Newmag-ը ներկայացնում է անկախ Հայաստանի ամենահայտնի ֆիլմերից մեկի մոտիվներով գրված գիրքը՝ «Մի՛ վախեցիր» (թրեյլեր)
03/26/2026
«Մի՛ վախեցիր» ֆիլմի պրեմիերայից 20 տարի անց Newmag-ը հրատարակել է համանուն գիրքը։ Հեղինակը Գնել Նալբանդյանն է։ Սկզբում Լևոն Գալստյանի հետ գրել են ֆիլմի սցենարը, և միայն հետո նա գրել է վիպակը։
1990-ականների սկիզբ. երևանյան և արցախյան բարդ և հակասական իրողություններ։ Մի կողմում ազատագրական պայքարի վեհ գաղափարն է, մյուսում՝ պատերազմի քաոսն ու անձնական շահը։
Պատմություն բարդ ու հակասական ժամանակների մասին, պատմություն, որի հերոսներն ու հակահերոսները հաճախ ունեն իրական նախատիպեր, դրվագները՝ վավերագրական հիմք։
«Մի՛ վախեցիր» վիպակի հեղինակը Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն է։ Որոշ դրվագներում հեղինակը վերարտադրել է իր հետ կատարված դեպքերը հայ-ադրբեջանական ռազմաճակատային գծի տարբեր հատվածներում։
Առաջին անգամ ոչ թե ֆիլմն է ստեղծվել գրական գործի հիման վրա, այլ հակառակը՝ նախ ֆիլմն էր, սցենարը, հետո՝ գիրքը։ Վիպակը չի կրկնում ֆիլմը։ Կան դրվագներ, որոնք միայն գրքում են, և կան տեսարաններ, որոնք մնացել են միայն ֆիլմում։
«Մի՛ վախեցիրը» կառուցված է համանուն ֆիլմի հինգ մասանոց սցենարի հիման վրա։ Սցենարի համահեղինակներն են Լևոն Գալստյանն ու Գնել Նալբանդյանը։ Ստեղծագործական գործընթացին մասնակցել են նաև ֆիլմի մտահղացման հեղինակ Ալեքսան Հարությունյանը և ռեժիսոր Արամ Շահբազյանը։
Երկու տասնամյակ անց վերահրատարակվող վիպակը հրավիրում է մեր ոչ վաղ անցյալի վճռորոշ էջերը վերապրել սթափ հայացքով և անմիջական մասնակցի զգացողությամբ։
Գրքի գործընկեր՝ Կինոդարան, գլխավոր գործընկեր՝ HK production
Գնել Նալբանդյան
5800 ֏
Նկարագրություն
1990-ականների սկիզբ. երևանյան և արցախյան բարդ և հակասական իրողություններ։ Մի կողմում ազատագրական պայքարի վեհ գաղափարն է, մյուսում՝ պատերազմի քաոսն ու անձնական շահը։ Պատմություն բարդ ու հակասական ժամանակների մասին, պատմություն, որի հերոսներն ու հակահերոսները հաճախ ունեն իրական նախատիպեր, դրվագները՝ վավերագրական հիմք։ Որոշ դրվագներում հեղինակը վերարտադրել է իր հետ կատարված դեպքերը հայ-ադրբեջանական ռազմաճակատային գծի տարբեր հատվածներում։
Ի տարբերություն ընդունված կարգի՝ այս գրական գործը ծնվել է համանուն հայտնի ֆիլմի նկարահանումից հետո։ Գրքում ներկայացված որոշ դրվագներ ֆիլմում չեն եղել, կամ ֆիլմի որոշ դրվագներ չկան վիպակում։ Այն կառուցված է ըստ (5-մասանոց) ֆիլմի սցենարի, որի համահեղինակներն են Լևոն Գալստյանը և Գնել Նալբանդյանը։ Սցենարիստներին գործուն աջակցություն են ցուցաբերել «Մի՛ վախեցիր» ֆիլմի մտահղացման հեղինակ Ալեքսան Հարությունյանը և ռեժիսոր Արամ Շահբազյանը։
Երկու տասնամյակ անց վերահրատարակվող վիպակը հրավիրում է մեր ոչ վաղ անցյալի վճռորոշ էջերը վերապրել սթափ հայացքով և անմիջական մասնակցի զգացողությամբ։
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է Հերմինե Ավագյանի ու Ուլիս Մանեսի «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա» հուշագրությունը (թրեյլեր)
Տեղի ունեցավ գերմանացի ռեժիսոր, գրող Նուրան Դավիթ Քալիսի դեբյուտային գրքի հեռուստաշնորհանդեսը՝ «Լուսինը մեր արևն է» (տեսանյութ)
Տեղի ունեցավ սատիրիկ ու գրոտեսկային «Սատանայի արհեստանոցը» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)