Սարդարապատ հուշահամալիրի էսքիզները` բնօրինակով
Զանգաշտարակ, զույգ ցուլեր, պահապան արծիվներ, կիսաշրջան հուշապատ` քանդակներով, հացատուն, թանգարան. հուշարձանների այս անսամբլն ամփոփում է Սարդարապատի հերոսամարտի պատմությունը: Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը հերոսամարտը մարմնավորել է քարի ու բետոնի սիմֆոնիայի մեջ, ստացվել է էպիկական շնչով գործ: Հուշարձանախմբից ոչ հեռու հայկական պետական սահմանն է:
Ամեն ինչ սկսվում է նրանից, որ Հոկտեմբերյանի (այժմ Արմավիր) կուսշրջկոմի քարտուղար Վլադիմիր Դարբինյանը քանդակագործ Սամվել Մանասյանին առաջարկում է Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակին նվիրված մի հուշարձան կանգնեցնել: 1965 թվականն էր: Մանասյանը մտածում է քանդակել ավտոմատով զինվոր` պատվանդանի վրա: Բայց որոշում է խորհրդակցել ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հետ: Ճարտարապետն ասում է, որ մտահղացումը շաբլոնային է. այն ժամանակ շատ-շատ էին այդպիսի հուշարձանները` վճռական զինվոր` ավտոմատով, բարի զինվոր` երեխան գրկին, վիրավոր զինվոր` ծնկի եկած... Իսրայելյանը որոշում է, որ Սարդարապատի հերոսամարտի համար այդպիսի հասարակ հուշարձան չի կարելի կանգնեցնել. հուշահամալի՛ր պետք է լինի: Ճարտարապետի որդին` Վահագն Իսրայելյանն, այդ ժամանակ երեսուն տարեկան էր և տրվել էր երկրաբանությանը: Բայց հոր հետ հաճախ էր գնում հուշահամալիրի տարածք` շինարարությունը դիտելու: Այժմ` 3 տասնամյակ անց տարիքում, նա մաս-մաս վերարտադրում է իր հիշողությունների պատառիկները.
- Նման գործերում հայրս ճարտարապետակա՛ն մոտեցում էր ցույց տայիս, ոչ թե քանդակագործական: Ասում էր` ինչ-որ դեմք չե՛մ քանդակում: Ու վե՛րջ: Ասում էր` Սարդարապատը պատման երևույթ է, համալիրն էլ պետք է
ամբողջական պատկերացում տա այդ համազգային հերոսության մասին:
Ռաֆայել Իսրայելյանն իր իսկ նախաձեռնությամբ թղթին է հանձնում Սարդարապատի հուշարձանախմբի նախագիծը: Ճարտարապետ Վիլեն Տոնիկյանը հիշում է, որ Մանասյանի առաջարկածից բացի, հուշակոթողի նախագծի ուրիշ տարբերակ չի եղել: Ռաֆայել Իսրայելյանի նախագծում իշխանության պահանջով ընդամենը մեկ-երկու փոփոխություն է կատարվել: Պարոն Տոնիկյանն ուսանող ժամանակ աշխատել է Իսրայելյանի արվեստանոցում.
- Իսրայելյանը հուշահամալիրը նախագծել է մեր աչքի առաջ: Գալիս էր արվեստանոց, մի քիչ աշխատում, հետո գնում էր Հոկտեմբերյան` շինհրապարակ: Մի ոտքն արվեստանոցում էր, մյուսն` այնտեղ:
Կարդա նաև

Արցախցի գրողների մրցույթի արդյունքում հրատարակվեց Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքեր» պատմվածքների ժողովածուն (տեսանյութ)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Newmag-ը և «Թովմասյան» հիմնադրամը հայտարարում են գրական նոր մրցույթ

BOOK DONNATION / 500 ԳԻՐՔ` ՔԱՋԱՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Գրքի շնորհանդես և տարեդարձ մեկ օրում և մեկ վայրում. տեղի ունեցավ Արփի Կարապետյանի գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
