6 հետաքրքիր գիրք բիզնես գաղափարներ գտնելու համար
ՋԵՅՄՍ ԱԴԱՄՍ. «Ազատ արձակիր միտքդ»
Յուրաքանչյուր մարդ ունի ստեղծագործական կարողություններ, սակայն ﬔր ստեղծագործական ներուժը կարող է ճնշվել՝ պայաﬓավորված աﬔնատարբեր պայմաններով ու հանգամանքներով, որոնք գոյություն ունեն ﬔր գիտակցության ﬔջ կամ ﬔր շրջապատում: Այս գրքի ﬕջոցով դուք կիմանաք, թե ինչպես ազատվել տարբեր տեսակի արգելքներից, որոնք խանգարում են ձեր ստեղծագործական ներուժի դրսևորմանը: Դա հնարավորություն կտա ձեզ նոր հայացքով նայել ինքներդ ձեզ, ձեր շրջապատին ու այն խնդիրներին, որոնք կանգնած են ձեր առջև:
ՄԱՅՔԼ ՄԻԿԱԼԿՈ. «Բիզնես գաղափարների հանրագիտարան»
Գիրք, որը պարունակում է աﬔնատարբեր տեսակի վարժություններ ու տեխնիկաներ, հարյուրավոր ինքնատիպ բիզնես գաղափարներ և լուծուﬓեր: Այն կօգնի ձեզ գտնելու ձեր «հանճարեղ գաղափարների արկղիկը», սովորել մտածել այնպես, ինչպես Լեոնարդո դա Վինչին կամ Սալվադոր Դալին, օգտագործել ձեր ուղեղի ու ենթագիտակցության ողջ ներուժը:
ՅԻՐԻ ՇԵՐԵՐ. «Ինչպես գտնել, գնահատել և իրականացնել գաղափարը»
Հեղինակն առաջարկում է 55 կրեատիվության տեխնիկա՝ ալգորիթﬓերով ու օրինակներով, որոնք կօգնեն ոչ ﬕայն հեշտությամբ գտնել նոր գաղափարներ, այլև գնահատել դրանք և կյանքի կոչել: Նոր գաղափարներ գտնելու այս հեշտ համակարգն ու գործիքները ներկայացված են շատ պատկերավոր ձևով՝ խորհրդանիշների ու գույների ﬕջոցով, և կարող են կիրառվել թե աշխատանքում, թե ուսման ﬔջ:
ՆԵԼԼԻ ՖԵԴՈՍԵՆԿՈ. «500 գաղափար տնային բիզնեսի համար»
Դուք ուզում եք տնային բիզնես հիﬓել, բայց չգիտե՞ք, թե ինչպիսի: Ներբեռնեք այս գիրքը և կգտնեք 500 յուրահատուկ գաղափար՝ աﬔնատարբեր ճաշակի ու հետաքրքրությունների համապատասխան: Բիզնես ինտերնետում կամ սեփական այգում, ավտոտնակում կամ տանը՝ սեղանի մոտ նստած, մատիտով կամ լուսանկարչական սարքով: Ընտրեք այն տարբերակը, որը աﬔնից շատ է ձեզ համապատասխանում կամ պարզապես դուր գալիս:
ԲՐԱՅԱՆ ՀԻԼԼ, ԴԻ ՓԱՈՒԵՐ. «Բիզնես-հրեշտակներ. Ինչպես ներգրավել փորձ և գումար»
Այս գրքի ստեղծման ﬔջ մասնակցություն են ունեցել հարյուրավոր ձեռնարկատերեր ու բիզնես- հրեշտակներ, ովքեր հարցազրույցների ու քննարկուﬓերի ﬕջոցով փորձել են օգնել սկսանկներին իրենց խորհուրդներով: Այս գրքում ամփոփված է ԱՄՆ-ում ապրող և տասնյակ տարիներ ներդրուﬓերով զբաղվող բիզնես-հրեշտակների փորձը: Նրանցից շատերի անունները գուցեև ձեզ ծանոթ լինեն, քանի որ այս մարդիկ հասել են ﬔծ ճանաչման որպես մասնավոր և վենչուրային ներդրողներ:
ՍԹԻՎԵՆ ՍԹՐԱՈՒՍ. «Մեծ գաղափար կամ ինչպես են բիզնես-գյուտարարները իրենց գաղափարը վերածում եկամտաբեր արտադրանքի»
Այս գիրքը առօրյա օգտագործման իրերի ստեղծման պատմությունն է՝ հեռակառավարման վահանակից, ﬕկրոալիքային վահանակից ﬕնչև պատճենահանման սարք և այլն: Հեղինակը պատմում է ոչ ﬕայն դրանց ստեղման պատմություների մասին, այլև ներկայացնում է շուկա մուտք գործելու և այդ ճանապարհին հեղինակների առջև կանգնած դժվարությունների ու դրանց հաղթահարման պատմությունը: Իր հետազոտությունների հիման վրա նա ներկայացնում է մարտավարություններ, որոնց ﬕջոցով կարելի է հանճարեղ գաղափարները վերածել հանճարեղ արտադրանքի:
Աղբյուրն` այստեղ
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
