Մանկությունը` սահմանին (Ֆոտոշարք)

Մանկությունը` սահմանին (Ֆոտոշարք)

newmag-ը լուսանկարել է սահմանամերձ Նորաշեն և Վերին Կարմիրաղբյուր համայնքների երեխաներին, նրանց կյանքն ու կենցաղը, ապրելու պայմանները:

Ֆոտոշարքի միակ գունավոր լուսանկարն է, քանի որ պոզիտիվ էմոցիաներ միայն սա առաջացրեց:

Մանկությունը սահմանին անցնում է մի փոքր այլ կերպ: Երեխաների երազանքներն էլ են տարբեր: Լավի ու վատի, բարու և չարի բոլորովին այլ ընկալումներ ունեն: Հասկանալու համար, թե ինչ են զգում, ինչ են երազում ու ամեն օր ապրում այս երեխաները շատ բան պետք չէ: Բավական է ֆիքսել միայն դեմքի արտահայտությունը: Ամեն երկրորդը երազում է զինվոր դառնալ: Մի մասն էլ արդեն ատում է թուրքերին` չհասկանալով անգամ, թե ինչ է թուրքը: Չարի ու վատի կերպարը նրանց մոտ այդպես է ասոցիացվում` իրենց վրա կրակող հարևան ցեղի:

Գրել կարծիք