BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Վորոնեժը և հայերը. ինչո՞վ է զբաղվում հայկական համա

Վորոնեժը և հայերը. ինչո՞վ է զբաղվում հայկական համայնքը

Ինքնաթիռում՝ դեպի Վորոնեժ ուղղությամբ մեկնողների 90 տոկոսը ազգությամբ հայեր են՝ հիմնականում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայեր: Նրանք ամառային արձակուրդներն անցկացրել են հայրենի հողում, ևւ հիմա հետ են վերադառնում Ռուսաստան՝ Վորոնեժ, տարբեր պատճառներով՝ խոպան, աշխատանք, ասֆալտի գործ:
Վորոնեժի օդակայանում առաջին վայրէջք  կատարողներն էլ հայերն են: Օդակայանի ռուս աշխատակիցը զգուշացնում է՝ երկարաժամկետ հատվածում Վորոնեժում մնացողները  այսպես կոչված  «դեկլարացիա» պետք է լրացնեն:  Ու օդակայանում սկսվեց իրարանցում: Ինչ է դա, ում է ընդհանրապես հարկավոր ևւ ինչու: Բայց ստիպված էին, ու մեկը մյուսի օգնությամբ՝ մերոնք սկսեցին այսպես կոչված դեկլարացիա լրացնել Վորոնեժի օդակայանում: Շատերը ճիշտ լրացրեցին, նրանք ովքեր սխալվում էին, սահմանապահը մի քանի անգամ հետ էր ուղարկում մինչև ճիշտ տարբերակը կբերեին: Նրանցից միայն մի վանաձորցի կնոջ հաջողվեց կիսատ պռատ լրացնելով դեկլարացիան՝ մուտք գործել ռուսական հող: Ընդդիմացավ, չի կարողանում լրացնել, լեզուն չգիտի ևւ վերջ: Ի դեպ, օդակայանում այդ կինը հասցրեց նաևւ թոռնիկի հետ կռվել՝ հանդիմանելով, որ միջազգային ֆակուլտետ ավարտած ուսանող  է՝ տատիկին դեկլարացիա լրացնել օգնել չի կարող:
Վորոնեժի օդակայանի հարևանությամբ հյուրանոցն է՝ մոտ 600 մետր հեռավորության վրա  կլիներ հյուրանոցից: Հայկական պատվիրակության անդամները Արմենիա ավիաուղիների անձնակազմն էր՝ հրամանատարով, լրագրողներով, մի քանի զբոսաշրջիկով: Մեքենաների շարասյունը նպատակ էր դրել՝ հայկական պատվիրակությանը այդ 600 մետրը մեքենայով տեղ հասցնել:     
Հյուրանոցում ևս ամեն ինչ հայկական է: Ներսում հայկական խմիչքներ են, Հայաստանի ու հայերի մասին պատմող տարբեր անկյուններ, հուշանվերներ: Եվ հյուրանոց մուտք գործած հայ տուրիստներին հենց առաջին հետաքրքրող հարցերից մեկն այն էր, թե օրինակ որքան է վաճառվում հայկական կոնյակը Վորոնեժում, տարբերությունը գնի մեծ է հայաստանյանի համեմատ, թե՝ ոչ:  
[gallery ids="53469,53470,53471"]
Կոնյակի մասին:  Ավիաշոու, որտեղ ռուսներին այդքան էլ չէր հետաքրքրում վորոնեժյան ավիաշուոն , որքան՝ Արմենիա տաղավարի հայկական կոնյակը: Ռուսները պատրաստ էին ժամերով հերթ կանգնել՝ հայկական կոնյակ խմելու համար: Սա էլ՝ հայկական կողմի խորամանկություներից մեկը կարելի էր համարել՝ հայկական կոնյակով հաճախորդներ հավաքել՝ հայկական ավիաշուկան ներկայացնող տաղավար:
[gallery ids="53444,53445,53442"]
Հայկական տաղավարներից այնկողմ էլ՝  հայկական էր: Ռուսները Սպիտակցի Հայկո  էին լսում ու լավ էլ պարում: 
Հայաշատ քաղաք, ուր մեկ  շաբաթում  400 հայ է այցելում: Վորոնեժի հայ համայնքի ղեկավար Կամո Չոբանյանն է պատմում՝ Վորոնեժ են գալիս պրոֆեսորներ, համալսարանականներ:  
Շաբաթվա ընթացքում երկու ուղիղ չվերթ ունի Արմենիա ավիաընկերությունը դեպի Վորոնեժ: Կամո Չոբանյանը հայտնում է, որ սա հատկապես օգնում է այն ժամանկ, երբ Վերին Լարսն է փակ լինում: 
Կամո Չոբանյանը պատմում է, որ Ռուսաստանում 6 առեվտրային կենտրոն է բացվելու: Այդ առեվտրային կենտրոններից մեկը կկառուցվի Վորոնեժում: Ռուսաստանում Հայաստանի դեսպանը կայցելի Վորոնեժ կորոշվի հողհատկացման հարցը: Կամո Չոբանյանի խոսքով՝ հաջորդ տարի ամռանը առևտրային կենտրոնը կառուցված կլինի Վորոնեժում:
«Մենք  պատրաստ ենք  ընդունել հայկական արտադրանքը, և այնտեղ միայն հայկականը կվաճառվի: Տեղի բնակիչներն էլ ճանաչում են հայկական արտադրանքը՝  հայկական կոմպոտը, ապխտած միսը, հացը: Կարող եմ ասել, որ այստեղ եկող ավիաընկերությունն էլ իր հետ հաց է բերում », - ասում է Չոբանյանը:



Կարդացեք նաև.



Վորոնեժում 45 հազար հայ է ապրում: Հայ երիտասարդներից կազմված ֆուտբոլի Երիտասարդական թիմ կա: Այս տարի նրանք Վորոնեժի շրջանում երկրորդ տեղը զբաղեցրին:  Հայոց լեզվի պահպանության համար Վորոնեժում դպրոց կկառուցվի: Քաղաքի կենտրոնում եկեղեցի է կառուցված: Եկեղեցու կառուցումն էլ հետաքրքիր պատմություն ունի: Այն  մեծ դժվարությամբ են համոզել ռուսական իշխանություններին կառուցելու համար: Սկզբից որոշվել է, որ այդ տեղում պետք է առեվտրայի կենտրոն կառուցվի, սակայն վերջում եկեղեցի է կառուցվել:
«Եթե ուզում ես  հայությունը պահպանվի, պետք է եկեղեցի ունենալ և հարեվանությամբ դպրոց: Հաջորդ տարի ապրիլին, կարծում եմ կբացվի դպրոցը»,- տեղեկացրեց Չոբանյանը: :
Հայերն հիմնականում Վորոնեժում շինարարությամբ են զբաղվում: Վորոնեժի կենտրոնական փողոցների մեծ մասը հայերն են ասֆալտապատել եվ ասֆալտապատում:
Չոբանյանը հայտնեց, Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո, 17 ընտանիք  վերադարձել է Հայաստան: Ասել են՝ գնում են Հայաստան ներդրումներ կատարելու, վատ լինելու դեպքում՝ նորից կվերադառնան:
Բալշայա Պրիվալովկա: Վորոնեժից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա  գտնվող գյուղ է: Այստեղ այցելողներին ռուսական երգչախումբն  է դիմավորում՝ աղ ու հացով: Կանայք երգում-պարում են ու  պատմում իրենց գյուղի ավանդույթների մասին: Վորոնեժ այցելող զբոսաշրջիկներին առաջարկում են այցելել տեղի պատմական վայրեր, թանգարաններ ու սրբատեղիներ: Իսկ երեկոյան հետաքրքիր ու հաճելի է դառնում , երբ հայկական երաժշտության ներքո նավարկում ես Վորոնեժ գետի վրայով: Քեզ ուղեկցողները կպատմեն այն ամենի մասին, ինչը կարելի է տեսնել Վորոնեժ գետի վրայով նավարկելիս:

 
[gallery ids="53463,53460,53459,53458,53457,53456,53455,53454,53453,53452,53451,53450,53448,53447"]


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։




 

Տարածել