Երևանի կամուրջները. Ազատ հայացք վարից վեր
Որպես ինժեներական կառույց, պատմական աղբյուրներում պաշտպանական կառույցներից հետո ամենաշատը հիշատակվում է կամուրջների մասին: Առաջին կամուրջները գետերի երկայնքով գցված գերաններ էին: Հետագայում սկսեցին կառուցել բազմաթռիչք կամուրջներ, որոնք իրար էին կապում խոշոր գետերի ու կիրճերի ափերը: Պատմական աղբյուրներում հայկական առաջին կամուրջը թվագրվում է մ.թ.ա. 2-րդ դարին` Արտաշատի Տափերական կամուրջն է:
Ըստ դասակարգման կամուրջները լինում են 27 տեսակ: Երևանում տարածված են դրանցից յոթը` գետակամուրջ, ուղետար, երկաթուղային, ավտոճանապարհային, հետիոտնային, աքվեդուկ և ուղեանց (էստակադա:)
Կիևյան կամուրջ
Երևանցիներին աառավել հայտնի Կիևյան կամուրջը երկաթբետոնե միաթռիչք հորինվածք է: Երկարությունը 357 մ. է, բարձրությունը՝ 60.5: Կամրջի կառուցման աշխատանքները սկսվել են 1949-ին:
Կիևյան կամուրջը շահագործման է հանձնվել 1956թ.-ին: Այսօր «Կիևյան կամուրջ» անվանումը մարդկանց մոտ ասոցիացվում է մահվան հետ: Իր բարձրության և դեպի վար սահմռկեցուցիչ տեսարանի պատճառով այն իր մոտ է ձգում սուիցիդի սիրահարներին:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)