Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
04/03/2026
Հայաստանի ֆրանսախոս ուսանողներն ընտրեցին Գոնկուր Հայաստանի տարվա հաղթող գիրքը։ Երեք համալսարանների՝ ԵՊՀ-ի, ԵՊԲՀ-ի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի 35 ուսանողներից կազմված ժյուրին: Ընտրությունը կատարվել է Գոնկուր ակադեմիայի առանձնացրած ութ հեղինակների գրքերից։
Այս տարվա Գոնկուր Հայաստանի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը։ Ֆրանսիական գրքի ու արվեստի Frankofest 2026 փառատոնին Newmag հրատարակչությունը հաղթող գիրքը կներկայացնի հայերեն։
Ընտրության ընթացքն ինտրիգային էր. նախ անանուն քվեարկությունն էր, որից հետո ժյուրիի անդամները ճաշի սեղանի շուրջ քննարկեցին գրքերը։
Առաջին փուլում հաղթող չընտրվեց։ Երկրորդ քվեարկության արդյունքում՝ ձայների մեծամասնությամբ հաղթեց Մաժդալանիի վեպը։ 15 քվե ստացավ Լորան Մովինիեի «Դատարկ տունը» վեպը:
Արդյունքների հրապարակման պահին ուղիղ կապով ժյուրիին միացավ նաև գրքի հեղինակը։ Հեղինակը խոստացավ հոկտեմբերին՝ հայերեն հրատարակության շնորհանդեսին գալ Հայաստան։
Գոնկուր Հայաստանն արդեն երկրորդ անգամ է ընտրում իր գոնկուրյան հեղինակին։ Նախաձեռնությունը Newmag-ն իրականացնում է Ֆրանսիական ինստիտուտի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիայի դեսպանատան հետ։
Անցյալ տարվա հաղթող Գաել Ֆայի «Ժակարանդա» վեպը նույնպես ներկայացվեց Newmag Francofest-ին ու արդեն դարձել է հայկական բեսթսելլեր։
Գոնկուր ֆրանսիական հեղինակավոր մրցանակի ընտրությունը ճաշի ընթացքում կատարելը ֆրանսիական ավանդույթ է։ Գոնկուր ակադեմիայի անդամները գրական մրցանակակրին ընտրում են փարիզյան Դրուան ռեստորանում։
Ամենահեղինակավոր գրական մրցանակը շնորհվում է 1903 թվականից՝ ֆրանսերեն լավագույն արձակ ստեղծագործությանը։
Գոնկուրի միջազգային ընտրությունը սկսվել է 1998 թվականից Լեհաստանում։ Միջազգային ընտրությանը մասնակցում են 39 երկրների ուսանողները։ Հայաստանը Գոնկուրին միացավ 2024 թվականին Newmag Francofest փառատոնին։
Գոնկուր Հայաստանի պաշտոնական մեկնարկը հայտարարեցին Գոնկուր ակադեմիայի անդամ, գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկները և Գոնկուր ակադեմիայի գլխավոր պատվիրակ Ֆրանսուազ Ռոսինոն։
Կարդա նաև
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբի 100-ամյակի առթիվ հանդիպում Newmag Signature Club-ի անդամների հետ (լուսանկարներ)
Գրքատվություն #15 /«Ֆլեշ» ընկերության աջակցությամբ 500 գիրք է նվիրել Ստեփանավանի քաղաքային գրադարանին
Newmag հրատարակչությունը ՀԲԸՄ Հայաստանում ներկայացրեց Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը
Տեղի ունեցավ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)