JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ինչպես վերացնել սպիերը

Ինչպես վերացնել սպիերը

Վերքերը հաճախ լավանում են եւ մոռացվում` չթողնելով որեւէ հետք, բայց երբեմն այնքան խորն են լինում, որ մարմնի վրա սպիեր են մնում: Սպիերը լինում են հարթ, երբեմն ծայրերում ձգվածություն են ունենում: Հատկապես մարմնի տեսանելի հատվածներում սպիերը երբեմն հակաէսթետիկ տեսք են ունենում, եւ մարդիկ ցանկանում են ամեն գնով ազատվել դրանցից: Ժամանակակից բժշկությունն առաջարկում է սպիերի վերացման լազերային միջոցներ: Բայց քիչ չեն նաեւ ժողովրդակլան բժշկության տարբերակները:
1.Ամենատարածված ժողովրդական միջոցներից առաջինը եթերայուղերն են: Բավական արդյունավետ են անանուխի եւ խունկի յուղերը, ինչպես նաեւ վարդի, թեյի եւ երեմախոտի յուղերի խառնուրդը: Դրանք պատրաստելուց հետո պետք է սպիի մակերեսին քսել օրական մի քանի անգամ, կարելի է նույնիսկ մի քանի րոպեով, այսպես ասած, թրջոց դնել:

2. Դդումի կորիզներ եւ հավկիթի կեղեւ: Հարկավոր է հավասար չափաբաժիններով խառնել երկու բաղադրիչները, հավանգով մանրացնել, ավելացնել ձեթ եւ այնքան խառնել, մինչեւ համասեռ խիտ լուծույթ ստացվի: Ժողովրդական բժշկության մասնագետներն ասում են, որ այս խառնուրդով երկու ամսվա ընթացքում կարելի է ազատվել նույնիսկ ամենամեծ սպիերից:

3. Սիսեռ եւ կաթ: Սիսեռի ալյուրով եւ կաթով պատրաստված խմորը սպիերի բուժման երրորդ միջոցն է: Հարկավոր է պատրաստել ոչ շատ պինդ խմոր, դնել սպիի վրա, պահել մեկ ժամ: Եվ այսպես, ամեն օր, մինչեւ զգաք, որ սպին անհետացել է:

Տարածել