Տեղի ունեցավ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
04/10/2026
Newmag հրատարակչությունն ապրիլյան պատերազմի տասնամյա տարելիցին Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց արցախյան պատերազմի ու ամբողջ հակամարտության կարգավորման ու ձախողումների մասին ձեռնարկ՝ խաղաղաշինության ոլորտի մասնագետ, իրավագիտության դոկտոր Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը։
«Անավարտ խաղաղությունը» գրելու համար Հրայր Պալեանը երեք տարի կատարել է հետազոտություններ, ուսումնասիրել փաստաղթղեր, արխիվներ, հարցազրույցներ է արել Հայաստանի նախկին նախահագների, արտգործնախարարների, ֆրանսիացի, ամերիկացի համանախագահների ու ադրբեջանցի, թուրք դիվանագետների հետ.
«Ինձ համար հստակ դարձավ, որ կան բացթողումներ, որոնք ի վերջո, հանգեցրեցին ձախողման, երբ փլուզվեց ամբողջ երեք տասնամյակի բանակցային գործընթացը։ Ես ինը պատճառ եմ առանձնացրել։ Չեմ ուզում դրանցից մեկն ու մեկն հիմա նշել, քանի որ կարևոր են բոլորը։
Ադրբեջանցիներն երկու հազարականների վերջին որոշեցին, որ բանակցություններն ունեն այլընտրանք՝ զենքը։ Մեր այլընտրանքը ժամանակն էր, հույս ունեինք, որ այն մեր օգտին կաշխատի, բայց չաշխատեց»։
Հրայր Պալեանը կարծում է, որ երկրորդ կարևոր բացթողումն երկու կողմերի մաքսիմալիզմն ու կոմպրոմիսի չգնալն էր. «Բանակցություններում մաքսիմալիստ կեցվածքը նորմալ է, բայց միայն սկզբում։ Հետո պետք է գնաս փոխզիջումների։ Օրինակ, 97 թվականին Մինսկի խումբն առաջարկեց Արցախի վերջնական կարգավիճակը հետաձգել անորոշ ժամանակով, կարգավորել դե ֆակտո անկախությունը։
Դա առիթ կտար Ղարաբաղին, որ պահեր Լաչինի ամբողջ շրջանը, Քելբաջարի շրջանը, որոնք դե ֆակտո պետք է միանային Հայաստանին, Արցախը կպահեր բանակը, բայց փոխարենը պետք էր մյուս հինգ շրջանները վերադարձնեինք, ադրբեջանցի փախստականներն էլ պետք է վերադառնային։ Մենք այդ փոխզիջմանը չգնացինք»։
Հրայր Պալեանը 35 տարի աշխատել է այս տարածաշրջանում, առաջին անգամ է տեսնում, որ երկու երկրները խաղաղության նախահամաձայնագրում չեն արծարծել կարևոր հարցեր. «Հայաստանն ու ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիր, բայց այնտեղ շատ կարևոր հարցեր չկան, օրինակ գերիները, որոնց մասին որևէ խոսք չկա։
Կա երկու հարյուր քառակուսի մետր հող, որոնք ադրբեջանցիները գրավել են, որտեղ իրենց բանակն է, ու այդ մասին ոչ մի խոսք չկա այս համաձայնագրում։ Թուղթը կարելի է ստորագրել, բայց դա չի նշանակում խաղաղություն, կարևոր է, որ այս հարցերը արծարծվեց, ոչ թե գորգի տակ թաքցվեն։
19 պատանդները, որ այս պահին գտնվում են Արցախում, պետք է ազատ արձակվեն, առանց որևէ պայմանի։ Հայաստանի պետական ղեկավարները պետք է ստանձնեն պատասխանատվություն, այլապես այդ մարդիկ կմնան բանտում։ Երկու կողմերի ղեկավարները 19 պատանդների մասին պետք է խոսեն ամեն օր»։
Հրայր Պալեանը հույս ունի, որ իր «Անավարտ խաղաղություն» գիրքը կդառնա բանավեճի թեմա, որպեսզի խոսենք ձախողումների մասին ու քաղենք դասեր։ Ըստ հեղինակի՝ նախկին բանակցությունները պետք է օգնեն հետագա գործընթացներում սխալներ չգործել։
«Անավարտ խաղաղությունը» անգլերենից թարգմանել, խմբագրել է Կարեն Հարությունյանը։ Գրքի գլխավոր գործընկերներ՝ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության Հայկական համայնքների բաժին, «Անի եւ Նարոդ հիշատակի հիմնադրամ»։
Կարդացեք նաև
Հրայր Պալեան
8800 ֏
Նկարագրություն
Այս գրքում վերլուծվում են 1988–2025 թվականների հայ-ադրբեջանական հակամարտության ավելի քան երեք տասնամյակ տևած բանակցություններն ու միջնորդական փորձերի ձախողումները։ Հ
Հեղինակը մանրամասնորեն անդրադառնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին, նաև ԱՄՆ, ԵՄ և ՌԴ զուգահեռ նախաձեռնություններին, բացահայտում կողմերի շարժառիթները, երրորդ ուժերի դերակատարությունը և բաց թողնված հնարավորությունները։ Արխիվային փաստաթղթերի, բաց աղբյուրների ուսումնասիրության հիման վրա հեղինակը ձևակերպում է բանակցային գործընթացից քաղած դասերը և առանձնացնում ձախողման հիմնական պատճառները։
Այս գրքի համար հեղինակը բացառիկ հարցազրույցներ է վերցրել ՀՀ նախկին նախագահներից և արտգործնախարարներից, գործընթացի մասնակիցներից, զրուցել միջնորդների ու մեկնաբանների հետ։
Կարդա նաև
Newmag-ը հայերեն է հրատարակել խաղաղաշինության ոլորտի ամերիկահայ մասնագետ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը (թրեյլեր)
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)