ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Թե ինչպես 13-ամյա աղջնակը որոշեց ընթերցել աշխարհի

Թե ինչպես 13-ամյա աղջնակը որոշեց ընթերցել աշխարհի գրքերը

Մեկ տարի առաջ 12-ամյա Այշա Էսբհանին Կարաչիում (Պակիստան) իրենց տանը նստած էր, երբ նայեց իր գրադարակին ու հասկացավ, որ այն գրեթե ամբողջությամբ լցված է հյուսիս-ամերիկյան և բրիտանական գրականությամբ: Դա տխրեցրեց նրան, ու աղջիկն իր առաջ խնդիր դրեց յուրաքանչյուր երկրից մի գիրք կարդալ: Որպես աջակցություն՝ Ֆեյսբուքում հատուկ էջ բացեց ու խնդրեց խորհուրդներ տալ իրեն: Համաձայնեք, դեռահասի համար արտասովոր նախաձեռնություն է:
Երբ փոքր էր, մայրը նրա համար գնում էր «Մոխրոտիկը», «Գեղեցկուհին և հրեշը», բայց աղջիկն ավելի շատ ֆիլմեր ու մուլտեր էր սիրում:
«Գրքերն ինձ այնքան էլ չէին հետաքրքրում: Հետո մի օր եղբայրս նվիրեց Լեմոնի Սնիքեթի «33 անհաջողություն» գիրքը: Ու դա դարձավ գրքային ճանապարհորդության սկիզբը»:
Հենց Էսբհանին ֆեյսբուքյան էջ բացեց, խորհուրդների հեղեղ տեղաց: Հեղինակները նույնիսկ իրենց չհրատարակված գործերն էին նրան ուղարկում: Հիմա նա 13 տարեկան է ու արդեն հասցրել է կարդալ 80 երկրների գրքեր: Այդուհանդերձ, նա դեռ սպասում է խորհուրդների ու գրքերի: 197 երկրների ցանկը, որտեղ հրատարակված գրքերն աղջիկը պատրաստվում է ընթերցել, Ֆեյսբուքյան էջում է: Այնտեղ երևում են կարդացած գրքերը և նրանք, որ դեռ պետք է կարդա: Էջում նշված են նաև վայրերը, որտեղ նա դեռ չի գտել անգլերեն հրատարակության գրքեր:

«Այս աշխարհում շատ են հեղինակները, որոնք գլուխգործոցներ են ստեղծում, իսկ դրանք իրենց արժանի ճանաչումը չեն ստանում, - ասել է նա, - Իմ նպատակներից մեկն այն է, որ մարդկանց առաջարկեմ միավորվել ու միասին կարդալ աշխարհի գրքերն ու գնահատել  հեղինակներին, որոնք արժանի են ուշադրության: Բացի այդ, եթե դուք իսկապես գրքասեր եք, պետք է տարբեր ձեռագրեր ու ոճեր ուսումնասիրեք: Ես նկատել եմ, որ Աֆրիկա մայրցամաքի գրողերը շատ ժամանակ են ծախսում, որպեսզի նկարագրեն իրենց երկիրը: Արևմտյան գրողները ավելի շատ մտորումների մասին են գրում: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է այդ ամենն իմանալ՝ առանց կարդալու նրանց գրքերը: Ահա թե ինչու եմ բոլորիդ կոչ անում տարբեր երկրների գրականություն ընթերցել: Սկսելով մի քանիսից՝ համոզված եմ, կուզեք ամբողջ աշխարհինը կարդալ»:
Այս նախագիծը փոխել է 13-ամյա աղջկան: Նա սկսել է անհավանական շատ մարդկանց հետ շփվել ամբողջ աշխարհով մեկ:  «Ես ավելի ինքնավստահ եմ դարձել. առաջ շատ ամաչկոտ էի: Ու դա հրաշալի է: Ես ու ինքնավստահությունը հեռու էինք իրարից, մինչև չորոշեցի կարդալ աշխարհի գրականությունը: Գրքերն ինձ լավատես են դարձրել ու սովորեցրել կարեկցել: Ի վերջո, ես հասկացա, թե որն է խոսքի ուժը»:
 

Աղբյուրը

Տարածել