BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչո՞ւ դավաճանները տեղ չունեն մեր կյանքում

Ինչո՞ւ դավաճանները տեղ չունեն մեր կյանքում

Զայրույթը դառնացնում է և տեղափոխում ցուրտ մի վայր: Երբեմն մենք ի վիճակի ենք ներել, բայց անկարող՝ մոռանալ: Կարևոր չէ, թե որքան ուժեղ ենք սիրում: Երբեմն սերը կարող է մթագնել մեր ուղեղը և դարձնել անկարող՝ հասկանալու, թե տվյալ անձն արժանի՞ է ներման, թե՞ ոչ:

Մի՛ ներեք նրանց


Ամեն մեկին գոնե մեկ անգամ ասել են, որ պետք է ներել նրանց, որոնք ցավեցրել են մեզ, որպեսզի հաշտ լինենք ինքներս մեզ հետ և առաջ շարժվենք: Բայց, գիտե՞ք ինչ, ժամանակի ընթացքում հասկանում ես, որ սխալ մարդկաց ներելով՝ ընդամենը հնարավորություն ես տալիս նրանց ևս մեկ անգամ ցավեցնելու: Այդպես նրանց թվում է, որ դուք միշտ նույն տեղում եք՝ պատրաստ ներելու:
Իհարկե, կան մադիկ, որոնք ափսոսում են արածի համար ու փոխվում դեպի լավը: Սովորե՛ք տարբերել մարդկանց, որոնք արժանի չեն ձեր կյանքի մասը կազմել: Միայն դուք գիտեք, թե ինչպիսին է նրանց արածի հետևանքը: Նույնիսկ կարիք չկա բացատրելու, ոչ էլ անելու այն, ինչ մյուսները «ճիշտ» են համարում:
Շարունակեք առաջ շարժվել, ամեն ինչ հրաշալի կլինի
Եթե «բարության վերջնական ակտ» չեք դրսևորում, նրանք չեն վերադառնա, որովհետև այդքան համարձակություն չեն ունենա: Իսկ դուք չունեք նրանց կարիքը: Որևէ պատճառ չունեք՝ տանելու այդ բեռը: Կոչեք այն ճակատագիր կամ տիեզերքի ուժ, բարի գործն էլ, չարն էլ ետ են գալիս: Երբ ինչ-որ մեկին ցավեցրած մարդը պատասխան է տալիս իր արարքի համար, նա կարող է հետևություններ անել: Դա կարող է օգնել նրան՝ աճել կամ ավելի լավը լինել ինչ-որ մեկի համար ապագայում:
Մի՛ ներեք… Նրանք, որ տեսնում են ձեր տառապանքը, բայց չեն ուզում փոխվել և շարունակում են ցավեցնել մյուսներին, արժանի չեն ներման կամ կարեկցանքի:

Դուք իրավունք ունեք արտասվելու, բարկանալու կամ տխուր լինելու, որովհետև ձեզ դավաճանել են: Մենք բոլորս էլ մարդ ենք: Մի ներեք, բայց առաջ շարժվեք: Ի վերջո, ցավն էլ կանցնի, բարկությունն էլ: Ի վերջո, կգա մոռացությունը: Դուք կմոռանաք, եթե ցանկանում եք, բայց կարիք չունեք ներելու, եթե չենք ցանկանում:
Որքան էլ սարսափելի հնչի, կան մարդիկ, որոնք սնվում են մյուսների սիրով, արցունքներով ու էներգիայով: Նրանց առանձնապես չի հետաքրքրում, թե ոտնահարում են մյուսների քաջությունն ու վճռականությունը: Նրանք գիտեն, թե ինչ են անում և ինչու, բայց չեն ուզում կանգ առնել: Հենց այդ մտահոգության բացակայությունն էլ նրանց դարձնում է վտանգավոր: Այնպես որ, դուք կարիք չունեք նրանց ներելու:  

Աղբյուրը

Տարածել