Բիզնեսի հրեական ոսկե կանոնները. ինչու են հրեաներն այդքան հարուստ

Բիզնեսի հրեական ոսկե կանոնները. ինչու են հրեաներն այդքան հարուստ

newmag-ը ներկայացնում է Միխայիլ Աբրամովիչի «Հրեական բիզնես, 67 ոսկե կանոններ» գրքից առանձնացված 22 գլխավոր կանոնները, որոնց պետք է հավատարիմ մնա ցանկացած իրական ձեռնարկատեր:

Ինչպե՞ս է հրեաներին հաջողվում հսկայական կարողոթյուն կուտակել: Ո՞րն է նրանց հարստանալու գաղտնիքը: Ինչո՞ւ է հենց հրեա ժողովրդին հաջողվում հեշտությամբ բիզնես կառավարել և ավելացնել հարստությունը: Դեռևս հին գրքերում է խոսվել դրամի նկատմամբ հրեաների վերաբերմունքի մասին, հարյուրավոր տարիների ընթացքւմ այս մշակույթը չի փոխվել,  հակառակը, մեծ մասշտաբներով ընդկայնվել է:

Թո՛ղ ձեր գործընկերոջ գույքն այնքան թանկ լինի Ձեզ համար, որքան ձեր սեփականը: Անկախ ամեն ինչից, հրեա գործարարն ամենաարժանապատիվ  բիզնես գործընկերն է:  

Անտեղի ժամանակ մի՛ վատնեք: Ամեն վայրկյանը պարգև է և այն պետք է արդյունավետ օգտագործել:

Հեռու մնացե՛ք վատ հարևանից: Օրը լավ սկսելու համար բավական է վերելակի մեջ հանդիպել լավ հարևանին կամ շենքի փնթփնթան տատիկին:

Ոչինչ մի՛ ասեք, եթե ասելիք չունեք

Աշխատե՛ք մինչև մոմի վերջին լույսը:  Եթե Ձեր մոմը (կյանքը, աշխատելու , ստեղծագործելու ցանկությունը) դեռ չի մարել, չպե՛տք է կանգ առնել, պետք է շարունակել և առաջ գնալ:  

Նեղ օրվա համար գումար ներդրե՛ք: Այդ ներդրումը ձեր ապագայի համար է, որը կվերադառնա ամենաբարձր կապիտալով:

Միշտ ողջունե՛ք մարդկանց:

Յուրաքանչյուր ոք արժանի  է երախտագիտության:

Նրանք գիտեն, թե ինչ է հարստությունը: Հարուստ լինելը 5 միլիարդ դոլար ունենալը չէ, այլ ըստ  հրեական հայտնի ասացվածքի . «Հարուստ է նա, ով ուրախ է իր ունեցածով»:

Ժամանակ գողացողը նույնպես գող է, ինչպես և գումար գողացողը: Գուցե ծայրահեղ է ասված, բայց ժամանակի տնօրինումը միլիարդներ տնօրինելուն է հավասար:

Աշխատողներին ժամանակին վարձատրե՛ք:

Անհրաժեշտություն չկա ասել այն ամենը, ինչ մտածում եք:

Երբեմն պետք է ավելի շատ տալ, քան պահանջվում է:

Գործատուն պետք է    տեղյակ լինի, թե ինչպես է ապրում իր աշխատողը:

Եթե ինչ-որ մեկն ուզում է սպանել Ձեզ, ինքներդ սպանե՛ք նրան

Կարողացեք ասել «ինձ անհրաժեշտ է» արտահայտությունը՝ հաղթահարելով   

Հպարտությունը:

Թող Ձեր խոսքը երդման նման պարտավորեցնի Ձեզ:

Երբեք մարդկանց մի՛ վիրավորեք:

Պլանավորե՛ք Ձեր կյանքը:

Պարգևատրե՛ք ինքներդ Ձեզ՝ լավ աշխատելու համար:

Վստահե՛ք գործը նաև ուրիշներին:

Գտե՛ք հավասարակշռություն կյանքում:

Գրել կարծիք