Կառավարեք ձեր մեղուներին. Երազանքին հասնելու ճիշտ միջոց
Լինել միլիոնատեր, իմանալ տասը լեզու, ճամփորդել դեպի Պինգվինաշեն... Մեր ուղեղը նման է մեղուներով լցված գնդի՝ տարբեր ուղղություններով թռչող հազարավոր մտքեր, և բոլորին փորձում ենք հասնել միաժամանակ:
Պատկերացրեք, որ ձեր ցանկությունները մեղուներ են, որոնք գնդակը, այսինքն` ձեզ տարբեր ուղղություններով են գլորում, բայց գնդակը նույն տեղում է մնում, միշտ մի բան խանգարում է՝ պիցցան, ընկերները կամ սերիալը, իսկ անդադար կոնֆիլկտներն ավելի են հեռացնում նպատակից:
Ինչպես են մարդիկ հասնում անհնարինին
Պատկերացրեք մի բան, որն ըստ ձեզ անհնար է՝ օրինակ գիրք գրել ձեր կյանքի մասին կամ թռչել Մարս: Եթե ձեր բոլոր մտքերն ուղղեք դեպի երազանքը, կկորցնեք հետաքրքրությունը մնացած ամեն ինչի նկատմամբ: Ձեր մտքերը կվերածվեն մի մեծ մեղվի, որը գնդակը հրում է ճիշտ ուղղությամբ՝ առաջ դեպի Մարս:
Երազածին հասնելու մոլի ցանկությունն էլ հաղթանակի գրավականն է: Սա նկատվել է բոլոր հանճարների մոտ՝ սկսած Էյնշտեյնից, վերջացրած Մասկով: Մարդիկ անհաջողության են մատնվում ոչ թե պոտենցիալի պակասի, այլ նրան հասնելու շատ տարբերակներ փնտրելու պատճառով:
Ինչպես սանձել մեղուների պարսը
Դուք միշտ կցանկանաք ավելին, քան ունեք և դրան հասնելու համար կարող եք ինչ-որ բան ձեռնարկել.
ՄԵԾ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԴՐԵՔ ՁԵՐ ԱՌԱՋ: Որքան էլ պարադոքսալ թվա, բայց հնարավոր է: Մեծ նպատակին հասնելու համար անտեսում եք մյուսները:
ԿՅԱՆՔԸ ԲԱԺԱՆԵՔ ԵՐԵՔ ՄԱՍԻ՝ աշխատանք, տուն, հանգիստ: Ամեն մեկն իր նպատակն ունի:
ԱՆԿԱՐԵՎՈՐԸ ՄԻ ԹՈՂԵՔ ՀԵՏՈՅԻՆ՝ Ցուկերբերգն այնքան խելացի էր, որ սկզբում ստեղծեց Facebook-ը, հետո սկսեց չինարեն սովորել:
ԶԳՈՒՇԱՑԵՔ ՁԵՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ՝ ինչպես և ասված էր. դուք ցանկանալու եք ամեն ինչ և մեծ չափով, բայց չմոռանաք, որ ցանկացած նոր նպատակ ձեզ հեռացնում է գլխավորից: