ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս երեխային անվտանգ տեղափոխել մեքենայով․ ահա

Ինչպե՞ս երեխային անվտանգ տեղափոխել մեքենայով․ ահա 7 կանոն

1. Կապել ամրագոտին


Երեխան և մեքենայում գտնվող մյուս ուղևորները պետք է կապեն ամրագոտիները: Մինչև 12 տարեկաններին կարելի է նստել մեքենայի միայն հետևի նստարանին, որտեղ պետք է լինեն ամրագոտիներ: Բացի այդ, երեխայի անվտանգությունն ապահովող միջոցները պետք է համապատասխանեն երեխայի քաշին և հասակին: Այս կանոնը պարտադիր է բոլորի համար:

2. Ճանապարհին չուտել


Ոչինչ մի տվեք երեխային երթևեկության ընթացքում: Մի կերակրեք ու մի խմեցրեք նրան:  Դա անմիջական վտանգ է երեխայի կյանքի համար: Անհրաժեշտության դեպքում կանգ առեք, փոքրիկ ընդմիջում կազմակերպեք, սնվեք ու նոր միայն շարունակեք ընթացքը:

3. Դեղատուփ


Նախապես պատրաստեք դեղատուփն անհրաժեշտ բոլոր դեղամիջոցներով: Պարտադիր են վիրակապերը, ցավազրկողներն ու մանկական նուրոֆենը, պարացետամոլը: Մի մոռացեք նաև հակաալերգիկ ու այրվածքների դեմ միջոցների մասին:  Բացի այդ, անհրաժեշտ է մկրատը, ռետինե վիրակապն ու գրպանի լապտերը:


Կարդացեք նաև․



4. Փականները փակ պահեք


Մեքենայի դռները պետք է փակ լինեն: Ոչ մի դեպքում դրանք բաց մի թողեք, քանի որ կտրուկ թեքվելու ժամանակ դրանք կարող են բացվել ու երեխան պարզապես դուրս կընկնի մեքենայի սրահից: Երեխան կարող է պատահաբար ինքնուրույն բացել դռները: Այդ պատճառով, դռների փակ փականներն անվտանգության երաշխիք են:

5. Դեակտիվացրեք պատուհանների էլեկտրոնային բարձրացման կոճակները


Հետևեք, որ երեխան չկարողանա օգտագործել պատուհանների էլեկտրոնային բարձրացման համար նախատեսված կոճակները: Դա կարող է ոչ միայն վնասել երեխայի մատները,  նաև կյանքին սպառնալ: Վիճակագրության համաձայն երեխաները մահանում են մեքենայի սրահում հենց այդ կոճակների ակտիվ լինելու պատճառով: Նրանք հանում են գլուխը պատուհանից և պատահաբար սեղմելով կոճակը չեն կարողանում գլուխը ներս բերել ու խեղդվում են:

6. Երեխային մեքենայում միայնակ մի թողեք


Նույնիսկ կարճ ժամանակով: Նույնիսկ եթե երեխան քնած է: Երեխային սրահում միայնակ մի թողեք:

7. Սրահում կարգուկանոն պահպանեք


Սրահը պետք է ազատ լինի: Անպետք իրեր մի թողեք սրահում: Եթե, այդուհանդերձ, սրահում ծանր իրեր եք տեղափոխում, անպայման ֆիքսեք դրանք:

LIFEHACKER

Տարածել