ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Էրիխ Ֆրոմ. Մարդկանց դժբախտ ճակատագիրը իրենց իսկ չա

Էրիխ Ֆրոմ. Մարդկանց դժբախտ ճակատագիրը իրենց իսկ չարած ընտրության հետևանքն է

Մարդու կյանքի ամենագլխավոր խնդիրն է տալ կյանք ինքն իրեն, դառնալ այն, ինչ նա կա պոտենցիալ առումով: Նրա ջանքերի ամենակարևոր պտուղը իր սեփական անհատականությունն է:
Մենք չպետք է որևէ մեկին տանք բացատրություն և լինենք հաշվետու, եթե մեր գործողությունները ցավ չեն պատճառում մյուսներին: Որքա՜ն կյանքեր են ավիրվել դա «բացատրելու» անհրաժեշտությունից, որը ենթադրում է, որ ձեզ «հասկանան», այսինքն արդարացնեն: Թող ձեզ դատեն ձեր արարքներով, և դրանցով իսկ իմանան ձեր իրական մտադրությունների մասին, բայց իմացեք, որ ազատ մարդը ինչ-որ բան պետք է բացատրի միայն ինքն իրեն, իր մտքին և գիտակցությանը, և այն քչերին, ովքեր ունեն բացատրություն պահանջելու իրավունք:
Եթե ես սիրում եմ, ես հոգ եմ տանում, այսինքն ես ակտիվորեն մասնակցում եմ այդ մարդու զարգացման և երջանկության մեջ, ես հանդիսատես չեմ:
Մարդու նպատակն է լինել այնպիսին, ինչպիսին նա իրականում կա, իսկ այդ նպատակին հասնելու պայմանը՝ լինել մարդ ինքդ քեզ համար: Ոչ թե ինքնուրացում կամ եսասիրություն, այլ սեր դեպի քեզ: Ոչ թե հրաժարում անհատականությունից, այլ քո սեփական մարդկային ես-ի հաստատում. ահա սրանք են հումանիստական էթիկայի իրական բարձրագույն արժեքները:
Կյանքում չկա այլ իմաստ, բացի նրանից, թե մարդ ինչպիսին նրան կտա՝ բացահայտելով իր ուժերը, ապրելով արդյունավետորեն:
Եթե մարդ կարող է ապրել ոչ հարկադրաբար, ոչ ինքնաբերաբար, այլ տարերայնորեն, ապա նա կդիտարկի ինքն իրեն որպես ակտիվ ստեղծագործ անհատի և կհասկանա, որ կյանքն ունի միայն մեկ իմաստ՝ հենց ինքը կյանքը:
Մենք այն ենք, ինչ մեզ ինքներս ներշնչել ենք և այն, ինչ ուրիշներն են մեր մասին մեզ ներշնչել:
Երջանկությունը ինչ-որ աստվածային նվեր չէ, այլ ձեռքբերում, որին մարդ հասնում է իր ներքին հարստությամբ:
Մարդու համար ամեն ինչ կարևոր է՝ բացառությամբ իր սեփական կյանքի և ապրելու արվեստի: Նա գոյություն ունի ինչի համար, որ ասես, բայց միայն ոչ ինքն իր համար:
Զգայուն մարդը իզորու չէ զերծ մնալ խորը թախիծից՝ կապված կյանքի անխուսափելի ողբերգությունների հետ: Եվ՛ ուրախությունը, և՛ վիշտը զգայուն ու կյանքով լի մարդու համար անխուսափելի ապրումներ են:
Բազմաթիվ մարդկանց դժբախտ ճակատագիրը իրենց իսկ չարած ընտրության արդյունքն է: Նրանք ոչ կենդանի են, ոչ էլ մեռած: Կյանքը բեռ է թվում, անիմաստ զբաղմունք, իսկ գործերը՝ լոկ իրականության տանջանքներից պաշտպանվելու միջոց ստվերների թագավորությունում:
«Կենդանի լինել» հասկացությունը կայուն գաղափար չէ, այլ շարժուն: Գոյությունը նույնն է, ինչ օրգանիզմի յուրահատուկ ուժերի բացահայտումը: Պոտենցիալ ուժերի թարմացումը բոլոր օրգանիզմներին հատուկ որակ է: Այդ իսկ պատճառով մարդու պոտենցիալի բացահայտումը իր իսկ բնության կանոններին համաձայն, պետք է դիտարկել որպես մարդու կյանքի նպատակ:
Կարեկցանքը և ապրումները ենթադրում են, որ ես անհանգստանում եմ այն բանի մասին, որի մասին մտահոգվում է ևս մի մարդ և, հետևաբար, այդ մտածմունքների մեջ ես և նա մի ամբողջություն ենք: Այլ մարդու մասին բոլոր գիտելիքները վավեր են այնքան, որքան ապավինում են իմ այն մտահոգությանը, որի մասին մտածում է և նա:
Ես համոզված եմ, որ ոչ ոք չի կարող «փրկել» իր մոտիկին, նրա փոխարեն ընտրություն անելով: Այն ամենը, ինչով մի մարդը կարող է օգնել մյուսին՝ սիրով բացահայտել նրա համար ճշմարտացի, բայց առանց սենտիմենտի և պատրանքների, այլընտրանքի գոյությունը:
Կյանքը մարդու առջև դնում է պարադոքսային խնդիր.մի կողմից արտահայտել սեփական անհատականությունը, իսկ մյուս կողմից գերազանցել այն և հասնել ունիվերսալության: Միայն երկկողմանի զարգացմամբ անհատը կարող է բարձրանալ իր ԵՍ-ի առաջ:
Եթե մանկական սերը բխում է հետևյալ սկզբունքից.«Ես սիրում եմ, որովհետև սիրված եմ», ապա հասուն սերը ՝ «Ես սիրված եմ, որովհետև սիրում եմ»: Խակ սերը բղավում է. «Ես սիրում եմ քեզ, որովհետև ես ունեմ քո կարիքը»: Հասուն սերը հիմնավորում է.«Ես ունեմ քո կարիքը, որովհետև ես սիրում եմ քեզ»:
Միմյանց հանդեպ անձնվիրաբար տարված լինելը սիրո ուժի ապացույցը չէ, այլ միայն դրան նախորդած միայնության անսահմանության ապացույցը:
Եթե մարդը սիրում է սեփականության սկզբունքով, ապա դա նշանակում է, որ նա ձգտում է իր «սիրո» առարկային զրկել ազատությունից և պահել նրան հսկողության տակ: Նման սերը կյանքի չի կոչվում, այլ ճնշում է, ավիրում, խեղդում, սպանում է նրան:
Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ սերը կախված է առարկայից, այլ ոչ սեփական սիրելու կարողությունից: Նրանք նույնիսկ համոզված են, որ եթե նրանք բացի «սիրելի» մարդուց ոչ ոքի չեն սիրում, ապա դա ապացուցում է իրենց սիրո ուժը: Այստեղ դիտվում է մոլորություն՝ տեղափոխում օբյեկտի վրա: Դա նման է մարդու այն վիճակին, որն ուզում է նկարել, բայց գեղանկարչություն սովորելու փոխարեն, պնդում է, որ նա պարզապես պետք է գտնի արժանի կերպարի.երբ սա տեղի ունենա, նա հիանալի կնկարի, ի դեպ սա տեղի կունենա ինքնաբերաբար: Բայց եթե ես իսկապես սիրում եմ մի մարդու, ես սիրում եմ բոլոր մարդկանց, ես սիրում եմ աշխարհը, ես սիրում եմ կյանքը: Եթե ես ինչ-որ մեկին կարող եմ ասել «ես սիրում եմ քեզ», ապա ես պետք է կարողանամ ասել «ես սիրում եմ քո մեջ ամեն ինչ», «քո շնորհիվ ես սիրում եմ ամբողջ աշխարհը, ես քո մեջ սիրում եմ ինքս ինձ»:



«Քաղաքներն այրվում են, մարդիկ մեռնում են կրակի մեջ». Կուրտ Վոնեգուտի հիշատակին





Երեխայի բնավորությունը ծնողների բնավորությունից մի հատված է, այն զարգանում է իրենց բնավորությանն ի պատասխան:
Եթե մարդն ընդունակ է լիարժեք սիրել, ապա նա սիրում է և իրեն. եթե նա ընդունակ է սիրել միայն ուրիշներին, նա ընդհանրապես չի կարող սիրել:
Հաճելի է համարել, որ սիրահարվածությունն արդեն սիրո բարձունքն է, այն ժամանակ, երբ իրականում դա դեռ սկիզբն է և միայն սեր գտնելու հնարավորություն: Հաճելի է հասկանալ, որ դա երկու մարդկանց միմյանց հանդեպ ունեցած խորհրդավոր գրավչության արդյունք է, այնպիսի իրադարձություն, որը տեղի է ունենում ինքնաբերաբար: Այո, միայնությունն ու սեքսուալ ցանկությունները սիրահարվածությունը հեշտ բան են դարձնում, և այստեղ ոչ մի առեղծվածային բան չկա, բայց դա այն հաջողությունն է, որը նույնքան հեշտ հեռանում է, որքան շուտ որ հայտնվել էր: Պատահականորեն սիրելի չեն դառնում.քո սեփական սիրելու կարողությունը սեր է ծնում այնպես, ինչպես հետաքրքրվածությունը մարդուն դարձնում է հետաքրքիր:
Այն մարդը, ով չի կարողանում ստեղծել, ցանկանում է կործանել:
Որքան էլ որ տարօրինակ է, բայց միայնակ մնալու կարողությունը սիրելու կարողության պայման է:
Որքան որ կարևոր է խուսափել դատարկ խոսակցություններից, նույնքան կարևոր է խուսափել վատ հասարակությունից: «Վատ հասարակության» ներքո ես հասկանում եմ ոչ միայն արատավոր մարդկանց, նրանց հասարակությունից պետք է խուսափել այն պատճառով, որովհետև իրենց ազդեցությունը վնասակար է: Ես նկատի ունեմ նաև «զոմբի» հասարակությունը, ում հոգին մեռած է, չնայած որ մարմինը կենդանի է.դատարկ խոսքերով ու մտքերով մարդկանց, մարդկանց, ովքեր չեն խոսում, այլ զազրախոսում են, չեն մտածում, այլ արտահայտում են ծեծված մտքեր:
Յուրաքանչյուր մարդու մեջ պետք է գտնել ինքդ քեզ, այլ չկորցնել քեզ նրա մեջ:
Եթե իրերը կարողանային խոսել, ապա «Ո՞վ ես դու» հարցին գրամեքենան կպատասխաներ .«Ես գրամեքենա եմ», մեքենան կասեր.«Ես մեքենա եմ» կամ ավելի կոնկրետ.«Ես «ֆորդ» եմ կամ «բյուիկ», «կադիլակ»: Իսկ եթե դուք մարդուն հարցնեք՝ ով է նա, կպատասխանի.«Ես արդյունաբերող եմ», «Ես ծառայող եմ , «Ես բժիշկ եմ» կամ «Ես ամուսնացած մարդ եմ» կամ էլ «Ես երկու երեխաների հայր եմ», և նրա պատասխանը համարյա կնշանակի նույնը, ինչ կնշանակեր խոսող իրի պատասխանը:
Եթե մարդիկ չեն հասկանում մեր պահվածքը, ուրեմն ի՞նչ: Իրենց ցանկությունն է, որ մենք անենք միայն այնպես, ինչը նրանք հասկանում են.դա մեզ թելադրելու փորձ է: Եթե դա նշանակում է լինել «սոցիոպատ» կամ «ոչ խելամիտ» իրենց աչքերում, թող լինի այդպես: Ամենից շատ նրանց բարկացնում է մեր ազատությունը և մեր քաջությունը լինել այնպիսին, ինչպիսին որ կանք:
Մեր բարոյական խնդիրը մարդու անտարբերությունն է իր իսկ հանդեպ:
Մարդը իր կյանքի կենտրոնն ու նպատակն է: Սեփական անձի զարգացումը, ողջ ներքին պոտենցիալի օգտագործումն է բարձրագույն նպատակը, որը ուղղակի չի կարող փոխվել կամ կախված լինել այլ, իբրև թե, բարձր նպատակներից:

Տարածել