ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

10 օրինակ, թե ինչպես ընթերցանությունը կարող է արմա

10 օրինակ, թե ինչպես ընթերցանությունը կարող է արմատապես փոխել կյանքը

Լրագրողը խոստովանում է, այո, ինքը կախում ունի գրքերից: Գրքամոլությունը սկսվել է դեռ փոքր տարքից: Նա նորից ու նորից վերադառնում է հետ` գրախանութ կամ նորից ու նորից մտնում է էլեկտրոնային գրքերի պահարան: Այնուամենայնիվ, ինչ կլինի, եթե մենք բոլորս սկսենք ավելի շատ կարդալ:
1. Կգտնեք անհաջողություններից, սթրեսներից ու ձանձրույթից փախչելու ամենաանվտանգ միջոցը. Առանց հոգեմետ դեղերի, խմիչքի ու մասնագետների: Երբ շատ ենք կարդում, կյանքը փոխվում է: Գիրք կարդալը նույնիսկ ֆինանսական տեսանկյունից է ձեռնտու: Գրանցվեք գրադարանում կամ էլ պարզապես «քաշեք» էլեկտրոնային անվճար գրքեր: Կորեք ուրիշ մի աշխարհում, ձեր գլխից ու մտքերից տեղափոխվեք գրքի հերոսի մտքեր: Դա տեղի է ունենում արագ, հարմար, էժան: Դա իսկական էվակուացիա է, երբ աշխարհը դառնում է ուղղակի անտանելի:
2. Կբացահայտեք, որ ընտանիք ունեք. Իհարկե, ընտանիք, գուցե, իսկապես ունեք: Ծնողներ, քույրիկներ ու եղբայրներ, մորաքույրեր ու հորեղբայրներ, տատիկներ ու պապիկներ: Բայց և այնպես, գուցե բազմահազար հարազատների կողքին Դուք, ամեն դեպքում, մենակ եք, լքված: Դա իրականություն է, թե այդպես եք զգում, արդեն կարևոր չէ: Գիրքը կգտնի Ձեր հարազատներին: Գրքերի հերոսները համաշխարհային, բաց ու հիանալի ընտանիք կդառնան: Դա կլինի գրքասերների ու գիրք կարդացողների ընտանիք: Ավելին, այն կլինի գրական թմրամոլների, բիբլոֆիլների ընտանիք:
3. Կդառնաք առանց ժամանակային սահմանափակման գլոբալ խոսակցության մաս. Գրքերի միջոցով անցյալը կարող է շփվել Ձեզ հետ: Դա նաեւ հնարավորություն է շփվել տարբեր մշակույթների, երկրների, սոցիալական դասերի ու խմբերի հետ: Գրքերն օգնում են տեղափոխվել ուրիշ կյանք: Կյանք, որը կպչուն ու նյարդայնացնող չէ: Չկա մեկը, որ գոնե մեկ անգամ չի ցանկացել լինել ուրիշ, գնալ ուրիշ տեղ, ապրել ուրիշ մի վայրում: Այս ամենը կարելի է գտնել միայն գրքերում:
4. Կսովորեք խոսել գեղեցիկ. Ընթերցանությունը բառապաշարը լցնելու ամենաանցավ ու հեշտ ձեւն է: Այն օգնում է նաեւ ուղղագրական ու քերականական սխալներ չանել: Կարդացեք ավելի շատ ու կկարողանաք ինքնավստահ քմծիծաղ տալ, երբ ձեր ծանոթները սոցցանցային հանրագրերում սխալներով կգրեն: Գուցե նաեւ մեծահոգի լինեք ու ուղղեք, սովորեցնեք նրանց:
5. Կսիրեք հերթերը, կանգառներն ու սպասման սրահները. Դա կլինի բեկումնային պահ Ձեր կյանքում: Անհամբեր, նյարդային սպասումները կդառնան ընթերցանության հաճելի վայրկյաններ: Բարկության նոպաների, կատաղության պոռթկումների, շնչահեղձության ու հիստերիայի փոխարեն կարելի է պարզապես կարդալ: Հանում եք գիրքը կամ էլ սմարթֆոնն ու պլանշետը ու սկսում եք կարդալ:
6. Կդառնաք ավելի հաճելի մարդ. Հնարավոր է, չեք էլ ուզում դառնալ հաճելի կամ ավելի հաճելի ուրիշների համար, բայց շրջապատը, հաստատ, դեմ չի լինի: Հնարավոր է, դուք երբեք չեք դարձել ռասիզմի, բռնության ու աղքատության զոհ: Հնարավոր է, չգիտեք՝ ինչ է նշանակում տառապել անպատասխան սիրուց: Հնարավոր է, ավելի հեշտ քննադատում եք, քան հասկանում: Ընթերցանությունը դա չի փոխի ամբողջությամբ, բայց այն կօգնի մտորել, կարեկցել: Երբ ընթերցողը անհանգստանում է ուրիշի փոխարեն, տեսնում է այլ կյանք: Կյանք, որի մասին մինչեւ այդ չի էլ ենթադրել: Դուք ավելի հետաքրքրասեր, հասկացող ու ավելի քիչ «բոլորին դեմ» կլինեք:
7. Շատ բան կիմանաք. Նույնիսկ եթե կարդում եք ֆանտաստիկա, կարող եք տեղեկացված լինել նաեւ պատմության, մշակույթի, մարդկային հարաբերությունների, վախի ու հոգեբանության մասին: Ավելի շատ եք ուզում իմանալ, կարելի է կարդալ նաեւ գիտահանրամատչելի գրականություն, պատմական գրականություն: Ավելին, կարելի է նույնիսկ կարդալ «Արա ինքդ» վերնագրով գրքեր:
8. Կբացահայտեք, որ ավելի հիմար եք, քան կարծում էիք. Կարծում եք, որ շատ բան գիտեք, լայն մտահորիզոն ունեք: Հետո սկսում եք կարդալ…. Պարզվում է, իրականում ամեն ինչ մի քիչ այլ է: Այն ժամանակ, երբ ավելի քիչ էիք կարդում, ավելի խելացի էիք թվում ինքներդ Ձեզ: Այն ամենը, ինչ թվում էր, ծանոթ, հայտնի, ինչի մասին 200 տոկոս եւ ավելի վստահ գիտեիք, իրականում այդպես չէ: Եւ երբ ճեղքից լույս է հայտնվում, տեսնում եք Ձեր մտքի ու գիտելիքների իրական չափը:
9. Կբացահայտեք Ձեր իսկ ստեղծագործական սկիզբը. Երբ միտքը լցվում է թարմ նյութերով, տեղեկություններով ու ինֆորմացիայով, տեղի է ունենում ինչ-որ հիանալի բան: Միտքը սկսում է արթնանալ թմբիրից: Իրականում, ստեղծագործական միտքը կապեր հաստատելու ունակությունն է: Բոլոր այն մարդիկ, որոնց մտքով հիանում ենք, ունեն տեղեկությունների մեծ բազա և թույլ են տալիս, որ նույնիսկ պոեզիան ներթափանցի գիտության մեջ: Քիչ կարդացող մարդիկ սիրում են իրերին ու երեւույթներին փակցնել պիտակներ, շատ ընթերցող մարդիկ պոկում են այդ պիտակները:
10. Կդադարեք վախենալ տարօրինակ լինելուց. Երբ գիրք եք կարդում, որը ինչ-որ մեկի երեւակայության արդյունքն է, սկսում եք ավելի շատ վստահել Ձեր երեւակայությանն ու օգտագործել այն: Հիանալի է, երբ մարդն ուղեղն օգտագործում է իր մբողջ վախեցնող, հիանալի ու նույնիսկ տարօրինակ պոտենցիալով: Գիրքը կօգնի: Եթե ինքներդ Ձեզ տարօրինակ եք համարում, ուղղակի սկսեք կարդալ սյուրռեալիստական գրականություն կամ գիտական ֆանտաստիկա կամ էլ` սյուրռեալիստական ֆանտաստիկա: Շատ շուտով կզգաք, որ ամենասովորական մարդն եք: Բայց կցանկանաք ավելի ու ավելի շատ կարդալ: Եւ այդ ժամանակ Ձեր երեւակայությունը կխառնի կարդացածը իրական կյանքի հետ, կավելանա Ձեր ինֆորմացիոն բացառիկ բազան, փորձն ու կրթությունը: Ի՞նչ գիտեք, թե այդ ամենը ուր կհասցնի Ձեզ:

Տարածել