BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ընտանեկան կյանքը կարելի է բարելավել գիրք ընթերցելե

Ընտանեկան կյանքը կարելի է բարելավել գիրք ընթերցելեով․ ահա, թե ինչպես

Օրական 20 րոպե նույն ժամին միասին ընթերցեք: Շատ շուտով կնկատեք, որ սկսել եք ավելի շատ ընթերցել, ձեր զրույցներն ավելի հետաքրքիր կդառնան, շփումն էլ ` հաճախակի:

Ինչի՞ց սկսել


Ահա մի քանի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն արդեն այսօր սկսել ձեր անձնական կյանքի բարելավումը․

  • Հիշեք` համատեղ ընթերցանությանը պետք է մասնակցի ամբողջ ընտանիքը: Եթե ունեք երեխաներ, ապա նրանք նույնպես պետք է միանան համատեղ ընթերցանությանը:

  • Դրա համար հատուկ ժամ հատկացրեք: Օրինակ` ընթրիքից հետո, երբ ամբողջ ընտանիքը տանն է:

  • Բացատրեք երեխաներին, որ ծրագրում եք շատ հետաքրքիր զբաղմունք և որ նրանցից յուրաքանչյուրը շատ կարևոր դերակատարություն ունի այդ հարցում: Բացատրեք, որ Ձեր նախաձեռնությունը նրանց կդարձնի ավելի խելացի, ուժեղ ու հետաքրքիր:

  • Այդ զբաղմունքի համար մի հետաքրքիր, հիշվող անվանում մտածեք:

  • Ընթերցանությունից առաջ անջատեք բոլոր էլեկտրոնային սարքերն ու հեռախոսները, այն ամենն ինչը կարող խանգարել ձեր զբաղմունքին:

  • Ընտանիքի անդամներին խնդրեք ընտրել որևէ գիրք, ամսագիր, թերթ:

  • 20 րոպեի վրա թայմեր միացրեք ու կարդացեք, կարդացեք, կարդացեք:

  • 20 րոպեից կիսվեք տպավորություններով:




Կարդացեք նաև․




Ի՞նչն է կարևոր



  • Այօր շատերը գրքերն ընթերցում են էլեկտրոնային սարքերից: Եթե երեխաներն այդուհանդերձ ընթերցում են հեռախոսից կամ պլանշետից, անպայման համոզվեք, որ նրանք ձեզնից թաքուն խաղ չեն խաղում:

  • Ընթերցանությունն ավելի հաճելի է, երբ կողքիդ ինչ-որ համեղ բան կա: Նախապես ընտանիքի անդամների համար ինչ-որ օգտակար ու համեղ բան պատրաստեք:


Շատ շուտով կտեսնեք` ինչպես են երեխաներն ինքնուրույն ստիպում ձեզ ժամանակ տրամադրել ընթերցանության համար: Այդ 20 րոպեն աննկատ կդառնա 30 կամ 45 րոպե:

Տարածել