Երեխաները ձանձրանում են դպրոցում․ ինչպե՞ս լուծել այս խնդիրը
Նրանց վրա ազդում են տեխնոլոգիաները
Շատ ծնողներ դիվայսներն ու տեխնոլոգիաներն օգտագործում են, որպես անվճար դայակներ: Բայց հետո ստիպված են լինում հատուցել` նյարդային համակարգով, երեխայի ուշադրությամբ: Վիրտուալ կյանքի հետ համեմատած` իրականությունը շատ ձանձրալի է թվում: Ուղեղը սովորում է մեծ քանակի տեսողական խթանիչներին: Վառ պատկերներից, հատուկ էֆեկտներից հետո դասերի ձանձրալի ինֆորմացիան դժվար է ընկալել:
Ի՞նչ անել
Վերականգնեք երեխաների հետ զգացական կապը․
- Զարմացրեք, հիացրեք նրանց, ուրախացրեք: Ուսապարկի մեջ թողեք փոքրիկ գրություն, միասին պարեք ու բարձերով կռվեք:
- Ընտանեկան ավանդույթներ ունեցեք: Միասին ընթրեք, խաղեր խաղացեք, հեծանիվով զբոսնեք:
Նրանք սովոր են ամեն ինչ հենց այս պահին ստանալ
Որքան հաճախ ենք լսում` «Ուզում եմ ուտել» — «Հիմա կմտնենք խանութ», «Ուզում եմ խմել» — «Ահա, քեզ հյութ», «Ես ձանձրանում եմ» — «Ահա, իմ հեռախոսը»:
Հաճելի մրցանակը հետաձգելը հաջողության հասնելու գրավականներից է: Այն օգնում է չհուսահատվել սթրեսային պահերին: Ծնողները հաճախ մոռանում են այդ մասին, նրանք ուզում են երեխային երջանկացնել հենց այս րոպեին: Բայց դա նրան հետագայում կվնասի: Երեխաները դժվարություններին պատրաստ չեն լինի:
Ի՞նչ անել
Սովորեցնել երեխային սպասել․
- Բացատրեք, որ ձանձրույթը նորմալ է: Դա ստեղծագործ մտածելակերպին հասնելու քայլերից է:
- Աստիճանաբար մեծացրեք ցանկության ու հաճույքի միջև ընկած սպասման ժամանակահատվածը:
- Մի տվեք երեխային հեռախոս կամ պլանշետ մեքենայի մեջ, հերթերում սպասելիս: Սովորեցրեք, որ այդ ժամանակը նրանք կարող են օգտագործել խոսելու կամ խաղալու համար:
- Նախաճաշի, ճաշի ու ընթրիքի արանքում ընկած սնվելու սովորությունը կրճատեք:
Նրանք իրենց համարում են գլխավորը
«Իմ տղան չի սիրում բանջարեղեն», «Աղջիկս շուտ քնել չի սիրում», «Նրանք ինքնուրույն հագնվել չեն սիրում»․ այսպիսի արտահայտություններ ծնողները հաճախ են ասում: Փաստորեն, երեխաներն են ասում, ինչ անել: Երեխաները պատրաստ են ուտել միայն մակարոն, քաղցրավենիք, ժամերով նայել հեռուստացույց ու երբեք չպառկել քնելու: Եթե նրանց բոլոր ցանկությունները կատարեք, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Նրանք սովորում են, որ ինչ ուզեն, կստանան: Նրանք չեն հասկանում «պետք է» բառը: Բայց նպատակին հասնելու համար պետք է ջանքեր գործադրել:
Ի՞նչ անել
Գծեք սահմաններ․
- Էլեկտրոնային սարքերից օգտվելու, քնելու, ուտելու համար հատուկ ժամեր սահմանեք
- Մտածեք այն մասին, թե ինչն է օգտակար երեխայի համար և ոչ թե այն, ինչ ուզում են
- Զբաղմունքները վերածեք խաղերի:
Կարդացեք նաև․
- Ինչպե՞ս երեխային անվտանգ տեղափոխել մեքենայով․ ահա 7 կանոն
- Իմ երեխան ճանապարհորդում է միայնակ. Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ
- Ի՞նչ սովորեցնել երեխային՝ ապագայում հաջողության հասնելու համար
Նրանք սովոր են մշտական զվարճանքին
Ծնողները փորձում են երեխայի կյանքն ամեն րոպե լցնել որևէ հետաքրքիր ու ուրախ բանով: Այլապես, նրանք մտածում են, որ լավ չեն կատարում իրենց ծնողական պարտականությունները: Բայց կյանքը միայն զվարճանքներից չի բաղկացած: Միօրինակ գործողությունները սովորեցնում են աշխատել, նույնիսկ` ձանձրանալու դեպքում:
Ի՞նչ անել
Սովորեցրեք երեխային անել միօրինակ աշխատանք․
- Սովորեցրեք, որ իրենք պետք է հավաքեն խաղալիքները, կախել շորերն իրենց տեղում, հավաքել անկողինը
Նրանց մոտ զարգացած չեն սոցիալական ունակությունները
Առաջ երեխաները խաղում էին բակում: Միմյանց հետ շփման ընթացքում զարգանում էին նրանց սոցիալական ունակությունները: Հիմա նրանք ավելի շատ ժամանակ են ծախսում համակարգչի ու հեռախոսի առաջ: Բայց սմարթֆոնները նրանց չեն սովորեցնի շփվել մարդկանց հետ:
Ի՞նչ անել
Զարգացրեք սոցիալական ունակությունները․
- Երեխաներին սովորեցրեք կիսվել, պարտվել, հաղթել, հաճոյախոսություններ անել, զիջել, ասել «շնորհակալություն» ու «խնդրեմ»:
Ուղեղը, ինչպես մկանը, պետք է զարգացնել ու մարզել: Որպեսզի հեծանիվ վարեք, պետք է` սովորեք: Որպեսզի երեխան սովորի սպասել, պետք է ունենա համբերություն: Այդպես է նաև մյուս բոլոր ունակությունների դեպքում: