JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ի՞նչ անել, եթե ձեր երեխան պոռնոֆիլմեր է դիտում

Ի՞նչ անել, եթե ձեր երեխան պոռնոֆիլմեր է դիտում

Հանգստություն ցուցաբերեք
Երեխան միշտ ուշադրություն է դարձնում ձեր տրամադրության վրա: «Ամենամեծ սխալը շատ զգացմունքային, ոչ ադեկվատ ռեակցիա է: Ոչ մի դեպքում կարիք չկա քննադատել երեխային, ամաչեցնել նրան»,-ասում է հոգեբան Մարինա Տիխոնովան:
Ծնողի ազդու տեսքը կարող է լուրջ ազդեցություն ունենալ երեխայի վրա: Այն փաստը, որ ծնողը շոկի է ենթարկվել, երեխային կարող է դրդել, որ նա մտածի, որ սեքսուալությունը վատ և կեղտոտ բան է: Արգելելու դեպքում երեխան կարող է սեքսուալ խնդիրներ ունենալ մեծ տարիքում, եթե թեման նրա համար տաբու մնա:

Արգելելու դեպքում երեխան կարող է սեքսուալ խնդիրներ ունենալ մեծ տարիքում, եթե թեման նրա համար տաբու մնա:

Զրուցեք և հարցրեք
Կարևոր է հասկանալ, թե ինչ է կատարվում երեխայի հետ, ինչո՞ւ է նա հետաքրքրված նման տեսանյութերով, ի՞նչը դրդեց նրան տեսնել դրանք, առաջի՞ն անգամն է, թե անընդհատ է:


Կարդացեք նաև.



Ուսումնասիրեք երեխայի պատասխանները
Վստահ եղեք, որ պոռնո նայելու գաղափարը հենց նրանն է, և որևէ մեկի ազդեցության տակ չէ: Պետք է անհանգստանալ այն դեպքում, եթե պարզվում է, որ երեխային ինչ-որ մեկն է դրդել:
Պոռնո դիտելով դեռահասը կարող է փորձել հաղթահարել ինչ-որ խնդիր: Ցավոք, երեխան միշտ չէ պատրաստ պատմել տհաճությունների մասին, որոնք նրա հետ կատարվել են:

LIFEHACKER






Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։




Տարածել