ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

20 գիրք, որ անհրաժեշտ է կարդալ, քանի դեռ դրանք չեն

20 գիրք, որ անհրաժեշտ է կարդալ, քանի դեռ դրանք չեն էկրանավորել

1. «На берегу», Иэн Макьюэн


Երիտասարդ զույգը նոր է ամուսնացել, բայց արդեն առաջին գիշերվա ընթացքում հայտնվում են տհաճ դրության մեջ: Էդուարդն ու Ֆլորենսն անկողնում հիշում են անցյալն ու անհանգստանում ապագայի համար:
Էկրանավորում: Սիրշա Ռոնանը`Ֆլորենս Պոնտինգի դերում, Բիլլի Հոուլը` Էդուարդո Մեյհյուի:
Սյուժեյի կենտրոնում ամուսնական զույգի հարաբերություններն են: Ամուսինը թաքցնում է ինտրիգներն, իսկ խորաթափանց կնոջ համար ամուսնությունը չափազանց թանկ է ամուսնուն անհավատարմության մեջ մեղադրելու համար: Բայց պատրանքը շուտով հօդս է ցնդում:
Էկրանավորում: Նիկոլ Քիդմանը ֆիլմի պրոդյուսերն է ու գլխավոր դերակատարը:
Երկրորդ աշխարհամարտից հետո Համբուրգն ավերակների մեջ է: Բրիտանական բանակի գնդապետը ստանձնում է քաղաքապետի պաշտոնը: Ընտանիքի հետ նա տեղափոխվում է մի շքեղ առանձնատուն, որտեղ ապրում է գերմանացի ճարտարապետն ու նրա դուստրը: Համատեղ ապրելու համար` երկու թշնամիները պետք է մոռանան արյունալի պատերազմի տարիները:
Էկրանավորում: Գնդապետի դերում` Ջեյսոն Քլարք, Կիրա նայթլի` նրա կինը, Ալեկսանդրա Սկարսգարդ – ճարտարապետ:
Բերնադետի տարօրինակությունների վրա արդեն որևէ մեկն ուշադրություն չի դարձնում: Բայց մի օր նա անհետ կորում է: Քաղաքի բնակիչները կարծում են, թե Բերնադետը մահացել է, բայց նրա 15-ամյա դուստրն այդ վարկածին չի հավատում: Աղջնակը կանի ամեն բան մայրիկին գտնելու համար: 
Էկրանավորում:  Բերնադետի դերում` Քեյթ Բլանշետ, ռեժիսոր` Ռիչարդ Լինքլայթեր:
Դոն Թիլմանը փայլուն գիտնական է, բայց սիրո հարցում` դժբախտ: Նա չի կարողանում գտնել իր երկրորդ կեսին: Թիլմանը որոշում է հարցին գիտական լուծում տալ, բայց երբ հանդիպում է Ռոզիին, հասկանում է, որ սերը գիտական վերլուծության չի ենթարկվում:
Էկրանավորում:  Դերասանական կազմը հայտնի չէ:
 

6. «Девушка, которая застряла в паутине», Стиг Ларссон и Давид Лагеркранц


Վիշապի դաջվածքով աղջկա մասին տրիլոգիայի շարունակությունն է: Այս անգամ Լիզբեթ Սալադերն ու գրող Միքայել Բլումկվիստը պետք է միավորվեն հայտնի գիտնականի սպանությունը բացահայտելու համար:
Էկրանավորում: Ռունի Մարուին Լիսբեթ Սալանդերի դերում կփոխարինի Քլեր Ֆոյը: Ռեժիսորի դերում` Ֆեդերիկո Ալվարեսն է:
 

7. «Счастливые девочки не умирают», Джессика Кнолл


Երիտասարդ ու հաջողակ լրագրող Թիֆանին պատրաստվում է հարսանիքի: Երջանկությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ դռան մոտ չեն հայտնվում լրագրողներ, որոնք գիտեն Թիֆանիի գաղտնիքը, որը շատ կյանքեր է խլել:
Էկրանավորում: Սցենար չկա, բայց հայտնի է, որ պրոդյուսերը Ռիզ ՈՒիզերսփունն է
Պատրա՞ստ եք վտանգել ձեր կյանքը հանուն արվեստի: Պատկերասրահում պայթյունից հետո երիտասարդ Տեո Դեքերը ստիպված է լինում կյանքի գնով փրկել նկարն ու մատանին:
Էկրանավորում: Ռեժիսոր` Ջոն Քրաուլի, Տեո` Էնսելյա Էլգորտա:
 

9. «Дюна», Фрэнк Герберт


Դասական գիտաֆանտաստիկ վեպ Արակիս տափաստանային մոլորակի համար պայքարի մասին:
Էկրանավորում: «Дюна» -ն արդեն էկրանավորել են 1986թ.-ին: Ֆիլմը լավ է ստացվել, բայց բոլոր իրադարձությունները 2 ժամանոց ֆիլմում տեղավորելը վատ գաղափար էր: 2000թ.-ին «Дюна» -ն դուրս եկավ մինի-սերիալի ձևաչափով: Այս անգամ գործն իր ձեռքը վերցրեց Դենի Վիլնյովը:
Տաղանդավոր ռուս կանայք. 7 հեղինակ, որ պետք է կարդալ
  • Ինչպե՞ս ընկերանալ ութոտնուկի հետ և վերակառուցել Նեապոլը․ Գալինա Յուզեֆովիչը՝ նոն-ֆիքշն ժանրի 3 գրքերի մասին

  • 5 լավագույն բիզնես-գրքերը, որոնք կփոխեն ձեր կյանքը




  • 10. «Верные, безумные, виновные», Лиана Мориарти


    Բարբեքյու-փարթիի ժամանակ միջադեպ է տեղի ունենում, որն ազդում է փարթիի բոլոր մասնակիցների հետագա ճակատագրի վրա:
    Էկրանավորում: Նիքոլ Քիդմանն ու Ռիզ Ուիզերսփունը ֆիլմի պրոդյուսերներն են:
    Սիցիլիա Ֆիցպատրիկը գտնում է ամուսնու նամակը, որը նա խնդրել էր բացել իր մահից հետո: Իհարկե, կինը չի համբերում, նամակը բացում է մինչև նրա մահն ու շատ է զղջում արարքի համար:
    Էկրանավորում: Գլխավոր դերակատար` Բլեյք Լայվլի:
    Հոմս մականունով առաջին սերիական մարդասպանի մասին է: Հոմսը Չիկագոյի հյուրանոցներից մեկում կառուցում է ստորգետնյա անձավներ: Հյուրանոցի շքեղ հարդարանքի շնորհիվ զբոսաշրջիկները ոչինչ չկասկածելով ընկնում են նրա թակարդը: Հանցագործն այնքան խորամանկ էր, որ ոստիկանությունը պատահաբար է հայտնաբերում թաքստոցը:
    Էկրանավորում : Գլխավոր դերում` Լեոնարդո Դի Կապրիո, ռեժիսոր` Մարտին Սկորսեզե:
     

    13. «Смерть на Ниле», Агата Кристи


    Նեղոսով ընթացքող շոգենավի վրա սպանում են հարուստ, երիտասարդ կնոջ: Հետաքննությունը  դժվարանում է, քանի որ նավի ուղևորներից շատերը ճանաչում էին կնոջն ու մեծ մասը նրան չէր համակրում: Թվում է` անելանելի իրավիճակ է, բայց `ո’չ Էրկյուլ Պուարոյի համար:
    Էկրանավորում: Քեննեթ Բրանը ֆիլմի ռեժիսորն է:
     

    14. «Соловей», Кристин Ханна


    Երիտասարդ Իզաբել Մորիակը ստիպված է լինում համալրել դիմադրության շարքերը Ֆրանսիան գերմանացի զավթիչներից ազատագրելու համար: Կնոջ քաջության ու կամքի ուժի մասին այս գացմունքային պատմությունը դարձել է 2015թ-ի բեսթսելլերներից մեկը:
    Էկրանավորում: Ռեժիսոր` Միշել Մաք Լարեն: Նա աշխատել է «Գահերի խաղը», «Ավելի լավ է` զանգահարեք Սոլին», «Վայրի Արևմուտքի Աշխարհը», «Քայլով դիակներ» ֆիլմերի վրա:
     

    15. «Поступь хаоса», Патрик Несс


    Ֆանտաստիկ եռապատում Թոդ Հյուիտ անունով տղայի ու նրա խոսացող շան մասին: Նրանք շրջում են պատերազմը վերապրած աշխարհով: Հակամարտությունից հետո մոլորակի բնակչությունը վարակվել է Շումի վիրուսով, կանայք անհետացել են, իսկ տղամարդիկ սկսել են կարդալ միմյանց մտքերը:
    Էկրանավորում:  Գլխավոր դերերում` Թոմ Հոլանդ և Դեյզի Ռիդլի:
     

    16. «Сын», Ю Несбё


    Սոննի Լոֆթհուզը համակերպվել է այն փաստի հետ, որ հայրն ինքնասպան է եղել: Տղան մի բանտից մյուսն է ընկնում, թմրամոլ է, անում է ամեն ինչ, որպեսզի կյանքի տևողությունը կրճատվի: Բայց, հանգամանքները փոխվում են, երբ պարզվում է, որ հորն իրականում սպանել են:
    Էկրանավորում: Ռեժիսոր` Դենի Վիլնյով, գլխավոր դերում` Ջեյք Ջիլենհոլ:  
    Ջուլսը վերադառնում է հայրենի քաղաք` քրոջը հողին հանձնելու և նրա դստերը որդեգրելու համար: Տանը նա հիշում է ծանր անցյալն ու փորձում է հասկանալ` ինչ է կատարվել իրականում:
    Էկրանավորում: Դերասանական կազմի ու ռեժիսորի թեկնածությունների մասին տեղեկություն չկա:
    Տաղանդավոր փաստաբանի մասին է, որը հարուստ ծեր կնոջ սպանության գործով հանդես է գալիս պաշտպանության կողմից: Միակ կասկածյալը ` նրա մոտ ընկեր Լեոնարդ Վոուլն է: Դրությունը բարդացնում է այն, որ ալիբի կարող է ապահովել միայն նրա կինը:
    Էկրանավորում: Բեմադրող ռեժիսոր` Բեն Աֆլեկ
    Ինչի մասին է գիրքը: Դպրոցն ավարտելուց հետո Նորան ընկերների հետ կապերը խզում է: 10 տարի անց նրան հրավիրում են ընկերուհիներից մեկի համար հարսանյաց հանդեսից առաջ կազմակերպած երեկոյին: Նորան հրավերն ընդունում է չիմանալով` ինչի կհանգեցնի անմեղ երեկոն:
    Էկրանավորում: Պրոդյուսեր` Ռիզ ՈՒիզերսփուն:
    Երիտասարդական դրամա մահվան ու սիրո մասին: Թեոդոր Ֆինչն արդեն վաղուց ցանկանում է հրաժեշտ տալ կյանքին, բայց համարձակություն չունի այդ քայլն անելու համար: Մի օր նա փրկում է մի երիտասարդ աղջկա ու նրան օգնում է գտնել կյանքի իմաստը:
    Էկրանավորում: Գլխավոր դերում ` Էլ Ֆանինգ
    Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





     

    LIFEHACKER

    Տարածել