Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Newmag-ը ներկայացնում է լատվիացի ժամանակակից հեղին

Newmag-ը ներկայացնում է լատվիացի ժամանակակից հեղինակ Դացե Վիգանտեի «Սառուցյալ օվկիանոսը» վիպակը (թրեյլեր)

09/04/2026

newmag-y-n

Ինչ է տեղի ունենում, երբ լռությունը ժառանգաբար փոխանցվում է սերնդեսերունդ. Դացե Վիգանտեն դա փորձել է բացահայտել իր «Սառուցյալ օվկիանոսը» վիպակը։

Երբ ընտանիքի պատմության մեջ կա մի ողբերգություն, որի մասին ոչ ոք չի խոսում, այդ լռությունը կարող է ժառանգել մի ամբողջ սերունդ ու դա փոխանցել հաջորդ սերունդներին։ Անցյալի չապրած, չասված ու չբուժված ցավը շարունակում է ապրել ընտանիքի հաջորդ պատմություններում։

Լատվիացի ժամանակակից գրող Դացե Վիգանտեի «Սառուցյալ օվկիանոսը» վեպը երեք սերունդների կանանց՝ տատիկի, մոր և դստեր պատմությունն է։ Նրանց ճակատագրերը միահյուսվում են պատմական ողբերգության հետ, որի հետևանքները չեն ավարտվում անգամ տասնամյակներ անց։

1978 թվականն է։ Մառան ամեն օր այցելում է ծերանոցում ապրող մորը՝ Իրմային։ Կյանքի վերջին շրջանում Իրման սկսում է վերադառնալ անցյալին՝ հիշել այն, ինչ տարիներ շարունակ փորձել էր մոռանալ․ 1949 թվականի խորհրդային ճնշումները, սիբիրյան աքսորը, կորցրած սերը, մասնատված ընտանիքն ու մեղքի զգացումը, որն այդպես էլ չի լքում նրան։

Վիգանտեի վեպում պատմական իրադարձությունները միայն ֆոն չեն։ Դրանք ներթափանցում են մարդկանց անձնական կյանք, փոխում նրանց հարաբերությունները, ձևավորում նրանց լռություններն ու վախերը։ Պատմական ողբերգությունը շարունակում է ապրել մարդու ներսում՝ անգամ այն ժամանակ, երբ դրա պատճառած իրադարձությունները վաղուց անցել են։

«Սառուցյալ օվկիանոսը» նաև ընտանեկան հիշողության մասին է։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ անցյալի ցավը փոխանցվում է մի սերնդից մյուսին։ Հնարավո՞ր է հաղթահարել մանկության տրավմաները և վերականգնել խզված կապը սերունդների միջև։ 

Գրքի մասին ասում է բանասիրական գիտությունների դոկտոր Բարբալա Սիմսոնեն․

«Այս պատմությունը 3 սերունդների կանանց մասին է, որոնց բաժանում ու միավորում է մարդկության պատմության ամենադաժան դարը։ Սառած օվկիանոսը կոտրելու համար մեծ քաջություն է պետք, և հենց այդ մասին է գրում Վիգանտեն»։

Ըտս հեղինակի, վեպի հիմքում նաև իր ընտանեկան պատմությունն է. «Տատիկս ու պապիկս են, այս նկարում՝ մայրս ու տատիկս են 16 տարվա բաժանումից հետո։ 1914 թվականի հունիսի 14-ին նրանց տարան դեպի անհայտություն արևելյան ուղղությամբ։ Պապիկիս գնդակահարեցին 1942 թվականին Սոլիկամսկի բանտում։ 

Տատիկս Դորոֆեևկայի տունդրայում և Սիբիրի բնակավայրում երկար տարիների տառապանքներից հետո, վերադարձավ։ Նրանք, ինչպիսին լուսանկարում, գուցե շարունակեն ապրել մեկը մյուսի հիշողություններում և իմ՝ «Սառուցյալ օվկիանոս» վիպակի կերպարներում»։

Հենց այդ անձնական հիշողությունն է վեպին տալիս առանձնահատուկ ուժ։ «Սառուցյալ օվկիանոսը» միայն անցյալի մասին պատմություն չէ․ այն մարդու ներսում շարունակվող պայքարի մասին է, այն մասին, թե ինչպես է չխոսվածը դառնում ընտանեկան հիշողություն, իսկ հիշողությունը՝ հաջորդ սերնդի ժառանգություն։

Վիգանտեն ժամանակակից լատվիացի նշանավոր գրող է։ Ավարտել է Լատվիայի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը և երկար տարիներ աշխատել իրավաբանական ոլորտում, ապա ամբողջությամբ նվիրվել գրականությանը։

Գրական աշխարհ Վիգանտեն մտել է 2015 թվականին։ Նրա «Սառցե նարինջ» (Ledus apelsīns) պատմվածքների առաջին ժողովածուն՝ որպես լավագույն դեբյուտ, առաջադրվել է Լատվիայի գրական մրցանակին։ Նրա պատմվածքները թարգմանվել են անգլերեն, լիտվերեն, չինարեն, էստոներեն և գերմաներեն։ Այժմ ղեկավարում է արձակի ստեղծագործական վարպետության դասընթացները Գրական ակադեմիայում, Լատվիայի Գրողների միության անդամ է։

Գիրքը լատվիերենից թարգմանել է Նաիրա Խաչատրյանը։ Գլխավոր սործընկեր՝ Սինեմ Սթար Արմենիա։

«Սառուցյալ օվկիանոսի» շնորհանդեսը տեղի կունենա Yerevan BookFest2026-ում: Փառատոնային օրերին գիրքը կվաճառվի 30 % զեղչով։

Տարածել

Սառուցյալ օվկիանոսը
Սառուցյալ օվկիանոսը

Դացե Վիգանտե

4800 ֏

Նկարագրություն

Երբ ընտանիքի պատմության մեջ կա ողբերգություն, որի մասին ոչ ոք չի խոսում, այդ լռությունը ժառանգում են սերունդները։ 1978 թվական։ Մառան ամեն օր այցելում է ծերանոցում ապրող մորը՝ Իրմային։ Կյանքի վերջում Իրման սկսում է հիշել այն, ինչը տարիներ շարունակ փորձել էր մոռանալ՝ 1941-ի խորհրդային ճնշումները, սիբիրյան աքսորը, կորցրած սերը, մասնատված ընտանիքը և այն մեղքը, որը միշտ մնաց իր հետ։ 


Վեպը միահյուսում է երեք կանանց՝ տատիկի, մոր և դստեր ճակատագրերը։ Պատմական ողբերգությունը մարդկանց ներսում շարունակում է ապրել նույնիսկ տասնամյակներ անց։ «Սառուցյալ օվկիանոսը» ընտանեկան հիշողության և հոգեբանական վերքերի պատմություն է, որտեղ ամենակարևոր պայքարը տեղի է ունենում ոչ թե արտաքին աշխարհում, այլ մարդու ներսում։