Աշխարհում արված առաջին ձայնագրությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
1857թ. ֆրանսիացի Էդուարդ Լեոն Սկոտ դե Մարտենվիլը ստեղծեց մի սարք` ձայնը գրելու համար։ Դրանով սկիզբ դրվեց ձայնագրությանը, իսկ ֆոնոավտոգրաֆը (հենց այդպես էլ կոչվում էր սարքը) դարձավ ֆոնոգրաֆի և գրամոֆոնի նախահայրը։ 1860թ. ապրիլի 9-ին տեղի ունեցավ կարևորագույն մի իրադարձություն մելոմանների համար` աշխարհում առաջին անգամ երգը ձայնագրվեց սարքի միջոցով։ Կատարողը հենց Մարտենվիլն է` ֆրանսիական ժողովրդական երգ «Լուսնի լույսը»։
Գուցե ականջին այնքան էլ հաճելի չթվա, այդ պատճառով էլ առաջարկում ենք երգի ավելի ժամանակակից կատարում:
Կարդա նաև
Տեղի ունեցավ Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Արդեն 5-րդ անգամ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Newmag-ն անցկացրեց Ձմեռային փառատոնը (լուսանկարներ)
Winterfest / Read The Best. Փետրվարի առաջին շաբաթ օրն այցելեք Գրքի և արվեստի փառատոն (տեսանյութ)
Գիրք նվիրելու տոնին ընդառաջ Երևանում կանցկացվի Գրքի և արվեստի 5-րդ փառատոնը (անոնս)