ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Նախկին ֆուտբոլիստը դարձել է փոփ աստղ և գրող. գրում

Նախկին ֆուտբոլիստը դարձել է փոփ աստղ և գրող. գրում է գրքեր, որոնք բեսթսելեր են աշխարհի 50 երկրում

Ժամանակին Յու Նեսբյոն նորվեգական  ֆուտբոլային բարձրագույն առաջնության թոփ թիմերից մեկի Tippeligaen-ի խաղացողն էր: Հետո դարձավ բարձրակարգ բիրժային բրոքեր, ապա փոփ աստղ: Բայց այդ ամենը խամրում է այն բանի համեմատությամբ ինչում նա առավելապես լավագույնն է ու հայտնի. նա գրում է գրքեր, որոնք բեսթսելեր են աշխարհի 50 երկրներում: Հարի Հոլեի մասին նրա պատմությունները  վաճառվել են 33 մլն. օրինակով:
Նրա նովելներից Headhunters-ի ադապտացիան ԲԱՖՏԱ-ի է արժանացել:  Լեոնարդո դի Կապրիոյի պրոդյուսերական ընկերությունը գնել է Նեսբյոյի  Blood on Snow-ի իրավունքները: Եվ Մայքլ Ֆասբենդերի մասնակցությամբ The Snowman նովելի հիման վրա ֆիլմն էլ սկսել են նկարել:
Newmag-ը ներկայացնում է ժամանակակից դետեկտիվ գրող Յու Նեսբյոյի հետ VICE-ի հարցազրույցը:
VICE: Ողջույն Յու: Մի անգամ դուք  քրեական գրականությունը բնութագրել եք որպես «գրականության փանք-ռոք»: Ի՞նչ նկատի ունեք:
ՅՈՒ ՆԵՍԲՅՈ: Ինձ համար փանք ռոքը մի բան է, որն իր վրա է վերցնում ամենը ինչ անպետք է, և այդպես մնում է այն, ինչ կոչվում է երգի կմախք: Դետեկտիվ գրելը հենց նույն բանն է: Այստեղ պատմությունը հասնում է մինչև ոսկորին: Մի բան, ինչ իմ գրքերը չեն անում ի տարբերություն փանք-ռոքի, պնդումներ, հայտարարություներն է: Իմ գրքերը հակառակն են. դրանք հարցեր են: Ես իմ հերոսներին բարոյական դիլեմմաներ եմ առաջադրում և ստիպում եմ նրանց ընտրություն կատարել: Եվ ես փորձում եմ չլինել դատավորը նրանց կատարած ընտրության: Իմ տված գլխավոր հարցերից է` ի՞նչ է ազատ ցանկությունը: Ի՞նչ է բարոյականությունը: Դա աստվածատուր մի բա՞ն է, թե՞  հասարակության կողմից մեր վրա դրված շրջանակ, որը մեզ պետք է ավելի արդյունավետ դարձնի:
VICE: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Ձեր ծնողները կռվել են հակառակ կողմերում, այդպե՞ս է: Չե՞ք կարծում, որ դրանով է պայմանավորված բարոյականության թեմայով ձեր տարվածությունը:
ՅՈՒ ՆԵՍԲՅՈ: Այո, մորս ընտանիքը Նացիստների օկուպացիայի դեմ պայքարող ազատության մարտիկների բանակում էր: Հայրս, որը տարիքով ավելի մեծ էր, մեծացել էր 20-ականների Ամերիկայում, կարծում էր, որ վատագույն բանը, որ կարող է պատահել մարդկության հետ, կոմունիզմն է: Այդպես, երբ պատերազմը սկսվեց, նա միացավ Գերմանիային՝ պայքարելու Ստալինի դեմ: Այդ մասին նա ինձ ասաց, երբ 15 տարեկանի էի:
VICE: Ինչպե՞ս վերաբերեցիք:
ՅՈՒ ՆԵՍԲՅՈ: Մեծ շոկ էր: Հայրս այն մարդն էր, ում ես հարգում էի աշխարհում բոլորից շատ: Իմ բոլոր պատկերացումները, որ մինչև այդ թվում էին ճշմարիտ ու ամուր,  մեկ րոպեում ցնդվեցին: Բայց հետո նա ասաց. «Լավ, տեսնում եմ դու բազմաթիվ հարցեր ունես, ես ուրախ կլինեմ պատասխանել դրանց»: Հորս հետ զրույցն ու հարցուպատասխանը տևեց մինչև նրա կյանքի վերջը:
VICE: Երբևէ մտածե՞լ եք` Ձեր մոր ընտանիքը գուցե ատել է նրան:
ՅՈՒ ՆԵՍԲՅՈ: Նրանք կատեին հորս, եթե նա պրոհիտլերական լիներ ու  միանար նացիստական բանակին, բայց նրանք գիտակցում էին, որ հայրս դա արել է Նորվեգիան Ստալինից պաշտպանելու համար. դա էր նրա պատերազմը: Հայրս այդ ժամանակ չգիտեր, որ  Հոլոքոստ է իրականացվում: Այո, նա լսել էր խոսակցություններ, բայց կարծում էր, որ դրանք ավելին չեն, քան խոսակցություններ: Ես հարգում եմ հորս` ազնվության համար: Ես չեմ կարող հիմա նրան պաշտապանել ինտելեկտուալ առումով: Վերքերը  լավանում են, բայց այն շոկը զգացմունքային սպի է առաջացրել, որը երբեք չի անցնի:
VICE: Ձեր խումբը Di Derre ( «Այն տղերքը») Նորվեգիայի ամենահաջողակ բենդերից մեկն է: Բայց դուք նաև բիրժայում էիք աշխատում մինչև 30 տարեկանը: Ինչպե՞ս է  դա պատահել:
ՅՈՒ ՆԵՍԲՅՈ: Ես թողեցի միայն այն ժամանակ, երբ բենդը շատ մեծ դարձավ իր համբավով: Ես չէի ուզում թողնել իմ ամենօրյա աշխատանքը և չէի  ուզում, որ երաժտությամբ վճարեմ իմ վարձերը: Եվ մտածում էի, որ եթե ամենօրյա կայուն աշխատանք ունենամ, կոմպրոմիսի տեղ կլինի: Շատ արտիստների նման չեմ «այրվի բեմի վրա»:

VICE: Նկարագրեք Di Derre-ի երաժշտությունը:
ՅՈՒ ՆԵՍԲՅՈ: Մենք փոփ խումբ ենք փանքի վարքագծով:
VICE: Դետեկտիվ գրականությունը մի՞շտ է եղել ձեր կյանքի մասը:
ՅՈՒ ՆԵՍԲՅՈ: Երեխա ժամանակ երբեք չեմ սիրել դետեկտիվ գրականություն: Լավ, մինչև հիմա էլ առանձապես հետաքրքրված չեմ դրանում:
VICE: Դետեկտիվ գրող, որը չի՞ սիրում դետեկետիվ գրականություն:
ՅՈՒ ՆԵՍԲՅՈ:  Բոլոր դետեկտիվ գրողներին, ում տեսել ու ճանաչել եմ, նրանց բանուգործն է եղել խոսել այդ դետեկտիվ գրողների մասին,  և որոնց ես երբեք չեմ կարդացել ու չեմ էլ պատրաստվում կարդալ: Ես դանդաղ ընթերցող եմ, այնպես որ պետք է ուշադիր ընտրեմ իմ գրքերը: Մի քանի ֆավորտիներ ունեմ, օրինակ` Ջիմ Թոմսոն ու Ռեյմոնդ Շանդլեր:
 



Գրականությունից կարդացեք նաև.



VICE: Կարծում եք ժամանակակից դետեկտիվ գրականությունը այնքա՞ն էլ լավը չի:
ՅՈՒ ՆԵՍԲՅՈ: Ոչ: կան որոշ լավ գործեր, բայց ըստ իս, պատճառը , թե ինչու դետեկտիվը  վատ համբավ ունի, նրանում է, որ ամեն տարի չափազանց շատ սովորական քրեական նովելներ են հրապարակվում:
VICE: Ի՞նչ կասեք ձեր գրքերի մասին:
ՅՈՒ ՆԵՍԲՅՈ: Երբ գրում եմ, ինձ մոտ զգացողություն է, որ ես աշխարհի ամենալավ գրողն եմ: Նկատի չունեմ մրցակցային իմաստով, այլ որ պետք է մտածեմ «ոչ ոք չի հասկանում այս պատմությունը ավելի լավ, քան ես, և ընթերցողները ուրախ են, որ ես  եմ այս պատմությունը պատմողը ոչ թե այն անհմուտ գրողները»: Վեպ գրելու գաղափարը ահավանական մեծ վստահություն է պահանջում: Նորվեգիայում գրքերը թանկ են, բայց ամեն դեպքում ակնկալում ես, որ հազարավոր ընթերցողներ կկարդան, գրողի տարած, այդ գրքերդ: Ու հետո մտածում ես, որ նրանք փողոցում կմոտենան քեզ, ձեռքդ կբռնեն ու կասեն «շնորհակալ եմ»:
VICE: Այդպես պատահե՞լ է:
ՅՈՒ ՆԵՍԲՅՈ: Երբեմն: Երբ վեպ եմ գրում, զգացողոթյուն ունեմ որ դա այն է ինչ ես ստեղծված եմ անել: Եթե ամբողջ աշխարհը ինձ ասի, որ ես այնքան էլ լավ չեմ  պատմություններ պատմելուց, ես ուղղակի կպատասխանեմ` աշխարհն ուղղակի պատրաստ չէ ինձ: Դա միակ բանն է, որ կյանքում ես վստահ  եմ 100 տոկոսով: Դա խենթ էգոիզմ չէ, պարզապես ես շատ հստակ գիտակցում եմ` ինչ եմ ուզում որպես պատմասաց:
VICE: Այսպիսով, ի՞նչ եք ուզում առհասարակ կյանքում: Պատանի տարիքում ֆուտբոլիտ եք եղել: Ֆուտբոլը օրիգինալ երազա՞նք էր:
ՅՈՒ ՆԵՍԲՅՈ: Անկեղծորեն հավատում էի, որ մի օր կխաղամ Տոտենհեմի համար: Դա կյանքիս նպատակն էր մինչև ծնկի վնասվածք ստանալը: 19 տարեկանում ավարտվեց ֆուտբոլիստի  իմ կարիերան: Բայց ես նոր աշխարհ ստեղծեցի ընդամենը երեք շաբաթում: Ինքս ինձ ասացի. «OK, Հնարավոր է, ոլ ֆուտբոլ չեմ խաղալու: Որքա՞ն կարևոր է դա ինձ համար: Սա վնասվա՞ծք է, որը որոշիչ է իմ կյանքի հետագայի համար»:
VICE: Եթե հնարավորություն ունենայիք փոխել գրողի ու փոփ աստղի ձեր ամբողջ հաջողությունը ֆուտբոլիստի կարիերայի հետ, կանեի՞ք դա:
ՅՈՒ ՆԵՍԲՅՈ: Երբեք նման հարց չեն տվել… Դժվար է ասել: Կուզեի՞ իրոք (դադար): Այո, կարծում եմ` կուզեի:

VICE

Տարածել