքեր և ֆիլմերի սցենարներ:
1. Նա սիրում է երկիմաստ լինել
Առաջին հայացքից նա գրում է դետեկտիվ ժանրում: Մոդիանոն պատկերում է «կասկածելի աշխարհ», որտեղ արարքները թաքցված են, հիշողությունները՝ մշուշոտ, ինքնությունները՝ անորոշ: Նույնիսկ երբ խոսում է, Մոդիանոն ինքն էլ է երկիմաստ: Խոստովանում է՝ իր կերպարները «գոբելենի պատկերներ են, որ հյուսված են կիսաքուն վիճակում»: Իր գործերից մեկում մեջբերում է Ստենդալի խոսքը. «Ես չեմ կարող պատկերել ստույգ փաստերը, կարող եմ միայն նկարագրել ստվերները»:
2. Ֆրանսերենում տերմին կա նրա անվամբ
Նրա այդչափ խորհրդավորությունը ֆրանսերենում նոր բառի առաջացման պատճառ է դարձել: Ֆրանսիացիները “modianesque” տերմինով բնորոշում են կասկածելի, երկիմաստ մարդուն կամ իրավիճակը:
3. Նա դժբախտ փոքրիկ տղա է եղել
Ծնվել է Փարիզում, 1945-ին: Հայրը Իտալիայից եկած հրեա Ալբերտո Մոդիանոն էր, մայրը՝ ֆլամանդացի դերասանուհի Լուիզա Կոլպեյնը: Հայրը սև շուկայում հաջողակ բիզնեսմեն էր: Համագործակցում էր նացիստական գաղտնի ծառայության հետ: Այդ պատճառով լքել էր ընտանիքը: Մոդիանոն մինչև վերջ չներեց հորը, չհաշտվեց նաև մոր հետ, որը տանը գրեթե չէր լինում շրջագայությունների պատճառով: Նրա տխուր մանկությունն այսքանով չի ավարտվում: Երբ 12 տարեկան էր, կրտսեր եղբայրը՝ 10-ամյա Ռուդին, մահանում է հիվանդությունից: Հետո Պատրիկ Մոդիանին երկար տարիներ է անցկացնում գիշերօթիկ դպրոցներում: 17 տարեկանում վերջնականապես կորցնում է հոր հետ կապը:

Հոկտեմբերի 9, 2014թ. , երբ հայտարարվում է «Հիշողության արվեստի» համար գրականության ամենաբարձր պատվին արժանացած գրողի անունը

Տարածել