ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

«Ոճիր և պատիժ». Ո՞ր հանցագործություններն են ոգեշնչ

«Ոճիր և պատիժ». Ո՞ր հանցագործություններն են ոգեշնչել Դոստոևսկուն

Դոստոևսկուն հասուն գրող դարձրել է աքսորավայրը: Աքսորի ընթացքում ստացած տպավորությունները հետագայում իրենց արտահայտությունը գտել են նրա մի քանի ստեղծագործություններում: Դոստոևսկուն մի քանի տարի պետք եղավ, որպեսզի իր մեջ հաղթահարի իր իսկ՝ ազնվականի անձի հանդեպ օտարացումը, որից հետո դատապարտյալներն սկսեցին ընդունել նրան՝ որպես յուրայինի։ Գրողի առաջին կենսագիր Օ. Միլլերը գտնում էր, որ աքսորը «Դոստոևսկու համար ժողովրդական ճշմարտության դպրոց եղավ»:
Եվ այսպես, աքսորավայրում, Դոստոևսկին իր կամքին հակառակ լսում էր դատապարտյալների պատմությունները, որոնք երբեմն ավելի հետաքրքիր էին, քան արկածային գրականությունը, իսկ ազատվելուց հետո նա ուշադիր հետևում էր թերթերի քրեական բաժիններին: Նրա վեպերը հիմնված են իրական քրեական գործերի վրա: Օրինակ «Ոճիր և պատիժ»-ը:

Գերասիմ Չիստով


1865 թ. հունվարի 27-ին Մոսկվայի բնակիչ Գերասիմ Չիստովն այցելում է իր հարազատների բնակարան՝ նախապես տեղեկանալով, որ տանը միայն 62-ամյա խոհարար Աննա Ֆոմինան է լինելու: Մի քանի շաբաթվա ընթացքում ձեռք բերելով խոհարարի վստահությունը, որպեսզի ազատ ելումուտ անի բնակարան, նա ծրագրում է հարձակումն ու կողոպուտը: Երբ Չիստովը գալիս է բարեկամի տուն, խոհարարի հետ տանը նրա ընկերուհին է լինում՝ Մարիա Միխայլովան: Նրանք օղի են խմում, երբ խոհարարը գնում է խոհանոց՝  նախուտեստ բերելու, Չիստովը հատակից վերցնում է կացինն ու հարվածում Միխայլովայի գլխին, հետո կտրում պարանոցը: Երբ Ֆոմինան նկուղից ափսեով թթու դրած վարունգ է բերելիս լինում, Չիստովը նաև նրա վրա է հարձակվում: Այնուհետև  բնակարանը տակնուվրա անելով, գումար, վիճակախաղի տոմսեր, ոսկի, ադամանդ և արծաթյա սպասք գողանալով հեռանում է:
Մեկ օր հետո նրան բռնում են: Նա համառորեն հերքում է իր մեղքը, սակայն ապացույցներն ու վկաները նրա դեմ են լինում, հանցագործին մատնում է սարսափելի հուզմունքը, նրա ձեռքերը դողում են: Դատախազը պնդում է, որ Չիստովի դեմքից էլ երևում է, որ նա անհանգիստ է, ինչը նշանակում է, որ նա մեղավոր է և վախենում է վրեժխնդրությունից: Ձերբակալությունից մեկ ամիս անց, բոլոր գողացված ապրանքները հայտնաբերվում են Չիստովի խանութի մոտ, այդ մասին իմանալով, նա ահավոր գունատվում է, ինչը, նույնպես, չի վրիպում դատախազի աչքից:  
Այս հանցագործությունը հանդիսացավ «Ոճիր և պատիժ»-ի սցենարի հիմքը: Ռասկոլնիկովը, նույնպես, երկար ժամանակ ծրագրում էր  կնոջ սպանությունը, բայց հետո մեկի փոխարեն երկու կին է սպանում, օգտագործում է կացին, որը սաղավարտի տակ է թաքցնում՝ որպես սպանության զենք, թաքցնում է գողոնը և չի հասցնում իրացնել: Դոստոևսկին տպավորվում է նաև դատախազի աշխատանքով, ինչի արդյունքում էլ կերտվում է Պորֆիրի Պետրովիչի կերպարը:
Նույն տարվա օգոստոսին Սանկտ Պետերբուրգում ևս մեկ սպանություն է լինում: Սեփական բնակարանում սպանվում է քոլեջի խորհրդական Աննա Դուբարասովան: Հետո պարզվում է, որ մարդասպանը ոմն Ստեպանովն է, որը ծանրոց բերելու պատրվակով մտնում է կնոջ բնակարան: Նախապես պատրաստած կեղծ ծանրոցի մեջ նա աղյուս է դնում, որպեսզի ծանր լինի: Երբ Դուբարասովան, զարմանալով ծանրոցը բերողի դանդաղկոտության վրա կռանում է, որ բացի այն, Ստեպանովը քարով հարվածում է վերջինիս գլխին: Կինը մեռած ընկնում է հատակին, իսկ Ստեպանովը  սկսում է բնակարանում արժեքավոր իրեր փնտրել: Այդ ժամանակ ներս է մտնում  սպանված կնոջ բարեկամուհին, Ստեպանովը հարձակվում է նաև նրա վրա, մի քանի անգամ հարվածում, բայց չի հասցնում սպանել, քանի որ աղմուկից հավաքվում են հարևանները:  
Սկզբում Ստեպանովը չէր ընդունում մեղքը, բայց նրան  հանցագործության վայր տանելով ու սպանվածի դագաղը ցույց տալով,  նա ծնկի է  գալիս ու սկսում  ներողություն խնդրել:
Այս գործը Դոստոևսկուն կեղծ գրավի մասին գրելու գաղափար է տալիս. Դրանով Ռոսկոլնիկովը դիմում է գրավի դիմաց գումար տվող ծեր կնոջը:  Արծաթյա ծխախոտի տուփի փոխարեն նա կնոջը փայտից փոքր տախտակ է տալիս, և ծանրացնելու համար դրա վրան  երկաթյա շերտ է ամրացնում, բոլորը միասին փաթեթավորում է թղթով և կապում պարանով: Մինչև ծեր կինը փորձում է  բացել փաթեթը, Ռոսկոլնիկովը հանում է կացինը:


Կարդացեք նաև․



Պրոֆեսոր Նեֆիտով  


XIX դարում շատ տարածված էին ներքին փոխառության տոմսերը: Շատերը դրանք ձեռք էին բերում 100 ռուբլով և տարեկան ստանում 5% տոկոսադրույք: Այս արժեթղթերն ավելի հայտնի դարձան պետական բանկի կողմից կազմակերպված դրամական մրցանակների տարեկան վիճակահանությունից: Վիճակախաղի հաղթողը ստանում էր 200 հազար ռուբլի:
Որտեղ եկամուտ, այնտեղ՝ սրիկաներ: 100 ռուբլիանոց տոմսերը հմուտ վարպետները կեղծում ու վաճառում էին հարուստներին: Այսպես ոմն ուսանող Վինագրադովը մտնում է մոսկովյան գրասենյակներից մեկն ու փորձում տոմս վաճառել, աշխատողները կասկածում են ու անմիջապես ոստիկանություն կանչում: Պարզվում է, որ տոմսերը կեղծ են, այսպես մի ամբողջ հանցավոր խումբ է բացահայտվում, որը գլխավորում է Կիրառական գիտությունների պրոֆեսոր Ալեքսանդր Նեոֆիտովը:
Հատկապես այս հանցագործությունն է Լուժինը Ռոսկոլնիկովի հետ քննարկում իրենց առաջին հանդիպման ժամանակ, թե ինչպես է հասարակությունը փոխվել, և որ հանցագործության են գնում կրթված մարդիկ:

ԱՂԲՅՈՒՐ

Տարածել